Պետական պարտքի բազմապատիկ ավելացումը խիստ մտահոգիչ է․ Երվանդ Թարվեդյան

«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվեդյանը հաղորդագրություն է տարածել:

Հայաստանի պետական պարտքի ցուցանիշները գնալով անհանգստացնող են դառնում։ Վերջին տվյալներով՝ այն արդեն անցել է 10,6 մլրդ դոլարի շեմը, այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ուսերին այս պահին մոտ 3500 դոլարի պարտք կա, ընդ որում՝ հայտնի է, որ պարտքի տոկոսավճարները գնալով ավելի ծանր բեռ են դառնում։ Օպերատիվ, ընթացիկ խնդիրներ լուծելու համար ամեն գնով նոր վարկեր ներգրավելն ընդունելի գործելակերպ չէ։

Փոխարենը կարելի է պետական բյուջեի ծախսային մասն օգտագործել խիստ տրամաբանված՝ ելնելով հետպատերազմյան երկրի կարիքներից։ Բնավ անհրաժեշտություն չկա, օրինակ, 2 մլն դոլար ծախսել կառավարական ամառանոցները նորոգելու, ևս կես միլիոն դոլար՝ սեփական ավտոպարկը թարմացնելու նպատակով։ Լրջորեն անհրաժեշտ է վերանայել տարեկան մոտ 100 մլն դոլար գումարային ծավալով պետական ապարատի պարգևավճարների ընդհանուր ֆոնդը, և խնայված միջոցներն ուղղել պատերազմի հետևանքների վերացմանը։

Հայաստանում դեռևս կան թշվառության և ծայրահեղ աղքատության շեմին գտնվող հազարավոր քաղաքացիներ, գյուղերում՝ պարտքի տետրակներ, տասնյակ հազարավոր թերսնված հայրենակիցներ, և ենթադրաբար՝ պետական ապարատի սպասարկման ծախսերը պետք է վերախմբավորվեն և ուղղվեն սոցիալական կարիքների բավարարմանը, գործազրկության հաղթահարմանն ու բոլոր քաղաքացիների համար նվազագույն կենսապահովման զամբյուղի ապահովմանը։

Պետք է ազնվություն ունենալ և ընդունել, որ 2022-ին Հայաստանում արձանագրված տնտեսական աճը գլխավորապես արտաքին բարենպաստ հանգամանքների, նախևառաջ՝ տասնյակ հազարավոր ռուս ներգաղթյալների և նրանց ստեղծած հավելյալ բարիքների արդյունքն է։

Հետևապես՝ չի կարելի հույս դնել ժամանակավոր, քեզնից անկախ հանգամանքների վրա։ Կայուն տնտեսական աճի հիմքում պետք է լինի ազգային տնտեսությունը՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, տրանսպորտը և մյուս ոլորտները։ Այս ոլորտների առաջնային խթանմանը պետք է ուղղված լինեն կառավարության ջանքերը։

Տպել
938 դիտում

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքնեը բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացրած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան