Կոռուպցիայի դեմ սկզբունքային պայքար մղելու մեր կառավարության հանձնառությունը և կամքը որևէ կերպ սասանված չէ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը:

Նիստին մասնակցել են օրենսդիր, գործադիր, դատական համակարգերի, ինչպես նաև Քաղաքացիական հասարակության և այլ մարմինների ներկայացուցիչներ:

Անցնելով օրակարգային հարցերին՝ նախ անդրադարձ է կատարվել կոռուպցիայի կանխարգելման ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին: Մասնավորապես, քննարկվել են հայտարարագրման համակարգին, կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանը, հակակառուպցիոն կրթությանը վերաբերող հարցեր:

Նշվել է, որ հայտարարագրման համակարգը տվել է դրական արդյունքներ վերահսկողության առումով: Համակարգի զարգացման ուղղությամբ արդեն իսկ ներդրվել է էլեկտրոնային նոր համակարգ, որով էլ այս տարի պաշտոնատար և նրանց փոխկապակցված անձինք լրացնելու են հայտարարագրերը: Տվյալ համակարգում արդեն իսկ ներբեռված են մի շարք տվյալներ և հնարավորություն է տալու առավել պարզ եղանակով լրացնել հայտարարագրերը: Համակարգն ունենալու է տեղեկատվությունը ներբեռնելու հնարավորություն և իրականացնելու ինքնուրույն վերլուծություն:

460.jpg (404 KB)

Նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից էապես ավելացել են հայտարարգրերի վերլուծության ծավալները՝ ռիսկային ցուցանիշների հիման վրա: 2020 թվականի համեմատ նախորդ տարի Գլխավոր դատախազություն առավել քիչ թվով գործեր են ուղարկվել, սակայն ավելացել են վարչական վարույթները:

Նշվել է, որ հանձնաժողովի գործունեությունը և հայտարարագրման համակարգը շարունակաբար բարելավելու նպատակով անհրաժեշտ են օրենսդրական նոր փոփոխություններ:

Կուսակցությունների ֆինանսական վերահսկողության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման ոլորտում ներդրվել են կոռուպցիան կանխարգելող մեխանիզմներ: Կարևորվել է հակակառուպցիոն կրթության ուղղությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Պատասխանատուները նշել են, որ հակակառուպցիոն կրթության ծրագրեր են ներդրվելու նախակրթարաններից մինչև բուհական համակարգ:

461.jpg (451 KB)

Միաժամանակ, ներկայումս ընթացքի մեջ է Հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման գործընթացը:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել բարեվարքության ուսումնասիրություններին, հանրային ծառայությունում շահերի բախման, վարքագծի կանոնների, անհամատեղելիության, նվերների ընդունման և բարեվարքության հետ կապված այլ հարցերի:

Քննարկման առարկա են դարձել նաև կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգին, վերջինիս հնարավորություններին, առկա խնդիրներին և դրանց լուծման հեռանկարաներին առնչվող հարցեր:

Ամփոփելով՝ վարչապետը կարևորել է հակակառուպցիոն ոլորտում իրականացվելիք նոր ծրագրերի, համակարգերի զարգացման ու օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկման ապահովումը: «Այժմ մենք պետք է կենտրոնանանք Հակակառուպցիոն նոր ռազմավարության բովանդակության վրա: Այսօրվա նիստում հնչեցված առաջարկությունները պետք է դառնան ուղենիշ ռազմավարության համար: Հակակառուպցիոն քաղաքականության և կոռուպցիայի դեմ սկզբունքային պայքար մղելու մեր կառավարության հանձնառությունը և կամքը որևէ կերպ սասանված չէ անգամ մեկ մի միլիմետր»,- ընդգծել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է ունենալ հակակառուպցիոն հստակ ստանդարտներ:

462.jpg (425 KB)

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է պատկան գերատեսչությունների կողմից մամուլում ներկայացված կոռուպցիոն բնույթի հրապարակումների վերաբերյալ պատշաճ հետաքննության իրականացումը: «Սա սկզբունքային հարց է, որևէ բան անարձագանք թողնել չի կարելի, պետք է գնանք մինչև վերջ և արդյունքների մասին հանրությանը տրամադրենք տեղեկատվություն»,- նշել է վարչապետը:

Առանձնակի կարևորվել է նաև ազդարարման համակարգի վերաբերյալ քաղաքացիների շրջանում ակտիվ հանրային իրազեկման իրականացումը: «Ազդարարի ինստիտուտի զարգացմանը պետք է անպայման մեծ ուշադրություն դարձնել և այդ խնդիրը ներառել հակակառուպցիոն քաղաքականության նոր ռազմավարության մեջ»,- շեշտել է վարչապետ Փաշինյանը:

Տպել
751 դիտում

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի ՀՀ 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև