«Ձեր ի՞նչ գործն է մտնել «մատի ու մատանու» արանքը». Բադալյանն արտարժույթով վարկեր չտրամադրելը խնդրահարույց է համարում

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է արտարժույթով վարկեր չտրամադրելու մասին նոր օրենսդրական նախաձեռնությանը:

«Պատգամավոր Գևորգ Պապոյանն օրենսդրական նախաձեռնություն է առաջ բերել, որով բանկերը այլեւս քաղաքացիներին չպետք է տրամադրեն արտարժույթով վարկեր: «Եթե քաղաքացին չունի արտարժույթով եկամուտ, ապա նա չպետք է ստանա արտարժույթով վարկ», հիմնավորում է պատգամավորը՝ արդարացնելով, թե իբր այդպես ապահովագրում է քաղաքացուն ռիսկից:

Նախ, Հայաստանում բավական մեծ է քաղաքացիների թիվը, որոնք ոչ ուղղակի, բայց դե ֆակտո եկամուտ ստանում են արտարժույթով՝ ապրելով արտերկրից իրենց հարազատների փոխանցած տրանսֆերտներով: 

Եվ երկրորդն ու, թերևս, առանցքայինը. այդ նախաձեռնությունը պետք է անցնի ՍԴ քննությունը՝ հասկանալու համար, թե խորհրդարանը որքանով է իրավասու սահմանափակել քաղաքացու՝ վարկ ստանալու իրավունքը: Օրինակ, ՀՀ քաղաքացին գուցե ուզում է Հայաստանի բանկում ստանալ արտարժույթով վարկ և դրանով որևէ գործողություն անել այլ երկրում:

Եթե բանկը գնահատում է ռիսկերը, տեսնում է համապատասխան գրավադրման առարկան ու որոշում է, որ արժե տալ այդ վարկը, պատգամավորի ի՞նչ գործն է դա:

Վաղն էլ կարող է որևէ պատգամավորի մտքով անցնել, որ իքս ծավալի եկամուտ ունեցող քաղաքացուն պետք է արգելել կատարել իգրեկ ծավալի գնում, որովհետև դա ռիսկային է, հետո կարող է քաղաքացին «տակից դուրս չգալ», ու, էդպես, մեկն էլ կմտածի սահմանել սոցիալական կատեգորիաներ ու որոշել, թե որ կատեգորիային առավելագույնը որքան վարկ պետք է տրամադրել: 

Ֆինանսական ռիսկե՞ր եք ուզում կառավարել, մտածեք մեխանիզմներ, որոնք չեն սահմանափակի մարդկանց իրավունքը և հնարավորությունները: Ձեր ի՞նչ գործն է մտնել «մատի ու մատանու» արանքը, եթե այնտեղ չեք տեսել որեւէ ապօրինություն:

Գլխացավի խնդիրը գիլյոտինով լուծողը, մեղմ ասած, չի կարող որակվել բժիշկ»,- գրել է Բադալյանը:

Տպել
2479 դիտում

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել