Երազում եմ, որ որևէ օտար չբացի այդ գիրքը և չհասկանա՝ այնտեղ ինչ է գրված. Աննա Հակոբյանը՝ ինքնաթիռում թողնված գրքի մասին

«Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը սկսեցի վերընթերցել նոյեմբերի սկզբին: Համալսարանական տարիներից հետո առաջին անգամ էի այս գիրքը վերցնում ձեռքս: Ու քանի որ մեկնում էի Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկավիկ, գիրքը վերցրի ինձ հետ. կարդում էի ինքնաթիռի մեջ, Ֆրանկֆուրտի օդանավակայանում, Ռեյկավիկի հյուրանոցի իմ սենյակում: Վերադարձի ժամանակ, սակայն, գիրքս մոռացա Ռեյկավիկ-Ֆրանկֆուրտ թռիչքն իրականացնող իսլանդական ավիաուղիների ինքնաթիռի մեջ»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ պատմելով գրքի որոնումների, իր ափսոսանքի և մտորումների մասին:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Օդանավակայանում արդեն հասկացա, որ գիրքը մոռացել եմ դիմացի նստարանի ցանցավոր գրպանիկում: Շատ ծանր տարա: Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ: Մեր դեսպանին խնդրեցի դիմել օդանավակայանի աշխատակիցներին, փորձել հետ ստանալ գիրքս, բայց օդանավակայանում կորած իրերի «ճակատագիրն» այդքան հեշտ չի պարզվում, այն էլ՝ Գերմանիայի նման երկրում, որտեղ ամեն ինչ իր կարգն ունի. պետք է ձեւաթուղթ լրացնել, դա մուտք արվի համապատասխան մարմին եւ այլն, եւ այլն: Ուզում էի խնդրել ինձ թույլ տալ հետ գնալ, մտնել նույն ինքնաթիռ, ցանցավոր գրպանից գիրքս վերցնել, բայց հասկանում էի, որ մարդիկ ուղղակի կծիծաղեին վրաս, եթե նման բան բարձրաձայն ասեի: Իսկ ես տանջվում էի. զգացողությունը, որ «Երկիր Նաիրիիս», որին, կրծքիս սեղմած, հասել էի աշխարհի ծայրը, լքել եմ, օտարների մեջ եմ մոռացել, չէր նահանջում:

Այդ ժամանակ դեռ ընդամենը 30-35 էջ էի հասցրել կարդալ: Երեւան հասնելուն պես գրախանութից մեկ այլ օրինակ գնեցի, որն այս անգամ ինձ հետ ճամփորդում էր Երեւանի Պռոշյան փողոցից Հանրապետության հրապարակ եւ հակառակ ուղղությամբ:

Չարենցի «Երկիր Նաիրիի» կարդացածս էջերի ավելացմանը զուգահեռ փոխվում էր Իսլանդական ավիաընկերության օդանավում գիրքս մոռանալու պատճառով ինձ պատած ծանր զգացողությունը: Ամեն էջի հետ այն ավելի ու ավելի էր ծանրանում: Ի վերջո վերածվեց սուր ամոթի զգացումի։ Ամոթ, հոգու ցավ, հուսահատություն, խաբվածություն, խղճահարություն, ցասում, բայց ամենակարեւորը՝ մեծ կռիվ՝ կռիվ սեփական ես-ի հետ։ Ահա այն զգացողությունների խառնաշփոթը, որ ինձ պատեց գրքի ավարտին։ Դա մոտավորապես նման էր մի վիճակի, երբ մարդ հասուն տարիքում ծնողներից մի այնպիսի անցանկալի գաղտնիք է լսում իր մասին, որից հոգին տակնուվրա է լինում։ Ստիպված է նորովի ճանաչել եւ, որ ամենադժվարն է՝ ընդունել ինքն իրեն։ Իհարկե, առաջին, ամենամեծ կռիվը ծնողների, տատերի ու պապերի հետ է, որոնք իրեն տարիներ շարունակ ստել են, կամ վախվորած ակնարկներ արել, բայց ճշմարտությունը ուղիղ չեն ասել եւ չեն սովորեցրել ապրել դրա հետ, առերեսվել դրան եւ լուծել այն։

Ես մտքումս ասում էի՝ Աստված իմ, գոնե նախորդ ճամփորդության երկրում մոռացած լինեի «Երկիր Նաիրիս», ցանկացած տեղ, բայց ոչ Ռեյկավիկ-Ֆրանկֆուրտ օդանավում: Ոչ իսլանդացիների հողում, թեկուզ՝ նրանց օդում:

2022 թվականի մարդահամարի տվյալներով՝ իսլանդիայի բնակչությունը կազմում է 376 հազար 248 քաղաքացի։ 1960 թվականին Իսլանդիայում ապրել է ընդամենը 179 հազար մարդ։ Այսօրվա բնակչության 11 տոկոսից ավելին ներգաղթյալներ են։ Իսլանդիայի դելիմիտացված եւ դեմարկացված տարածքը կազմում է 102,775 կմ² ( 2,7% ջրային):

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն Իսլանդիայիում 83 հազար 750 դոլար է (որպեսզի լավ պատկերացնենք, թե սա ինչ կենսամակարդակ է ապահովում, հիշենք, որ Հայաստանում այն 4 հազար 595 դոլար է): ՀՆԱ-ով այս երկիրն առաջ է Շվեդիայից, Դանիայից, Ֆինլանդիայից, Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, Բելգիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Արաբական Էմիրություններից, Քուվեյթից:

Իսլանդիայի պատմությունը սկսվում է 874 թվականից, երբ նորվեգացի ծովահեն Ինգոլֆ Արնարսոնը մշտական բնակություն է հաստատել կղզում՝ հիմնադրելով առաջին խոշոր բնակավայրը՝ Ռեյկյավիկը, որն էլ մինչ օրս այս երկրի մայրաքաղաքն է: Իսլանդացիները շրջապատված չեն եղել իրենց բարին կամեցող հարեւաններով: Նրանց հողի վրա աչք են ունեցել շոտլանդացիները, նորվեգացիները, դանիացիները, իռլանդացիները:

1262 թվականին Իսլանդիան Ֆինլանդիայի կազմում էր, 1537 թվականին՝ Դանիայի: 1918 թվականին Իսլանդիան դեռ ինքնիշխան պետություն էր Դանիայի կազմում: 1944 թվականի հանրաքվեով իսլանդիացիներն իրենց երկիրը հռչակեցին անկախ հանրապետություն, եւ երկու տարվա ընթացքում իրենց հողից հեռացրեցին ամերիկյան խաղաղապահ զորքերը, որոնք իսլանդացիներին պաշտպանելու համար տեղակայվել էին 20 տարի առաջ: Այս տարիներին Իսլանդիան աղքատ, շատ աղքատ պետություն էր:

20-րդ դարի ամենախոշոր պատերազմների շարքում պատմաբանները նշում են Իսլանդիայի ու Մեծ Բրիտանիայի միջև տեղի ունեցած 3 չճանաչված պատերազմները՝ 1958-76 թթ. ծովամարտերը: 170 հազար բնակչություն ունեցող Իսլանդիան պատերազմել է 50 միլիոնանոց երկրի դեմ՝ թույլ չտալով իր ջրերում ձկնորսություն անել: Ամեն պատերազմի հետ ավելի են մեծացրել այն տարածքը, որտեղից թույլ չեն տվել անգլացիներին ձկնորսություն անել, մեծ մարդկային կորուստներ են ունեցել: 1976 թվականին խզել են հարաբերությունները Անգլիայի հետ, ի վերջո ԱՄՆ ճնշման տակ Անգլիան զիջել է, Իսլանդիայի հարաբերություններն այս երկրի հետ կարգավորվել են:

Իսլանդացիներին չես զարմացնի նաեւ ցավով ու տառապանքով: Աստված նրանց քաղցր աչքով չի նայել ո՛չ 19-րդ դարում, ո՛չ 18, ոչ 17 եւ ո՛չ էլ՝ 16-րդ դարերում:
1550 թվականին Դանիայի թագավոր Քրիստիան III-ը գլխատել է կաթոլիկ իսլանդացիների հոգեւոր առաջնորդին եւ նրա երկու որդիներին եւ ժողովրդին պարտադրել է ընդունել լյութերականություն:
1627 թվականի ամռանը ծովահենները մի քանի արշավանքներ են կատարել երկրի վրա, որի ընթացքում հարյուրավոր բնակիչներ որպես ստրուկներ տարվել են Հյուսիսային Աֆրիկա:

1707-1708 թվականներին ջրծաղիկի համաճարակը սպանել է Իսլանդիայի ամբողջ բնակչության մեկ քառորդից մեկ երրորդը։
1783 թվականին ժայթքել է Լակի հրաբուխը, ինչին հաջորդած տարիներին, որ իսլանդացիների հիշողության մեջ մնացել են «Մառախլապատ դժվարություններ» անունով, երկրի անասունների կեսից ավելին սատկել է, իսկ այն ժամանակվա բնակչության մոտ մեկ քառորդը մահացել է սովից:

Եւ այնուամենայնիվ՝

Իսլանդան ՄԱԿ-ի՝ 2022 թվականի զեկույցի համաձայն այսօր աշխարհի ամենաերջանիկ երկրների առաջին հնգյակում է, զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը Ֆինլանդիայից ու Դանիայից հետո:

Իսլանդիայում հանցագործություն գրեթե չկա: Զինված ուժեր չկան: Ոստիանների մոտ հրազեն չկա:

Կանանց միջին տարիքը 81.3 է, իսկ տղամարդկանցը` 76.4:

Իսլանդիան գիտական գրականության վաճառքի համաշխարհային առաջատարն է:

Դե իսկ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի աստղաբաշխական թիվը ներկայացրեցի։

Այսպիսով, 874 թվականից առաջ Իսլանդիա անունով պետություն եւ իսլանդացի անունով ազգություն չի էլ եղել երկրի երեսին: «Ձևավորվելուց հետո» իսլանդացիներն ունեցել են իրենց ձախորդ ու սեւ օրերը, իրենց ցավերն ու դարդերը՝ սով, ստրկություն, պատերազմ, տասնյակ միլիոններով գերազանցող բնակչությամբ թշնամի հարեւաններ, օկուպացիաներ, բնական աղետներ, «Ցուրտումութ տարիներ» կամ «Մառախլապատ դժվարություններ», բայց Իսլանդիայի 170 հազար բնակչությանը հաջողվել է պահել-պահպանել իր 102,775 կմ² տարածքով երկիրը, նրանք չե’ն վախեցել պատերազմել իրենց թվաքանակը տասնյակ միլիոններով գերազանցող երկրների հետ, չե’ն վախեցել հաշտվել այդ երկրների հետ։ Չե’ն վախեցել դարավոր թշնամուց, չե’ն վախեցել, որ փոքրաթիվ ժողովուրդ լինելու պատճառով սեփական երկրում կկորցնեն իրենց ազգային ինքնությունը եւ կձուլվեն հարևան ավելի մեծ ժողովուրդներին։ Չե’ն վախեցել, որ 50 միլիոնանոց հարեւան/թշնամի երկրի տնտեսությունը կուլ կտա 170 հազար բնակչով իրենց երկիրը։ Եւ ոչ էլ սպիտակ գենոցիդից են վախեցել։

Պատերազմի ժամանակ պատերազմել են, հաշտվելու ժամանակ՝ հաշտվել։

Իսլանդացիները չե’ն ընտրել սեփական թշվառ գոյությունը դարերով քարշ տալու համար հարմար՝ գոլ վիճակ։

Եւ վերջին 60 տարվա ընթացքում Իսլանդիային հաջողվել է կրկնապատկել իր բնակչությունը եւ դառնալ աշխարհի 5 ամենահարուստ եւ ամենաերջանիկ պետություններից մեկը:

Եւ ինչպե՞ս կարող էի ես իմ «Երկիր Նաիրին» թողնել Իսլանդական ավիաուղիների ինքնաթիռի ցանցավոր գրպանիկում: Հիմա արդեն պարզապես երազում եմ, որ որեւէ օտար չբացի այդ գիրքը եւ չհասկանա, թե ինչ է գրված այնտեղ։ Չկարդան առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում կատարվող իրադարձությունները մենք մեր օրերից չենք տեղափոխել անցյալ եւ չենք դարձրել պատմություն, մե’ր պատմությունը, բայց պատմույթո’ւն, որը երբե՜ք երբե՜ք չենք մոռանա, բայց նաեւ երբե’ք այլեւս չենք կրկնի»։

Տպել
1201 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել