Աղվորիկ, Զարիշատ, Բերդաշեն, Զորակերտ բնակավայրերի ջրագծի կառուցումն իրականացվել է խախտումներով. վարույթ կնախաձեռնվի

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 3-ին Շիրակի մարզի դատախազությունում տված հանձնարարականի հիման վրա՝ Շիրակի մարզի դատախազությունն ուսումնասիրել է Շիրակի մարզի Ամասիա համայնքի «Աղվորիկ, Զարիշատ, Բերդաշեն, Զորակերտ գյուղական բնակավայրերի ջրագծի կառուցում» սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացը:

Ծրագրի կատարման համար պետական բյուջեից հատկացվել է 16 մլն 695,1 հազար դրամ:

Իրավասու մարմիններից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ սուբվենցիայի ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ. դրանք չեն համաձայնեցվել Շիրակի մարզպետարանի հետ: Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը ևս չի համապատասխանել Կառավարության որոշմամբ հասատված կարգին:

Ըստ փաստաթղթերի՝ Ծրագրով նախատեսված աշխատանքները փաստացի ավարտվել, իսկ ջրագիծը շահագործման է հանձնվել 2021 թվականի նոյեմբերի 18-ին:

Նշվածի վերաբերյալ կազմվել է «Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի» ակտ: Այն իրենց ստորագրություններով և կնիքներով հաստատել են Շիրակի մարզի տեսչական մարմնի ներկայացուցիչ Գ. Ե.-ն, «Վեդի Պլաստ» ՍՊԸ տնօրեն Ա. Պ.-ն, «ԱԳԷԱ» ՍՊԸ տնօրեն Ռ. Ս.-ն, «ԼՍ նախագիծ» ՍՊԸ տնօրեն Ա. Ս.-ն, մինչդեռ ակտում բացակայել է Շիրակի մարզպետարանի ներկայացուցչի ստորագրությունը, որի արդյունքում գումարը չի փոխանցվել շինարարական ընկերություններին, իսկ որպես համայնքի ներկայացուցիչ՝ փաստաթուղթը ստորագրել է համայնքի նախկին ղեկավար Մ. Ղ.-ն (վերջինիս արարքինտրվել է իրավական գնահատական, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան):

2023 թվականի հունվարի 30-ին Շիրակի մարզի դատախազությունում ստացվել է Ամասիա համայնքի ղեկավարի գրությունը, որում նշվել է, որ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Աղվորիկ բնակավայրում՝ մինչև առաջացած խնդրի՝ համայնքի միջոցներով կարգավորումը, «Վեդի պլաստ» ՍՊ ընկերության անցկացրած ջրագծերով հինգ հասցեում ջրամատակարարում չի իրականացվել, Բերդաշեն համայնքում սուբվենցիոն ծրագրով ջրագծի անցկացման աշխատանքներն ավարտվել են, սակայն բնակիչները տվյալ ջրագծից չեն օգտվում ջուր չլինելու պատճառով, իսկ Զարիշատ բնակավայրում «Վեդի պլաստ» ՍՊ ընկերության կառուցած ակունքը գրեթե չի գործում:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է պաշտոնատար անձի՝ իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք, ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածով (պաշտոնեական անփութություն) նախատեսված ենթադրյալ հանցանքի վերաբերյալ տվյալներ՝ 2023 թվականի փետրվարի 2-ին Շիրակի մարզի դատախազը ուսումնասիրությամբ ձեռք բերված տվյալներն ուղարկել է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով:

Տպել
553 դիտում

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ