Առաքելությունս նույնն է՝ ծննդավայրում հայ երգը հնչեցնելը. Ստամբուլի մեծ համերգասրահում տեղի է ունեցել Սիբիլի մենահամերգը

«Երկարատև դադարից հետո Պոլսում բեմ բարձրանալն ինձ համար շատ հուզիչ էր։ Այստեղ երգարվեստի ասպարեզ մտնելու առաջին օրվանից մինչև հիմա առաքելությունս նույնն է՝ ծննդավայրիս մեջ հայերեն երգերը հնչեցնել ու սիրելի դարձնել։ Այդ է պատճառը, որ հունվարի 18-ին տեղի ունեցած մենահամերգիս միմիայն հայերեն երգեր երգեցի»։

պոլսահայ երգչուհի Սիբիլ

Ստամբուլի ամենամեծ՝ «Ջեմալ Ռեշիտ Ռեյ» համերգասրահում տեղի է ունեցել պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլի՝ պոլսահայ համայնքում երկար սպասված մենահամերգը, որին իրենց մասնակցությունն են ունեցել Հայաստանից սիրված երգիչ Անդրե Սիմոնյանը, համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը, տաղանդավոր խմբավար, մաեստրո Սիբիլ Արսենյանի ղեկավարած սիմֆոնիկ նվագախումբը, «Առագաստ» նվագախումբը, վոկալիստ Մանե Մարա Մադենը, ինչպես նաև Ստամբուլի «Հրանտ Դինք» վարժարանի հայաստանցի աշակերտների երգչախումբը՝ խմբավար Հրանտ Չիզմեճյանի գլխավորությամբ։

328548486_540890364683123_1373796956154340592_n.png (2.61 MB)

Լեփ-լեցուն համերգասրահի բազմաթիվ հանդիսատեսների շարքերում են եղել Գ. Տ. Արամ Արք. Աթեշյանն ու Պատրարքական աթոռի այլ միաբաններ, Վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլուն, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը, Մայր քաղաքապետության, Շիշլիի և Բեշիքթաշի քաղաքապետարանի ներկայացուցիչները, համայնքային գրեթե բոլոր հաստատությունների ղեկավարներն ու անդամները, արվեստասները և երգչուհու երկրպագուները։

Համերգի հովանավորներն են եղել Սբ. Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձուների ու Քարագյոզյան տան խնամակալության խորհուրդները, ողջ հասույթն ուղղվել է համայնքային «Գալֆայան» և «Մերամեթճյան» հայկական վարժարաններին։

327867760_902906964356838_9120114401400902367_n.png (3.31 MB)

Նշենք, որ Սիբիլի երգացանկը հարուստ է եղել սիրված հայկական երգերով՝ «Ավետյաց երկիր», «Երկու տուն ունեմ», «Երնեկ թե այս Նոր տարին», «Մեր լեզուն», «Երգն իմ թևերն է», «Լույսի հատիկ», «Ավրորայի աղոթքը», «Բարի լույս» և այլն։ Համերգի բոլոր երգերը բուռն ծափերի են արժանացել, սակայն է՛լ ավելի հուզիչ է եղել հայաստանցի երեխաների ձայնակցությամբ հնչող «Գետաշեն» երգը, որը երգչուհու՝ երգի լեզվով Թուրքիայից հնչող զորակցության ձայնն է եղել Արցախի՝ շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին։

Երեկոյին առաջին անգամ հնչել են նաև Համո Սահյանի խոսքերի հիման վրա գրված Հրանտ Չիզմեճյանի «Բարի լույս» երգը, որի խոսքերն ու մեղեդին շատ տպավորիչ են:

327938059_1211875832762827_6782677226953653637_n.png (3.03 MB)

Համերգի վերջում հիշատակվել է Թուրքիայում երկու՝ հայ և թուրք ժողովուրդների՝ անցյալի հետ առերեսման անհրաժեշտության և հաշտության համար պայքարի ճանապարհին սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքը. երգչուհի Սիբիլն ու երաժիշտ ընկերները հանդիսատեսի հետ միասին երգել են Դինքի սիրած երգերից «Սարի աղջիկը» («Sarı SariGelın»)։

Համերգի ավարտին չընդհատվող ծափողջյունները նաև հասցեագրված են եղել հայաստանցի աշակերտներից կազմված՝ «Հրանտ Դինք» վարժարանի երգչախմբին, որոնք յուրօրինակ փայլ ու իմաստ են տվել երեկոյին։

328523653_926983748749312_540914277878029750_n.jpg (212 KB)

Թուրքիայում «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում երգչուհին անդրադարձել է Ստամբուլում գործող հայաստանցի աշակերտների «Հրանտ Դինք» վարժարանին:

«Երբ համերգ ունենալու գաղափարը կյանքի կոչվեց, փափագեցի, որ «Հրանտ Դինք» վարժարանի աշակերտներն էլ համերգիս մեջ տեղ գտնեն։ Մի կողմից վարժարանի երգի ուսուցիչը՝ խմբավար Հրանտ Չիզմեճյանը, մտերիմ ընկերս է, մյուս կողմից էլ՝ խորհեցի, որ հայրենիքից հեռու ապրող հայաստանցի երեխաները հիանալի առիթ կունենան Պոլսո հողի վրա հայերեն երգել ու երգի միջոցով իրենց ձայնը լսելի դարձնել ամենուր, ինչը յուրօրինակ իմաստ կունենա։

Փորձերի ընթացքում նրանց ասացի, որ այս համերգով իրենց ձայնը նաև պիտի Հայաստան հասցնեն, երգերի խոսքերի բովանդակությունը իրենք են լավագույնս զգալու և փոխանցելու։

Ճիշտ այդպես էլ եղավ. նրանք բոլորն էլ հոգով-սրտով երգեցին ու ամենալավ ձևով ինձ ընկերակցեցին։ Այդ առիթով իմ հատուկ շնորհակալությունն եմ հայտնում վարժարանի տնօրինությանն ու ուսուցիչներին, ովքեր համերգի առաջարկի առաջին օրվանից սկսած մեզ միացան ու մեզ հետ աշխատեցին»,- ասել է երգչուհին:

328671673_1757449374653412_5203922492453529875_n.png (1.89 MB)

Տեղեկացնենք, որ օրեր առաջ երգչուհին իր ներկայությամբ պատվել է Ստամբուլում կազմակերպված «Հրանտ Դինք» վարժարանի ամենամյա «Սիրո սեղանին», որի ընթացքում սովորաբար համայնքային բարերարները և պոլսահայերը հանգանակություն են անում՝ ի նպաստ Թուրքիայում գործող հայկական վարժարանների գոյատևման։

Սիրված երգչուհին իր ներկայությամբ զորակցություն է հայտնել վարժարանին՝ հայաշունչ միջոցառմանը հայաստանցի աշակերտների հետ երգելով սիրված երգերն ու ևս մեկ անգամ ստեղծելով հիշարժան համերգի ուրախ մթնոլորտը՝ արժանանալով ծափերի տեղատարափի։

Հ.Գ. Սիբիլն իր՝ համերգի մասին պատմող գրքույկում հուզիչ գրառում է կատարել, որը պատմում է հայրենիքից կտրված՝ Թուրքիայի մեջ ապրող մի հայ ընտանիքի ու եկեղեցու դերի մասին, որոնց ցանած սերմերի պտուղներն ազգն է վայելում։

Պոլսահայ երգչուհու գրառումը մեջբերում ենք ստորև.

«Միշտ պիտի շնորհակալ լինեմ իմ պաշտելի ընտանիքին, որ ինձ մեծացրեց որպես մայրենիին սիրահար և սեփական մշակույթին անքակտելիորեն փարված զավակ։ Հատկապես երախտապարտ եմ հանգուցյալ հորս, որ մանուկ հասակից ձեռքս բռնեց և ինձ առաջնորդեց եկեղեցի՝ առիթ դառնալով, որպեսզի ծանոթանամ հայկական մեղեդիներին։ Այսօր թևաթափ եմ, որովհետև համերգասրահի մեջ իր գոռ ձայնով արտասանած «բրավոներով» բացակա է հայրս, թեև վստահ եմ, որ հանդերձյալ աշխարհից տեսնում և հպարտանում է ինձնով»։

Այսօր այդ «բրավոներ»-ը Սիբիլին մենք՝ համայն աշխարհի հայերս ենք ասում...

Լիլիթ Պողոսյան, Թուրքիա

Տպել
3513 դիտում

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ