Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է՝ ինչու է այդպես որոշվել

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ընթացիկ կառավարման բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2023 թ. հունվարի 30-ի N 121-Ն որոշմամբ՝ համալսարանի կանոնադրության մեջ կատարվել են համապատասխան փոփոխություններ: 

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ ռեկտորի պաշտոնը թափուր մնալու կամ այլ պատճառով ռեկտորի լիազորությունները կատարելու անհնարինության դեպքերում ռեկտորի լիազորություններն ամբողջ ծավալով իրականացնելու վերաբերյալ համալսարանի հիմնադրի կողմից բուհի կանոնադրությամբ նախատեսվել են կարգավորումներ, ըստ որոնց՝ ռեկտորի լիազորությունները կիրականացնի բուհի պրոռեկտորը, իսկ մեկից ավելի պրոռեկտորների դեպքում՝ բուհում առավել երկար ստաժ ունեցողը:

Պրոռեկտորի պաշտոնը թափուր մնալու կամ պրոռեկտորների բացակայության կամ այլ պատճառով լիազորությունները կատարելու անհնարինության դեպքում ռեկտորի պարտականություններն ամբողջ ծավալով իրականացնում է բուհի դեկաններից կամ դեկանի պարտականությունները կատարողներից մեկը, որն ունի բուհի պրոռեկտորի առավել երկար աշխատանքային ստաժ, իսկ բուհի պրոռեկտորի աշխատանքային ստաժի բացակայության դեպքում՝ բուհում առավել երկար աշխատանքային ստաժ ունեցող դեկաններից կամ դեկանի պարտականությունները կատարողներից մեկը:

Այս քայլն իրականացվել է՝ հաշվի առնելով իրավական ակտերում համապատասխան կարգավորումների բացակայությունը, ինչպես նաև բուհերի կառավարման արդյունավետությունը և հետագայում փակուղային իրավիճակներում չհայտնվելու հնարավոր ռիսկերը: Նմանօրինակ փոփոխություններ առաջիկայում նախատեսվում են նաև մյուս բոլոր պետական բուհերի կանոնադրություններում:

ԿԳՄՍՆ-ից միաժամանակ տեղեկացնում են, որ փոփոխության արդյունքում բուհը կշարունակի բնականոն գործունեությունը՝ իրականացնելով աշխատավարձերի և մնացած այլ վճարումների կատարումը՝ նախորդ տարվա հաստատված բյուջեի համամասնություններով՝ հաշվի առնելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները:

Նախաձեռնված քայլերի մասին պաշտոնական գրությամբ իրազեկվել է կանոնադրության ուժով բուհի ղեկավարի պարտականությունները կատարողը՝ առաջարկելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ կնքել ֆինանսական միջոցների տրամադրման համապատասխան պայմանագիր:

Միաժամանակ նշում են, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում միջոցներ է ձեռնարկում հոգաբարձուների խորհրդի ձևավորման ուղղությամբ: Բուհի հոգաբարձուների խորհրդի ձևավորման ընթացքում պրոֆեսորադասախոսական կազմից թեկնածուների առաջադրման և ընտրության ընթացքում կատարված ընթացակարգային խախտումների առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը ստացել է բողոք, որն ուսումնասիրության փուլում է:

«Ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը պայմանավորված է լինելու  դատարանի վարույթում գտնվող գործերի ընթացքից: Հիշեցնենք, որ 09.12.2022 թ. տեղի ունեցած «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները վիճարկվում են դատական կարգով. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԵԴ/66629/02/22 քաղաքացիական գործը, կիրառվել է հայցի ապահովման միջոց»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կրթական այս հաստատությունն ուշադրության կենտրոնում հայտնվեց 2022 թվականի հոկտեմբերի 12-ին, երբ պարզ դարձավ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախագծով նախատեսում է Բրյուսովի պետական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միացնել Մանկավարժական համալսարանին։ Բրյուսովցիներն այս նախագծի հետ կապված մի քանի օր դասադուլ էին հայտարարել և իրականացնում ակցիաներ։ Որոշ ժամանակ անց՝ 2022 թվականի նոյեմբերի 9-ին, բուհը հայտարարեց ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ մրցույթ, չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը խոսել էր մրցույթի նպատակահարմար չլինելու մասին։ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին բուհի հոգաբարձուների խորհրդի կայացած նիստի ընթացքում գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց իր պաշտոնում։

Այնուհետև «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորը՝ Կարինե Հարությունյանը, պաշտոնավարման 4 տարվա ընթացքում մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնք լրջագույն վնաս են հասցրել կրթական հաստատությանը: 2022 թվականի դեկտեմբերի 22-ին էլ Պետական վերահսկողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով համալսարանում հայտնաբերված տարաբնույթ խախտումների մասին: Նույն թվականի դեկտեմբերի 26-ին էլ ՀՀ դատախազությունը հայտարարել էր, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ 

Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ մեղադրանք է առաջադրվել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի արդեն նախկին խորհրդական Գրիշա Թամրազյանին։ Նրա պաշտոնավարումը կասեցվել է:

Նշենք, որ հունվարի 11-ին լրացել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան համալսարանի վերընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, նա արձակուրդ է մեկնել:

Կրթական հաստատության փոխռեկտոր Ցոլակ Ակոպյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր՝ բուհի անձնակազմը ստեղծված իրավիճակում չի կողմնորոշվում՝ ի վերջո ռեկտոր ունի՞, թե՞ ոչ։

Տպել
2954 դիտում

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին