Բլոգերն այցելել է Սուրեն Պապիկյանի հորը պատկանող տուն և ցուցադրել, թե ինչպիսի պայմաններում է ապրում նա (տեսանյութ)

Բլոգեր Ռոման Բաղդասարյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հորը պատկանող «հսկայական շքեղ ապարանքի» տարածք ու նկարահանել տունը, բակն ու «գերթանկարժեք ֆերման»: Ինչպես տեսանյութից է պարզ դառնում, խոսքը սովորական գյուղական տան, հասարակ բակի ու փոքրիկ տնտեսության մասին է:

«Երեկ մենք միասին կարդում ենք բավական շատ սուտ տեղեկություններ, որոնց համար փող չեն խնայում ընդդիմադիր ուժերը, այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայրն ապրում է հսկայական ապարանքում, ունի հսկայական ֆերմա, ինչն ամբողջությամբ սուտ է:

Ես այսօր գնացել ու խնդրել եմ պարոն Պապիկյանի հորը, որ քանի դեռ ինքն աշխատանքի է, նկարահանեմ, թե ինչ «հսկայական ապարանք» ունի նա: Խնդրեմ, եթե սրանք պալատներ են, ապա ես ավելացնելու բան չունեմ... սովորական տուն է, երևում է, որ պարոն Պապիկյանը նոր-նոր է միայն փոխել պատուհանները, այս տանն է ապրում մեր պաշտպանության նախարարի հայրը»,- նկատել է Բաղդասարյանն ու ցույց տվել կադրեր տնից:

Նա նաև նշել է, որ Պապիկյանը բարձրաստիճան պաշտոնյա է արդեն մոտ 4 տարի ու կարող էր հոր համար մեծ ու շքեղ առանձնատան պայմաններ ստեղծել, բայց հայրն ապրում է կադրերում երևացող տանը: Ի դեպ, ըստ Բաղդասարյանի, նա շատ մաքրասեր ու կոկիկ մարդ է, այդ մասին պատկերացում կարելի է կազմել տան բակն ու շրջակայքն ուսումնասիրելիս:

Բլոգերը ցուցադրել է նաև «գերթանկարժեք ֆերման», որն ընդամենը փոքրիկ տարածք է, ու որտեղ ընդամենը հավեր ու խոզեր են պահվում: Տնտեսությունն ամբողջությամբ վարում է պարոն Պապիկյանի հայրը, ինքնուրույն և անձամբ զբաղվում հավերի ու խոզերի խնամքով: 

Հիշեցնենեք՝ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հունվարի 24-ին տարածվել էին առանձնատների լուսանկարներ, որոնք, ըստ պնդումների, պատկանում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Ըստ օգտատերերի՝ նկարում ձախ կողմում պատկերված առանձնատունը պատկանում է Սուրեն Պապիկյանին, իսկ աջ հատվածի տունը՝ Արարատ Միրզոյանին։ 

Հրապարկման տարածումից հետո ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հերքել էր Սուրեն Պապիկյանի կապը այդ առանձնատներից որևէ մեկի հետ։

CivilNetCheck-ը երեկ հայտնել էր, որ որոշել է Կադաստրի կոմիտեից ձեռք բերել այդ առանձնատների կադաստրային գործերը՝ ստուգելու դրանց պատկանելությունը և պարզել, թե ում են իրականում պատկանում դրանք:

Տպել
6498 դիտում

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը