Ֆրանսիայի ժողովրդի և կառավարության անունից փոխանցում եմ աջակցության մեր ուղերձը․ Ֆրանսիայի դեսպանը՝ Ժաննա Անդրեասյանին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակկոզին:

Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

Դեսպան Անն Լույոն շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ ԿԳՄՍ ոլորտներում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական:

Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանդիպումը լավ առիթ է՝ երկու երկրների միջև առկա համագործակցության լայն շրջանակում մատնանշելու ընթացիկ տարվա անելիքները: Ըստ նախարարի՝ մի շարք համատեղ ծրագրերի ուղղությամբ առկա է բավական մեծ առաջընթաց, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է Հայաստանում ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագրին, որը լրամշակվել է ԿԳՄՍ նախարարության կողմից: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ներկայում նախագիծը շրջանառվում է, և կարծիքներն ամփոփելուց հետո ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ կլինի ստորագրելու ծրագրի իրականացման վերաբերյալ գործընկերության համաձայնագիրը:

Նախարարի խոսքով՝ բավականին մեծ առաջընթաց կա նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագրի իրականացման ուղղությամբ: Համագործակցության նպատակն է ՀՀ ավագ դպրոցներում խթանել ֆրանսերեն լեզվի և գրականության խորացված ուսուցումը ու ֆրանկոֆոն լրացուցիչ ծրագրի ներդրումն ու իրականացումը՝ ի հավելումն հանրակրթական հիմնական ծրագրի: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի շրջանակում հստակեցված են բոլոր հիմնական սկզբունքները. ակնկալվում է, որ առաջիկայում կհստակեցվի նաև նոր դպրոցի կամ դպրոցների ցանկը՝ նշյալ ծրագրում ներառելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությանը: Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել բուհի գործունեությունը՝ ուրախությամբ փաստելով, որ ուսանողների թիվը տարեցտարի աճում է: Նախարարը ներկաներին տեղեկացրել է բարձրագույն կրթության ոլորտում ներկայում ընթացող բարեփոխումները՝ շեշտելով, որ առաջիկայում կքննարկվեն այդ ուղղությամբ գործունեություն ծավալող աշխատանքային խմբերի իրականացրած աշխատանքները:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ այն լավ առիթ է՝ քննարկելու նաև Ֆրանսիական համալսարանի գործունեության և միջավայրի բարելավմանն ուղղված հարցերը: Բուհի ռեկտոր Սալվա Նակկոզին իր հերթին փաստել է, որ բուհի ամենամեծ հաջողությունն այն է, որ համալսարանի շրջանավարտները մնում են աշխատելու հայրենիքում և խիստ պահանջված են ՀՀ աշխատաշուկայում:

Դեսպան Անն Լույոն ներկայացրել է Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման նոր համատեղ ծրագրի մանրամասները, որի շրջանակում, ըստ դեսպանի, անհրաժեշտ է նախևառաջ իրականացնել տվյալների քարտեզագրում: Նախարարը կարևորել է ուսուցիչների կարողությունների շարունակական զարգացումը՝ այդ թվում, որպես օրինակ, բերելով կամավոր ատեստավորման գործընթացի արդյունքները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ֆրանկոֆոն ծրագրային նախաձեռնություններին, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող ծրագրերի ընդլայնման և համագործակցության խորացման հարցերին: Այդ համատեքստում կարևորվել է ՀՀ-ում ֆրանկոֆոն դեսպանների հետ հանդիպում անցկացնելու հնարավորության հարցը:

Հանդիպմանը նախարար Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհի խնդրին՝ վերստին շեշտելով հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանքները:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը այս դժվարին շրջանում շարունակական աջակցության համար՝ ամենատարբեր մակարդակով և ձևաչափերով. «Այդ աջակցությունն անգնահատելի է մեզ համար, և հուսանք, որ համատեղ ջանքերը կբերեն Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի արագ հանգուցալուծմանը: Կարծում եմ, որ ես արտահայտում եմ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շնորհակալությունը Ֆրանսիայի յուրաքանչյուր քաղաքացուն և Կառավարությանը՝ շարունակական աջակցության համար»:

Դեսպան Անն Լույոն իր հերթին նշել է, որ Ֆրանսիան մեծ ներգրավվածություն և հանձնառություն ունի՝ շարունակելու իր աջակցությունը ստեղծված հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման գործում. «Ֆրանսիայի ժողովրդի և Կառավարության անունից փոխանցում եմ համերաշխության և աջակցության մեր ուղերձը»:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Տպել
1725 դիտում

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

«Մարտի 1»-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)