Հայաստանում՝ ինչպես տանը. Հնդկաստանի Հանրապետության օրը Երևանում կնշվի ինքնատիպ միջոցառմամբ

Հնդկական դասական պարերի ուսուցում, նկարչություն, խոհանոց, ֆիլմի դիտում և դասախոսություն․ Հնդկաստանի Հանրապետության օրը Երևանում կնշվի ինքնատիպ միջոցառմամբ։ Այն տեղի կունենա հունվարի 25-ին՝ ժամը 19:00, LOFT-ում։

Միջոցառումը նախաձեռնել է հնդիկ գործարար, ժամանակակից գրող, Penguin Harper-Collins-ի կողմից լույս ընծայված Wicked Games գրքի հեղինակ Արջուն Կրիշնա Լալը։ Արջունը 1,5 տարի առաջ տեղափոխվել է Հայաստան, սիրում է մեր երկիրը և իր սիրո մասին պարբերաբար հրապարակումներ է ներկայացնում։ Միջոցառմանը նա կներկայացնի «Հայ-հնդկական հարաբերությունները ժամանակի համատեքստում» թեմայով բանախոսություն։

«Հունվարի 25-ի միջոցառումը նվիրված է Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարությանը: Այն նշվում է հունվարի 26-ին։ Սա Հնդկաստանի Սահմանադրության վավերացման օրն է: Ամեն ինչից առավել ես ցանկանում եմ կամուրջներ և կապեր կառուցել Հնդկաստանի և Հայաստանի միջև: Մեր երկու երկրները հազարամյակներ շարունակ ունեցել են անձնական և առևտրային հարաբերություններ։ Մենք ունենք նմանատիպ, խաղաղ և ժողովրդավարական արժեքներ։ Այս դժվարին ժամանակներում ես կարծում եմ, որ Հնդկաստանի հետ ավելի ամուր կապեր հաստատելը կարևոր է ամեն ինչում՝ պաշտպանության ոլորտից մինչև մարդկանց միջև կապեր: Այս միջոցառումը Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարությունն է: Բայց դա նաև մեր կապերի կառուցման և ամրապնդման տոն է»,- նշել է Արջուն Կրիշնա Լալը։

Հնդիկ ժամանակակից գրողը փաստում է՝ Հայաստանում իրեն տանն է զգում։ «Հայաստանում ինձ ամենաշատը մարդիկ են դուր գալիս: Ես շատ եմ ճանապարհորդել, եղել եմ աշխարհի մոտ 15 երկրում: Մարդիկ հաճախ ինձ հարցնում են, թե ինչո՞ւ չեմ տեղափոխվում ուրիշ տեղ: Պատճառն այն է, որ հայերը շատ հյուրասեր են և սրտաբաց: Ես այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը, դա այն է, ինչ ինձ դուր է գալիս: Ինձ դուր են գալիս գյուղական խորովածը և արշավները․ բայց ամենասիրելին մարդիկ են և նրանց հետ ունեցած փորձառությունները, դրական վերաբերմունքը, որ ես զգացել եմ»,- ասել է Արջուն Կրիշնա Լալը։

Ի դեպ, վերջինս այս պահին աշխատում է Հայաստանի մասին պատմող գրքի վրա։

Տպել
6760 դիտում

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը