«Դժոխքը լինելու է շարունակական». բլոգերը վերլուծել է Նազենի Հովհաննիսյանի սթորիները, որոնք տագնապ և խուճապ են առաջացնում

Օրերս հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն «Ինստագրամ»-ի իր էջի «սթորի» բաժնում անդրադարձել էր հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասերից մեկի կացարանի հրդեհի դեպքին: Նա հասարակությանը մեղադրել էր ոչինչ չանելու և, իր խոսքով, այս դժոխքը հանդուրժելու համար:

Հովհաննիսյանի հրապարակած սթորիներն արդեն անհասանելի են նրա էջերում, քանի որ սթորիները պահպանվում են ընդամենը 24 ժամ: Սակայն դրանք պահել և վերլուծել է սոցիալական հարթակներում հայտնի բլոգեր Հայկ Մկրտչյանը:

Բլոգերն իր հրապարակած տեսանյութի միջոցով մանրամասն մեկնաբանել է և պարզաբանել Հովհաննիսյանի սթորիների բացասական ազդեցության հետևանքները:

Ըստ Հայկի՝ Նազենի Հովհաննիսյանը սթորիների միջոցով նախ դիմում է մարդկանց և ասում. «Դժոխքը լինելու է շարունակական». «Էն որ ինձ գրում եք՝ էլ չենք դիմանում, հետարքրքիր է՝ «էլ չենք դիմանումի» մեջ ի՞նչ է մտնում, ի՞նչ եք անում, որ էլ չենք դիմանում՝ ոչինչ, բացարձակապես ոչինչ, ուրեմն լավ էլ դիմանում ենք, ամեն ինչ շատ օրինաչափ է։ Այս ամբողջ դժոխքը լինելու է շարունակական»։

Բլոգերը նկատում է. «Ինչ է ասում Նազենին, ասում է՝ «ո՞վ ասեց, որ դուք չեք դիմանում», նախ դա արժեզրկում է դիմացինի էմոցիաները և տալիս չափելիության միավոր․ եթե դուք հլը շարունակում եք, նշանակում է, որ դուք դիմանում եք, պետք է ավելի շատ տառապել և այլն։ Հետո ասում է՝ «ի՞նչ եք անում, որ չեք դիմանում», այսինքն՝ ամբողջ մեղքի պատճառը տեղափոխում է մարկանց վրա․ դուք անգործ եք, տառապում եք, իմացեք, որ դուք եք մեղավոր։ Երկրորդ փորձն էլ կա՝ ամեն ինչ շատ օրինաչափ է, որ դուք բան չեք անում, սենց զարգանում է, ու էլի դուք եք մեղավոր։ Վերջում վախի շատ մեծ դոզա է փոխանցում մարդկանց, ասում է՝ «դժոխքը լինելու է շարունակական», ես չեմ հասկանում՝ ո՞րն է Նազենի Հովհաննիսյանի շարունակական սթորիների իմաստը, մարդկանց տագնապի, խուճապի ու վատ էմոցիաների տակ պահելու»։

Նազենի Հովհաննիսյան. «Մեկ էլ սգացող, ծխացող, ցավացող մարդուց էլ ի՞նչ եք պահանջում, այսինքն՝ մենք հիմա քայքայվում ենք, մեզնից էլ ի՞նչ եք պահանջում»։

Հայկ Մկրտչյան․ «Այս միտքը հակասում է իր նախորդ շարադրածին՝ Նազենի ջան, պետական համակարգում լիքը մարդիկ կան, որ սգում ու տառապում են, ազգը ամբողջությամբ տառապում է, ազգը տրավմատիկ հոգեվիճակում է, իսկ դու ի՞նչ ես պահանջում էդ մարդկանցից»։

Նազենի Հովհաննիսյան. «Պահանջեք այն մարդկանցից, ովքեր ո՛չ զգում են, ո՛չ տեսնում են, ո՛չ էլ ապրումակցում ունեն վախին, թե՛ հոգսին, թե՛ պետականաշինությանը, կամ պետականության քանդմանը»։

Ի պատասխան՝ Մկրտչյանը մեկնաբանում է․ «Իր այդ նշածները բացարձակ ճշմարտություն չեն, որովհետև մեր ազգի 99 տոկոս մարդիկ մեր իրականության մեջ շատ խորը, կոնկրետ վշտակցում են ցանկացած իրավիճակի։ Ստեղ կա մեծ բայց, որ պետք է հասկանանք՝ յուրաքանչյուր մարդու հոգեվիճակ արձագանքում է ըստ իր ռեսուրսների, որը ներկա պահին ունի ու ըստ իր էն հարմարության, որով կարողանում է իր հուզական աշխարհը պաշտպանել։ Պետք չէ արժեզրկել մարդկանց ու տալ հնարավոր տարբերակներ, դու տառապում ես, մտածում ես մարդկանց մասին, եթե իր ձևով ես արձագանքում, եթե՝ չէ, ուրեմն դու հաստատ չես տառապում»։

Սրանից հետո Նազենի Հովհաննիսյանն անդրադառնում է իր գործընկերներին և նշում, որ նրանք նախընտրում են ուրախ սթորիներ անել, պոզիտիվ, լավատեսական լինել, անհոգ առանց մեղադրանքի։

Մկրտչյանն այս ամենը այս կերպ է մեկնաբանում. «Ինձ թվում է՝ Նազենին կոնկրետ ենթագիտակցական պայքար ունի սեփական կենսակերպի հանդեպ, որովհետև ինքն իր ապրած էմոցիաները, կենսակերպը վալիդացնելու կարիք ունի, արժանահավատ դարձնելու լսարանի, ուրիշների կողմից, ասում է՝ «ինձնից ինչ եք պահանջում, գնացեք իմ կոլեգաներից պահանջեք, ովքեր ինչ-որ բաներ են անում այլ կերպ» ու շարունակում է՝ «ես չեմ մեղադրում»։ Նազենի ջան, դու ուղիղ ու անմիջական մեղադրում ես, որովհետև յուրաքանչյուրը արձագանքում է ըստ սեփական հուզական ռեսուրսների, ու պետք չէ մրցակցել այս պարագայում գոնե»։

Վերլուծելով Հովհաննիսյանի այն դիտարկումը, որ «փաստ է, նորմալ մարդը անընդհատ ողբի ու սգի մեջ չի կարող ապրել», Հայկն ասում է.

«Ճիշտ է, երկարաժամկետ ոչ մի մարդ չի կարող, ու հուզական աշխարհը սկսում է լիքը բան բլոկավորել ու քեզ տալիս է դրական կետեր, որոնցից կարողանաս կառչել, որ չգժվես: Հիմա, եթե էդքանը հասկանում ես, ինչո՞ւ ես գործընկերներիդ մատնանշում ու սիստեմատիկ կերպով քո էջում տարածում ողբի ու սգի կարգավիճակ, որտեղ մարդիկ ուզեն թե չուզեն իրենց կենսակերպը համեմատում են քո կենսակերպի հետ, չտեսնեն այն պահերը, որ դու օրվա ընթացքում անում ես քո կենսագործունեության մեջ ու որոշակի ուրախանում ես, ու սկսեն մտածել՝ միգուցե ես սխալ եմ ապրում, ու այս իրավիճակում պետք չի ինչ-որ բաներ։ Այսինքն՝ մեղքի զգացում է փոխանցում»:

Այնուհետև Նազենի Հովհաննիսյանը մեղադրում է մարդկանց, որ չեն կանգնեցնում ինչ-որ իրավիճակ․ «Որևէ մեկս նորմալ չենք, եթե նորմալ լինեինք, մենք կփորձեինք կանգնեցնել, եթե նորմալ լինեինք, մենք՝ հայերս մենք՝ ազգությունը, մենք՝ ժողովուրդը, մենք՝ ազգս, որ եզրույթն ուզում եք օգտագործեք։ Նորմալ մարդը մի անգամ ծանրագույն կորուստ ունենալուց հետո, եթե իրենից կախված որևէ բան կա, իսկ մեզնից կախված շատ-շատ բան կա, գոնե 2018-ին տենց էին ասում որոշում կայացնողները, եթե կա տարբերակ փոխելու ու չեն փոխում, ինձ կներեք, ուրեմն այս աննորմալ կենսակերպի հետ բոլորը հաշտ են»:

Ինչին ի պատասխան՝ Մկրտչյանն էլ նշում է՝ սրանով Հովհաննիսյանը փորձում է մարդկանց մոտ առաջացնել մեղքի զգացում․ «Ես չեմ հասկանում այն թեզը, թե մեզնից է կախված ամեն բան, մեզ էդպես էին ասում, որովհետև ես, լինելով մարդ, ով շարունակում է իր բնական կենսագործունեությունը, իր տեղում է, կատարում է իր աշխատանքը բավականին լավ, ու երբ որ ինձ նման մեսսիջ է հասնում, ես հասկանում եմ, որ ես չպիտի իմ տեղում լինեմ, իմ գործը անեմ, այլ ինչ-որ միսսիա հատուկ ունեմ, որն այս պահի չեմ անում, ու ինքնս էլ չգիտեմ, թե ինչ միսսիա է, կարևորը մեղքի զգացումը ունեմ, բայց ինչի եմ իմ գործը անում, եթե պետք է զբաղվեի իմ հայրենակիցներին օգնելով մի գործընթացում, որի մասին իմ ուղեղը բացարձակ լուծում ու պատկերացում չունի»։

Հովհաննիսյանը կրկին անդրադառնում է իր գործընկերներին ու ասում, որ նրանք շարունակում են ապրել իրենց կյանքով, ասես մեր երկրում ոչինչ տեղի չի ունենում:

Վերլուծելով՝ Հայկն ասում է. «Իմ մոտ էն տպավորությունն է, որ Նազենին անընդհատ ուզում է ասել՝ ժողովուրդ, եկեք ասեք, որ Նազ, քո էս կենսակերպն է ճիշտ, դու ես ճիշտ և այն, որովհետև Նազենին պարբերաբար ֆոն է ստեղծում, որտեղ մի թևում իր կոլեգաներն են, ու եթե ես լինեի իր կոլեգաների տեղը, ես կնեղանայի, կվիրավորվեի, որովհետև դա կոնկրետ մեղադրանք է։ Մյուս թևում ինքը ցույց է տալիս, որ տեսեք՝ ես ուրիշ եմ, ես ազգի ցավը կիսում եմ, այն պարագայում, որ ազգի ցավը բոլորն են կիսում, չկա նենց մեկը, որ չի կիսում, բոլորն են կիսում»։

Հովհաննիսյանը նորից նշում է. «Ուրեմն մենք նրանց ենք լեգալիզացնելու, հետևելու, ակտիվացնելու, նորից ամեն ինչ օրինաչափ է»։

Հայկ Մկրտչյանի խոսքով՝ հաղորդավարուհին այստեղ պարզապես առաջ է բերում իր ունեցած սեփական տրավման․ «Նորից շարունակում է իր ենթագիտակցական խնդիրը, կարծրատիպը։ Սա ընդհանուր կոնտեկստի հետ կապ չունի, սա իր տրավման է, որի մասին ինքը ենթագիտակցորեն մտածում է ու նեղվում է, ու ինքը պարզապես բերեց խոսակցություն սա։

Ամփոփելով ուզում եմ ասել, որ իրականում անընդհատ նման մեղադրանքի տակ ապրելը ահավոր ցավոտ ու դժվար երևույթ է, երբ որ դուք ունեք լսարան, ում համար դուք հեղինակություն եք, չպետք է անպատասխանատու լինեք այնքան, որ այդ մարդկանց հուզական աշխարհի վրա շարունակաբար բացասական ազդեք։ Միգուցե դա ազնիվ նպատակներով է արվում, բայց ստոպ տուր, Նազենի ջան, ու էս ամեն ինչին կողքից նայի։ Քո քայլերը ոչ թե օգնում են մարդկանց, այլ հակառակը՝ անզորության, վախի, ու մեղքի մթնոլորտ են ստեղծում, որովհետև դու ոչ մի լուծում չես առաջարկում, դու պարզապես մեղադրում ես մարդկանց»։

Մկրտչյանը նկատում է՝ մարդիկ տարբեր են, այդ թվում՝ նրանց հուզական մթնոլորտը, և պետք չէ մեղադրել բոլորին, որովհետև այս իրավիճակում բոլորը ցավում են։

Տպել
3547 դիտում

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին

Ինչ աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ղեկավարության վերադարձի մասով․ Վարդապետյանը մանրամասնել է

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում