Ֆրանսիան մեզ պետք է որպես միջնորդ, ոչ թե՝ որպես կողմ. Ալեն Սիմոնյան

«Այսօր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կա առաջին եվրոպական դիտորդական խումբը, որը կարողացավ սահմանի երկայնքով տեղակայվել: Մենք հուսով ենք, որ կկարողանանք ևս մեկ անգամ դիմել Եվրոպային, որպեսզի ևս մեկ առաքելություն բերենք՝ տեղում տեղակայելու: Բնականաբար, այս քննարկումները շարունակվում են, սա այն դիրքորոշումն է, որ պաշտպանում է Ֆրանսիան, բայց անհրաժեշտ է յուրաքանչյուր անդամ պետության համաձայնությունը»:

Այս մասին այսօր Երևանում՝ ՀՀ Ազգային ժողովում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ֆրանսիան պատրա՞ստ է փաստահավաք խումբ ուղարկել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք և ընդհանրապես հնարավորություն տեսնում է, որ փոխարինի ռուս խաղաղապահներին Արցախում:

Ինչ վերաբերում է փաստահավաք առաքելությանը, վերջինս չգիտի՝ արդյոք հայկական իշխանության կողմից նման դիմում եղե՞լ է. «Օրինակ, երբ Ուկրաինան հանդես եկավ նման խնդրանքով, մենք այդ դիմումին պատասխանեցինք՝ ուղարկելով մի շարք փորձագետներ: Բայց չգիտեմ՝ Հայաստանը նման դիմումով կամ պահանջով դիմել է Ֆրանսիային կամ Եվրոպային, ուստի չեմ կարող պատասխանել հարցին»:

Դիտարկմանը, որ խոսքը ոչ թե Հայաստան-Ադրբեջան սահմանին, այլ Արցախում և Լաչինի միջանցքում փաստահավաք խումբ ուղարկելու մասին է, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ դրա համար առնվազն պետք է նաև Ադրբեջանի համաձայնությունը. «Դրա համար պարտադիր է բոլոր կողմերի համաձայնությունը: Ուզում եմ մի բան ֆիքսենք, որ Ֆրանսիան մեզ պետք է որպես միջնորդ, այլ ոչ թե որպես կողմ: Ֆրանսիան առանց այդ էլ ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղություն բերելու, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար: Այս պարագայում Ֆրանսիայի Հանրապետությանը միայն կարող ենք շնորհակալ լինել»:

Տպել
2075 դիտում

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել․ Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր