Կառուցապատողը կօգտվի պարզեցված ընթացակարգից․ ՀՀ կառավարությունը հաստատել է քաղաքաշինության կոմիտեի մշակած նախագիծը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ հաստատվել է կառուցապատողների պատվիրատվությամբ մշակվող բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրարկումն ապահովող որոշման նախագիծ, որը մշակել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն:

Նշվում է, որ դեռ 2022 թվականին կոմիտեի նախաձեռնությամբ «Քաղաքաշինության մասին» օրենքում կատարված լրացումներով սահմանվել էին նոր պահանջներ, որոնց համաձայն՝ բնակելի, հասարակական, արտադրական նշանակության բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը կարող են մշակվել նաև կառուցապատող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատվիրատվությամբ՝ իրենց միջոցների հաշվին: Նախկինում այդ իրավունքը վերապահված էր միայն քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնին:

Օրենսդրական փոփոխության կիրարկումն ապահովելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն մշակել և կառավարություն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 814-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Քաղաքաշինական ծրագրերի մեծ պահանջարկի պարագայում, այսպես կոչված, «տիպային» նախագծերի կիրառմամբ կկրճատվեն նախագծային աշխատանքների ծախսերը, ժամանակը և վարչարարությունը:

Կառուցապատողը կօգտվի պարզեցված ընթացակարգից. իր հայեցողությամբ կկարողանա հետագայում կիրառել բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը՝ իրականացնելով միայն տեղակապում:

Որոշման համաձայն՝ կառուցապատողն իրավունք ունի նաև այլ անձանց իր հայեցողությամբ տրամադրել բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը՝ հեղինակային իրավունքի կարգավորումներն ամրագրելով համապատասխան պայմանագրերով:

Պետական ծրագրերի շրջանակներում նույնպես կարող են կիրառվել կառուցապատողի պատվերով մշակված օրինակելի նախագծերը որոշման մեջ նկարագրված ընթացակարգով:

Ընդունված որոշման անհրաժեշտությունը բխում է քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագրից, ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից և այլ փաստաթղթերից:

Տպել
693 դիտում

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին