Բայդենը «Փրկության բանակ» բարեգործական կազմակերպությունը շփոթել է ԱՄՆ գաղտնի ծառայության հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Տեխաս կատարած այցի ժամանակ «Փրկության բանակ» բարեգործական կազմակերպությունը շփոթել է ԱՄՆ գաղտնի ծառայության հետ։

Այս մասին երկուշաբթի հայտնել է Fox News-ը՝ տարածելով տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ամերիկացի առաջնորդը զրուցում «Փրկության բանակ»-ի պաշտոնյայի հետ կիրակնօրյա այցի ժամանակ Էլ Պասո քաղաքում, որը գտնվում է Մեքսիկայի հետ սահմանին:

Բայդենն ասել է. «Ես որոշ ժամանակ անցկացրել եմ գաղտնի ծառայության հետ Լեհաստանում և Ուկրաինայում»: Հետո կրկնում է «Գաղտնի ծառայություն» արտահայտությունը:

«Փրկության բանակ»-ը քրիստոնեական բարեգործական կազմակերպություն է, որը հիմնված է Լոնդոնում:

Գաղտնի ծառայությունը, որը գործում է վերջին տարիներին ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության ներքո, հիմնականում ապահովում է երկրի բարձրագույն ղեկավարության և ամերիկյան հողի վրա գտնվող օտարերկրյա ղեկավարների պաշտպանությունը:

Մինչև 2003 թվականը այս հատուկ ծառայությունը, որն ունի դաշնային իրավապահ մարմնի կարգավիճակ, եղել է ԱՄՆ գանձապետարանի կառուցվածքում։ Դա բացատրվում էր նրանով, որ Գաղտնի ծառայությունն ստեղծվել է 1865 թվականին՝ պայքարելու ԱՄՆ ազգային արժույթի կեղծման դեմ, սակայն հետագայում նրա գործառույթները զգալիորեն ընդլայնվել են։ Գաղտնի ծառայության մասին հիշատակելով՝ Բայդենը, ըստ երևույթին, նկատի է ունեցել 2022 թվականի մարտին Լեհաստան կատարած իր այցը և այնտեղ իր անվտանգությունն ապահովելը։ Սակայն, ինչպես բազմիցս հայտարարել է ԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ նախագահը այդ ժամանակ չի այցելել Ուկրաինայի տարածք։

Բայդենը անցած կիրակի պաշտոնավարման գրեթե երկու տարվա ընթացքում առաջին անգամ մեկնել է Միացյալ Նահանգների հարավային սահման և այցելել Էլ Պասո՝ տեղում տեսնելու ներգաղթային ամենասուր ճգնաժամը հաղթահարելու համար ձեռնարկվող միջոցները: Այնտեղից Սպիտակ տան ղեկավարը մեկնել է Մեխիկո, որտեղ ընթանում է Կանադայի, Մեքսիկայի և ԱՄՆ-ի ղեկավարների հաջորդ նախատեսված հանդիպումը, ինչպես նաև երկկողմ ձևաչափերով նրանց բանակցությունները։

Տպել
571 դիտում

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն