Հայաստանի վարչապետը և Ղրղզստանի նախագահը փոխանակվել են շնորհավորական ուղերձներով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով:

Ուղերձում ասված է. 

«Հարգելի Սադիր Նուրգոժոևի, 

Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ 

Անցած երեք տասնամյակի ընթացքում Հայաստանն ու Ղրղզստանը բոլոր ուղղություններով արդյունավետ փոխշահավետ համագործակցության նշանակալի փորձ են կուտակել, կառուցողական փոխգործակցություն է հաստատվել միջազգային միավորումների շրջանակում, վերջերս տեղի ունեցավ տնտեuական համագործակցության հարցերով հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը։ 

Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա բարեկամության և փոխադարձ հարգանքի հարաբերությունները, ինչպես նաև միջպետական ակտիվ երկխոսությունն ու արդյունավետ համագործակցությունը այսուհետ ևս կնպաստեն երկկողմ օրակարգի հետևողական ամրապնդմանը և ընդլայնմանը՝ ի շահ Հայաստանի և Ղրղզստանի ժողովուրդների։ 

Հարգելի Սադիր Նուրգոժոևի, 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և բարօրություն, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարություն և բարգավաճում»։ 

Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովն իր հերթին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով, որում ասված է. 

«Հարգելի Նիկոլ Վովայի, 

Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ ղրղզա-հայկական հարաբերությունների համար նշանակալի հոբելյանի՝ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ 

Ղրղզական Հանրապետությունը կարևորում է Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը, որը հիմնված է մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բազմադարյա բարեկամական հարաբերությունների վրա։ 

Ուրախալի է նշել, որ ղրղզա-հայկական փոխհարաբերությունները տարիների ընթացքում զարգանում են լիարժեք փոխըմբռնման և վստահության հիման վրա, մեր պետությունների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն, ձևավորվել է իրավապայմանագրային անհրաժեշտ հիմք՝ ընդգրկելով միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական միջազգային պայմանագրեր, միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների հարթակներում իրականացվում է բազմակողմ ձևաչափով կառուցողական համագործակցություն։ 

Միաժամանակ մեզ անհրաժեշտ է ձգտել համագործակցության նոր և ավելի կատարյալ ձևերի բացահայտմանը, որոնք ղրղզա-հայկական հարաբերությունների ներկայիս ներուժը կբարձրացնեն որակապես նոր մակարդակի։ 

Այս համատեքստում կարևոր և արդիական եմ համարում ղրղզա-հայկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի՝ 2022թ․ նոյեմբերի 4-ին անցկացումը։ Համոզված եմ, որ տվյալ միջոցառումը լուրջ ազդակ կհանդիսանա առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման և մեր երկրների միջև գործարար, գիտական և մշակութային կապերի ամրապնդման համար։ 

Հուսով եմ ակտիվորեն շարունակել փոխգործակցությունը Ձեզ հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության բոլոր ուղղություններով՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների շահերի ու բարգավաճման։ 

Հարգելի Նիկոլ Վովայի, 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր պետական պատասխանատու գործունեությունում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Տպել
630 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ