Հաջորդ շաբաթ կնշանակվեն ներքին գործերի նախարարը և փոխնախարարները. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ ՀՀ կառավարության՝ 2023 թվականի առաջին նիստի ժամանակ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը քննարկման դրեց ՆԳ նախարարության ստեղծման 4 նախագծից բաղկացած օրենսդրական փաթեթը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին:

«Նախարարության ստեղծումը ենթադրում է դրա ամբողջական ձևավորմանն ուղղված մի շարք հաջորդական քայլերի իրականացում, ինչը կարգավորվել է սույն օրենսդրական փաթեթով: Այս համատեքստում նախարարության ստեղծման տրամաբանական շարունակությունն է հանդիսանում նաև սույն նախագծի ընդունումը, որը պայմանավորված է ՆԳՆ-ի ձևավորման համատեքստում դրա ենթակա մարմինների սահմանման անհրաժեշտությամբ, ինչը կապահովի նախարարության՝ իրեն վերապահված գործառույթների շրջանակներում պատշաճ գործունեության իրականացման անհրաժեշտ պայմաններ»,- ասաց Մինասյանը:

Նախարարի խոսքով՝ նախագիծն ուղղակիորեն բխում է պետական կառավարման համակարգի մարմինների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքից, որի համաձայն՝ մինչև ՆԳՆ կանոնադրության հաստատումը, Կառավարությունը որոշում է ՆԳՆ մարմինների ենթակայության հարցը. «Նշվածի հաշվառմամբ նախագծով առաջարկվում է ՆԳՆ-ի ենթակայությանը հանձնել ոստիկանությունը, փրկարար ծառայությունը և միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ըստ այդմ՝ ուժը կորցրած է ճանաչվում Արտակարգ իրավիճակների և միգրացիոն ծառայության պարբերությունը»:

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով նախագծին, ընդգծեց, որ ՆԳՆ-ի ձևավորման փուլում ենք, և արդեն հաջորդ շաբաթ նախարար և փոխնախարարներ կնշանակվեն: Նրա խոսքով՝ ԱԻՆ-ը դեռևս 4 ամիս կշարունակի գոյություն ունենալ՝ այս փոփոխությունների ընթացքն անցնցում ապահովելու համար:

«Ավելի արդյունավետ մարմին ենք ստեղծում՝ մեր պատկերացմամբ: Այս ոլորտում քաղաքականությունը մշակում էր հիմնականում արդարադատության նախարարությունը, հիմա հաշվի առնելով ԱՆ-ի ծանրաբեռնվածությունը և պրոֆիլային գործունեության նրբությունները՝ մենք այս որոշումն ենք կայացրել: Նախարարության մոդելը արդեն իսկ կիրառել ենք ՊՆ-ում, ոստիկանության պետը և փրկարար ծառայության պետը միևնույն ժամանակ կլինեն ՆԳ նախարարի տեղակալներ, նախարարը կունենա նաև երկու քաղաքացիական գործերով տեղակալ»,- մանրամասնեց Կառավարության ղեկավարը:

Վարչապետը կարևորեց օր առաջ ոստիկանների և փրկարար ծառայողների կամավոր ատեստավորման գործընթացի մեկնարկը, որի միջոցով աշխատավարձը առնվազն կկրկնապատկվի և նոր որակ կլինի:

Տպել
1325 դիտում

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)