Գիտություն, որ կյանքեր է փոխում․ Technovation

30/12/2022 schedule16:46

21-րդ դարը մարդկությանը մղում է առաջ ապշեցուցիչ արագությամբ, հաճախ չափազանց արագ, որպեսզի մենք կարողանանք մշակել լուծումներ տեղի ունեցող զարգացումների համար: Արդյունաբերության մի շարք ոլորտներում, ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում արագ տեմպերով բազմաթիվ մասնավոր ընկերություններ փոխակերպում են իրենց բիզնեսը մրցակցային դարձնելու և զարգանալու անհրաժեշտությունից ելնելով։

Նյուշատել լճի ափին տեղակայված է ֆուտուրիստական շինություն՝ մեծ ապակե խորանարդ։ Արդեն երկու տասնամյակ այնտեղ իրականացվում են գիտական հետազոտություններ և նորարարական տեխնոլոգիաներ։ Հետազոտական կենտրոնը համալրված է ամենաժամանակակից լաբորատոր սարքավորումներով։

Ավելի քան 430 տարբեր ուղղություններով մասնագիտացած գիտնականներ և ինժեներներ այստեղ աշխատում են նիկոտին մատակարարող անծուխ արտադրանքների գիտական գնահատման, մշակման և իրականացման համար: Գիտությունը, որն ստեղծվում է այս շենքում, ներուժ ունի դեպի լավը փոխելու Երկրի վրա ավելի քան մեկ միլիարդ մարդկանց կյանքը, ովքեր ծխում են: Եվ դա արդեն փոխվում է:

Վերջին տարիներին Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը («PMI») Հայաստանում 10 մլն դրամից ավել ներդրումներ է կատարել կամ հատկացրել միջոցներ գիտության, հետազոտության և տեխնոլոգիայի զարգացման համար։ Հայաստանում գործող գիտահետազոտական կենտրոնը Ֆիլիպ Մորրիսի հիմնած երեք կենտրոններից մեկն է՝ Շվեյցարիայի ու Սինգապուրի հետ միասին։ Այն համագործակցում է ավելի քան 125 հայ գիտնականների հետ։ Կենտրոնի աջակցությամբ 121-ից ավել մագիստրատուրայի ուսանողների և 40-ից ավել ասպիրանտների շնորհվել են կրթաթոշակներ, որոնք բավարար են ուսման ծախսերը հոգալու և հետազոտություններ իրականացնելու համար։

2022թ․-ին Շվեյցարիայում տեղի ունեցած Technovation կոնֆերանսի ժամանակ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը ներկայացրեց ծխախոտային արդյունաբերության վերջին նորարարություններն ու իր գլխավոր նպատակը՝ անցում կատարելու առանց այրում արտադրատեսակների։

Խոսելով մարդկության պատմության մեջ նորարարությունների դերի և կարևորության մասին՝ կոնֆերանսի խոսնակ՝ Միջազգային կապերի բաժնի փոխտնօրեն Թոմասսո դի Ջիովաննին հատուկ շեշտ դրեց ծխախոտային արդյունաբերության նորարարությունների վրա։ Նրա խոսքով՝ նորարարություններին (ինչպիսիք են ավիացիան, կամ 1959թ․-ին Նիլս Բոհլինի կողմից Վոլվո ընկերության համար ամրագոտու ստեղծումը) հանրությունը միշտ կասկածամտորեն է վերաբերվում: Սկզբնական շրջանում դրանք լրջորեն չեն ընդունվում, սակայն որոշ ժամանակ անց առանցքային նշանակություն են ձեռք բերում։ Նույն բանը կարելի է ասել նաև ծխախոտի տաքացման համակարգերի և ծխողների համար նախատեսված այլ անծուխ արտադրատեսակների մասին։

Կոնֆերանսի մեկ այլ խոսնակ, Անծուխ արտադրատեսակների Կատեգորիաների նախագահ Ստեֆանո Վոլպետին իր ելույթում խոսեց ՖՄԻ-ի առաքելության մասին՝ ընդհանրապես վերացնելու այրվող սիգարետը, որն ըստ նրա դժվար խնդիր է, քանի որ շատ ծխողներ ապրում են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։
Ամփոփելով կոնֆերանսը՝ ՖՄԻ Ռազմավարական ու Գիտական կապերի գծով փոխտնօրեն Մոյրա Գիլքրիստը նշեց, որ ժամանակակից դինամիկ միջավայրում մշտական նորարարությունը կենսական նշանակություն ունի ընկերությունների բարգավաճման համար:

«21-րդ դարը մարդկությանը մղում է առաջ ապշեցուցիչ արագությամբ, հաճախ չափազանց արագ։ Վերջին տարիներին, «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի նման ընկերությունները ներդրումներ են կատարում հանրությանն ու իրենց բիզնեսին օգտկար առաջարկներ մշակելու համար։ Ներկայիս չափահաս ծխողների համար լավագույնը ծխախոտն ու նիկոտինն ընդհանրապես թողնելն է, բայց մեծ մասը չի կարողանում դա անել: Մարդիկ արժանի են ծխելու գիտականորեն հիմնավորված արդյունավետ այլընտրանքների հասանելիության և տեղեկատվության: Գիտությունն ու տեխնոլոգիան համատեղելով՝ մենք ավելի լավ այլընտրանք ենք մշակել այն չափահաս ծխողների համար, ովքեր հակառակ դեպքում կնախընտրեին շարունակել ծխել»:

Տպել
643 դիտում

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

«Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տարածվող տեսանյութն ապատեղեկատվություն է․ ՊՆ

Դեղատան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին