ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը Հայաստանի ժողովրդի կենսամակարդակի վրա շռնդալից ազդեցություն կարող է ունենալ․ Սերդար Քըլըչ

Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը ելույթ է ունեցել Անկարայի համալսարանի լեզվաբանական և պատմաաշխարհագրական ֆակուլտետի կազմակերպած «Դիվանագիտությանը նվիրված մի կյանք․ վերջին զարգացումների լույսի ներքո Թուրքիա-Հայաստան հարաբերությունները՝ դիվանագետ Սերդար Քըլըչի աչքերով» համաժողովում։

Քըլըչը թուրքական կողմի մոտեցումների բացահայտման տեսնակյունից կարևոր դիտարկումներ է արել Հայաստան-Թուրքիա գործընթացի մեկնարկի, ներկա փուլի և այլ էական հարցերի մասին։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Քըլըչը նախ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալվող գործընթացին։ Նրա համոզմամբ՝ փոխադարձ ըմբռման և երկու կողմերի՝ երկարաժամկետ շահերը հաշվի առնելու պարագայում կհաղթահարվեն առկա խնդիրները:

«Պետք է գիտակցենք, որ գործընթացներից մեկում դրական տեղաշարժը դրականորեն է ազդում մյուս գործընթացի վրա, և նմանապես գործընթացներից մեկում բացասական զարգացումը ազդում է մյուսի վրա: Այս երկու գործընթացներն առանձին-առանձին են, բայց հնարավոր չէ լիովին տարանջատել իրարից»:

Այնուհետև գալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ խոսակցություններ կան, թե Թուրքիան և Հայաստանն իրականում եռակողմ բանակցություններ են վարում, որովհետև Ադրբեջանն էլ է մաս կազմում այդ գործընթացին:

«Իհարկե, Ադրբեջանն էլ կա, Հայաստանի հետ երկխոսություն ունեցող որոշ երկրներ էլ կան: Սակայն դրանք ֆիզիկապես այս գործընթացի մեջ չկան, և չեն կարող պայմաններ թելադրել այս գործընթացում: Այս գործընթացը բացառապես երկկողմանի մակարդակում տարվող գործընթաց է: Բացառապես իմ և Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի միջև է տեղի ունենում: Իր հետ նաև որպես բարեկամ էլ լավ հարաբերություններ ունենք»։

Քըլըչը, հիշեցնելով Հայաստանի ու Թուրքիայի միջև վերջին շրջանում տեղի ունեցած տարբեր մակարդակի հանդիպումների դրական մթնոլորտը, այնուամենայնիվ, շեշտել է, որ ներկա փուլում որոշակի խնդիրներ կան: Նրա կարծիքով՝ առկա խնդիրների լուծմանը հետամուտ պետք է լինեն տարածաշրջանային երկրները, բայց վերջին շրջանում ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը սկսել են միջամտել և խնդիրը միջազգայնացնել, ինչը թուրք դեսպանը սխալ է համարում։

«Տարածաշրջանային երկրներն իրենց խնդիրներն իրենց նախաձեռնությամբ պետք է լուծեն և տեր կանգնեն դրանց: Այս պահին մենք Ռուբինյանի հետ միասին հենց սա ենք փորձում անել»: 

Սերդար Քըլըչը շեշտել է, որ կարգավորման գործընթացի շրջանակներում առարկայական քայլեր են կատարվում: Դրանցից մեկն այն է, որ շատ կարճ ժամկետում Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային երկկողմանի ավիաբեռնափոխադրումներն են սկսվելու: Քըլըչը կողմնակից է այն տեսակետին, որ տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության հաստատման գործընթացն անցնում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի միջով: Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների կայուն հիմքերի վրա դրվելն էլ Թուրքիա-Հայաստան գործընթացի հաջողությունից է կախված: 

«Եթե Հայաստանում ժողովրդի կենսամակարդակի բարձրացում և բարգավաճում է ակնկալվում, ապա դրա ուղին Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն է: Հիմա պատկերացրեք՝ երկու սահմանային անցակետ ունենք, մեկը երկաթուղային, մյուսը՝ ավտոճանապարհային: Դրանք բացվելու պարագայում Ալիջան սահմանային անցակետի առջև Երևանն է գտնվում: Երկաթուղու համար նախատեսված Աքյաքա անցակետի դիմաց էլ Գյումրին է գտնվում...

Այժմ Ռուսաստանի դեմ իրականացվող տնտեսական պատժամիջոցների պայմաններում եթե Հայաստանի հետ առևտրի բնագավառում առկա խնդիրները հաշվի առնենք, սա Հայաստանի ժողովրդի կենսամակարդակի վրա շռնդալից ազդեցություն կարող է ունենալ»։

Տպել
663 դիտում

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն