Սուրբ Ծնունդը մոռանալու համար առաջնահերթ դարձավ Ձմեռ պապը, տասնյակ տարիներ աշխատեցին ժողովրդի վրա. տեր Շահե

Նոր տարին մեզ համար Կաղանդի տոնն է, որը կապված է հուլիական տոմարի հետ, և այն միշտ համարվել է պահոց շրջան, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է տեր Շահե Հայրապետյանը:

«Ամսի 29-ի երեկոյան սկսվում է բարեկենդան Սուրբ Ծննդյանը, այսինքն՝ պահքի շրջանը, որը տևում է մինչև հունվարի 5-ի երեկո, երբ ճրագալույցի պատարագից հնչում է «Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Ձեզ և մեզ մեծ Ավետիս»-ի լուրը»,- բացատրում է նա:

Տեր հոր խոսքով՝ պատահական չէ, որ մեր տատիկները հնում պասուց դոլմա են եփել, սեղանը զարդարել աղանձով, բանջարեղենով, չրերով ու ընդեղենով, քանի որ պահքի շրջան է եղել: Վերջինս, սակայն, նկատում է՝ խորհրդային տարիներին բազում փոփոխություններ են եղել:

«Սուրբ Ծնունդը մոռանալու համար առաջնահերթ դարձավ Ձմեռ պապը, որը Սուրբ Նիկողայոսի՝ Սանտա կլաուսի խորհուրդն է կրում: «Դեդ մոռոզը», որպես այդպիսին, ռուսական հեքիաթներում եղել է սարսափազդու կերպար, դրանով երեխաներին են վախեցրել: Սակայն նրան դարձրին դրական կերպար և փոխարինեցին Սանտա կլաուսին: Հատկապես հունվարի 1-ը նշվում էր մեծ շուքով, այդ հեռուստատեսային շոու ծրագրերը, հեռուստաեթերով ելույթներն ու ուղերձները: Այսինքն՝ ամեն ինչ արվում էր՝ ժողովրդին գրավելու և Քրիստոսի ծննդյան խորհրդից հեռացնելու համար: Դրանք հատուկ տեխնոլոգիաներ էին, որ տասնյակ տարիներ աշխատեցին ժողովրդի վրա: Եվ հիմա ես չեմ կարող դատել ու քննադատել իմ ժողովրդին, որովհետև դա սովորություն է, որ տասնյակ տարիներ ներարկվել է, ու երևի մի այդքան էլ պետք է, որ դուրս գան այդ թմբիրից և կարևորեն ու դիմավորեն Սուրբ Ծնունդը՝ Քրիստոսի ծնունդը»,- ասում է տեր Շահեն:

Հոգևորականը նաև իր մտահոգությունն է հայտնում աշխարհի ցանկացած անկյունում այսօր տիրող ողբի, պատերազմի, մրցավազքի և այլ նմանատիպ երևույթների վերաբերյալ:

«Ի՞նչ են անում աշխարհաքաղաքական մտածումներով «մեծերը», իհարկե, լավ բան չեն խորհում մեր ժողովրդի և աշխարհի համար, քանի որ դա շահերի պայքար է, և մարդկանց դարձրել են խամաճիկներ: Բայց պատժվելու են, անպայման պատժվելու են, որովհետև Քրիստոս չի կարող երկար տանել այն արհավիրքները, որ գալիս են մեր ժողովրդի վրա և աշխարհի վրա: Ի՞նչ պետք է արվի դրա համար: Ուղղակի պետք է վերադառնալ մեր ակունքներին, մեր հայրերի աշխարհայացքին: Երբ մենք ապրում էինք այդ աշխարհայացքով, արարում էինք Էջմիածինը, արարում էինք Կեռան թագուհու ավետարանը, աշխարհ էր գալիս Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին, Գրիգոր Տաթևացին, Վարդան Մամիկոնյանը, այսինքն՝ մենք այդ աշխարհայացքով արտաշնչել ենք հսկաներ՝ ազգասեր, եկեղեցասեր, ընտանիքասեր»,- մատնանշում է տերհայրը: 

Նա սրտնեղում է, որ այսօր այդ արժեքները փոխարինվում են կեղծ եվրոպական արժեքներով. «Ես Եվրոպայում եղել եմ, օրինակ՝ Շվեցարիայում այնպիսի արժեքներ կան, որ, տա Աստված, այդ արժեքները գան այստեղ, և ոչ թե համասեռամոլությունը պրոպագանդենք և խրախուսենք: Այդ փաբերը, երեկոյան ակումբները մեր մանուկ սերնդին պատրաստում են այլ կերակուրի, այլ ճաշատեսակ են տալիս: Ազգի փրկության համար խնդիրներ կան, որ մեզ մտորումների առիթ է տալիս Նոր տարվա շեմին»:

Հոգևոր հոր խոսքով՝ եկեղեցին հավիտենական արժեք է, այն մեր ներսում է, և պետք է վերադառնանք ու վերագտնենք մեր արժեքները:

«Դրա համար պետք են լծակներ, իսկ ի՞նչ լծակ ունի եկեղեցին, բացի բարոյական իր արժեքից: Այսօր շատ դժվար է մեր վիճակը: Ինչո՞ւ: Բացատրեմ: Երբ արդարադատության նախարարությունում նստած ինչ-որ չինովնիկ անընդհատ աղանդներ է գրանցում, դա արդեն խնդիր է, և եկեղեցին լծակ չունի պայքարելու դրա դեմ»,- դժգոհում է նա ու շարունակում. «Թվում է, թե կրոնական կառույցներ են, բայց դա լուրջ քաղաքական քայլ է դրսից խառնվելու մեր քաղաքական և ներազգային կյանքին: Լուրջ տեխնոլոգիաներ են, որ մեծ գումարներ են հատկացվում անգամ Համաշխարհային բանկից: 30 տարվա ընթացքում մշակվեց, իսկ մենք այդ ճաշն ուտում ենք ազգովի: Եկեղեցին միշտ իր տեղում է, կրոնավորը՝ իր տեղում, և եթե հավատացյալը ցանկանում է, գտնում է»:

Այս ամենի դեմ պայքարում, ըստ նրա, մեզ մի ճանապարհ է մնում՝ դեպի երկինք աղոթք, սրբություն, համբերություն, որպեսզի Տերը իր նախախնամությունը կատարի մեզ համար: Սակայն դրա համար իմաստություն է պետք, որ վաղուց խլել են մեզանից:

«Մեզ թվում է, թե ամբողջ հասարակությունը դեգրադացվել է, բայց այդպես չէ: Տերն իր գործը գիտի, Տերն իր զինվորներին գիտի. հիմա ծածուկ վիճակում են, հետո կբացահայտվեն: Եկեղեցին երբեք իր զինվորներին չկորցրեց, և շատ դրական մի բան կա, որ 90-ական թվականներից հետո շատ-շա՜տ ավելացել է տղամարդկանց քանակը, և իրապես գիտակից մասսա է գալիս: Գալիս են ընտանիքասեր, հայրենասեր, ազգասեր մարդիկ, որոնք կարիքը ունեն հոգևորի»,- ասում է տեր Շահե Հայրապետյանը: 

Խոսելով ամանորյա ծախսերից ու առատ սեղաններից՝ վերջինս նշում է. «Միայն այդ օրը առատ սեղան ունենալու համար մտնել հսկայական ծախսերի տակ, որոնց մի մասն էլ տարվա ընթացքում պետք է փակեն, իմ կարծիքով՝ այստեղ իմաստության խնդիր կա»:

Ամանորյա շնորհավորանքն ու մաղթանքն էլ տեր Շահեն փոխարինում է աղոթքով.

«Ընկալ, Տէր, զաղաչանս մեր՝ բարեխօսութեամբ Սուրբ Աստուածածնին անարատ ծնողի Միածնի Որդւոյ քո, եւ աղաչանօք ամենայն սրբոց քոց, եւ աւուրս շնորհիւ:

Լուր մեզ, Տէր, եւ ողորմեա, ներեա, քաւեա եւ թող զմեղս մեր:

Արժանաւորեա գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ Որդւոյ եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից.

ամէն:

 Հերմինե Կարապետյան

Տպել
1490 դիտում

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից դատախազությունը

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)