Վանաձորի ԲԿ-ի ախտաբանա-հյուսվածքաբանական լաբորատորիան ամբողջովին կվերազինվի և կհագեցվի նորագույն լաբորատոր տեխնիկայով

Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրի և «Ազնավուր հիմնադրամի» օժանդակությամբ «Վանաձորի բժշկական կենտրոնի» ախտաբանա-հյուսվածքաբանական լաբորատորիան ամբողջովին կվերազինվի և կհագեցվի նորագույն ժամանակակից, արդի միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատոր տեխնիկայով:

Այս մասին տեղեկացնում է Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի և «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի միջև առողջապահության նախարարությունում կնքվել է համագործակցության հուշագիր:

Դրամաշնորհային ծրագիրը և հայտը պատրաստվել և ներկայացվել է «Շառլ Ազնավուր հիմնադրամ»-ի օժանդակությամբ և «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հետ համատեղ համագործակցության արդյունքում:Ծրագրով նախատեսվում է ամբողջովին վերազինել, նորագույն, ժամանակակից, արդի միջազգային ստանդարտներին համապատասխան լաբորատոր տեխնիկայով հագեցնել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ախտաբանաանատոմիական բաժանմունքի ախտաբանահյուսվածքաբանական լաբորատորիան:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 81.327 ԱՄՆ դոլար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել թվով 7 (յոթ) հատ լաբորատոր և ախտորոշիչ սարքեր:

1. Մանրադիտակ` թվային տեսախցիկով,
2. Հյուսվածքային պրոցեսոր` կարուսելային տիպի,
3. Պարաֆինային լցոնման կայան` սառեցման սեղանիկով և տաքացնող պինցետով,
4. Ռոտացիոն միկրոտոմ,
5. Ջրային բաղնիք,
6. Տաքացման սեղանիկ,
7. Փոքր գծային ստեյներ՝ հյուսվածքաբանական ապակիների ավտոմատ ներկման սարք:

Լաբորատորիան կիրականացնի ախտաբանահյուսվածքաբանական (բիոպսիոն, վիրահատական և աուտոպսիոն նյութերի) և ախտաբանաբջջաբանական (քսուկներ, PAP-test-էր, կենսաբանական հեղուկների) հետազոտություններ:

Նման ժամանակակից սարքավորումներով ախտաբանահյուսվածքաբանական և ախտաբանաբջջաբանական լաբորատորիայի արդիականացումը մարզային բժշկական կենտրոնում թույլ կտա տեղում իրականացնել որակյալ, արդի միջազգային ստանդարտներին և չափորոշիչներին համապատասխան հյուսվածքաբանական, բջջաբանական հետազոտություններ, որոնք չափազանց մեծ դեր ունեն թե՛ ախտորոշիչ, թե՛ հետագա բուժման առումով ցանկացած ախտաբանական պրոցեսի, հատկապես ուռուցքաբանության ոլորտում:

Ախտաբանահյուսվածքաբանական և ախտաբանաբջջական հետազոտությունները մեծ դեր ունեն նաև ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման, սքրինինգային հետազոտությունների, ինչպես նաև բուժական պրոցեսների որակի վերահսկողության, նախնական և վերջնական ախտորոշումների համընկնման կամ տարամիտման հարցերում:

Ծրագրի իրականացումը, անշուշտ, կնպաստի մարզային առողջապահության, հատկապես վիրաբուժության, օնկովիրաբուժության, էնդոսկոպիկ վիրաբուժության զարգացմանը, մարզային բուժհիմնարկների ախտորոշիչ, բուժական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացմանը:

 

Տպել
566 դիտում

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարո՞ղ է կանգնեն և հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի