Հանրայինի ռեպորտաժում նկատելի է, թե ինչպես է Բրյուսովի ռեկտորի խորհրդականը հայհոյում ԿԳՄՍ նախկին նախարարին (տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ դատախազությունը քրեական վարույթներ է նախաձեռնել Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ։

Այս բուհում ռեկտորի ընտրությունը կայացել էր դեկտեմբերի 9-ին փակ նիստով և լուսաբանման ենթակա չէր։ Բուհի ռեկտորի պաշտոնի համար պայքարում էր երկու հոգի․ համալսարանի ներկայիս ռեկտոր Կարինե Հարությունյանը և ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Նիստը տեղի էր ունեցել համալսարանի հոգաբարձուների 20 հոգուց բաղկացած խորհրդի կազմով, որի նախագահն է նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

Նույն օրը, երբ պարզ դարձավ, որ 12 կողմ և 8 դեմ ձայների հարաբերակցությամբ համալսարանի ռեկտորի պաշտոնում վերընտրվել է գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը, Հանրային հեռուստաընկերությունը նիստից հետո հրապարակել էր ռեպորտաժ։ Տեսանյութում երևում էր, թե ինչպես է ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանը հեռակա հայհոյում ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանին, և դա արժանանում է համալսարանականների ծափողջույներին։

Ըստ ռեպորտաժի՝ նիստի ընթացքում ու դրանից հետո էլ կրթության նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը միջանցքում աչքի է ընկնում ակտիվությամբ: Նկատենք, որ մինչ այդ էլ նա Կարինե Հարությունյանի հետ միասին պայքարում էր Բրյուսովի անվան համալսարանը Մանկավարժական համալսարանին ու Ֆիզկուլտուրայի ինստիտուտին միավորելու նախարարության ծրագրի դեմ:

Հանրայինի պատրաստած ռեպորտաժում բուհի վերընտրված ռեկտորը, մեկնաբանելով իր խորհրդականի՝ կրթության նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանի պահվածքը, ասել էր. «Ուրախություն էր երևի, ընդամենը: Մարդկանց էմոցիաները... լարված էին մարդիկ, էմոցիաներն էլ՝ շատ»:

Տպել
3646 դիտում

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը