34 տարվա սպասումից հետո գյումրեցի 36 սոցիալապես անապահով տնակաբնակ ընտանիք արդեն հիմնական նոր հասցե ունի՝ «Մուշ-2» թաղամաս, Հալաբյան փողոց, շենք 1 և շենք 1/1։ Շենքից բացի՝ նաև մանկապարտեզ է կառուցվել։

Բնակապահովման այս ծրագիրն իրականացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած մեծ դրամահավաքի արդյունքում՝ «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում: Բարերարների թվում են ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, որն իր մեկ տարվա աշխատավարձն է փոխանցել, ԱՄՆ-ում բնակվող 104-ամյա Կլարա Մարկոսյանը, որը ևս հսկայական գումար է նվիրաբերել։ Ֆրանսիայի տեղական մարմնի նվիրատվությամբ էլ մանկապարտեզն է կառուցվել։ 

320949279_483372580493002_4583363365931237692_n.jpg (474 KB)321420829_911981290156017_2059104297148763033_n.jpg (400 KB)

Բոլոր բարերարներին, կազմակերպիչներին, նախագծողներին ու շինարարներին, ընդհանուր առմամբ այս գործում իրենց մասնակցությունն ունեցած բոլոր մարդկանց շնորհակալություն հայտնելուց հետո կտրվեցին կարմիր ժապավենները, ու գյումրեցի ընտանիքները Ամանորի նախաշեմին բնակարանամուտը տոնեցին։

321659528_1184155608896078_4023964798153995336_n.jpg (222 KB)321299781_1303384883538234_2048095031710905529_n.jpg (505 KB)320394688_581724120457445_7751010142857349656_n.jpg (224 KB)

«Վերջապես եկավ այն օրը, երբ 30-ից ավելի ընտանիք բնակարանամուտ է նշում։ Որպես բնիկ գյումրեցի, մարդ, որը վերապրել է երկրաշարժը, գիտի՝ ինչ ասել է երեք տասնամյակ ապրել տնակներում, շատ լավ եմ հասկանում բոլորիդ, իրապես կիսում եմ ձեր ուրախությունը։ Վստահ եմ, որ այսօրվան շատ եք սպասել, ձեր հետ միասին սպասել ենք նաև մենք, և լիահույս եմ, որ այսօրվանից ձեզ մոտ ինչ-որ բան է փոխվելու, ձեր լուսավոր ու տաք բնակարաններում կյանքի նոր փուլ եք սկսելու»,- ասաց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

աաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա.jpg (377 KB)

Շահառուները, ըստ «Համահայկական հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի, ընտրվել են՝ ըստ հստակ մշակված չափորոշիչների, հաշվի է առնվել երկրաշարժից տուժած լինելու հանգամանքը, երբևէ ԲԳՎ կամ տուն ստացած չլինելը, անչափահաս երեխաների առկայությունը, բազմազավակ ընտանիք լինելը:

Նրա խոսքով՝ շահառուների ընտրությունից հետո ցուցակները նաև քննարկվել ու համաձայնեցվել են Գյումրիի քաղաքապետարանի հետ, որպեսզի շահառուների ընտրությունը կատարվի լիովին անաչառ։

Ծրագրի այս փուլում բնակարաններ են ստացել նաև 44-օրյա պատերազմում նահատակված գյումրեցիների ընտանիքները։

ա.jpg (199 KB)320815346_826503708653488_5615037548224228290_n.jpg (211 KB)

Բնակարանամուտին ներկա էր նաև ՀՀ նախագահը։ Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ պարտավորություն ունեն երկրաշարժի գոտի հասկացությունն ընդհանրապես վերացնել մտածողությունից, և այն հաջողվում է։

«Մենք բոլոր ուղղություններով պարտավոր ենք աշխատել, պարտավոր ենք ամեն ինչ անել, որ Լաչինի միջանցքն օր առաջ բացվի։ Բայց սա չի նշանակում, թե մյուս գործերը չպետք է անենք. կյանքն այդպես է, շարունակվում է։ Եվ բոլորիդ խնդրում եմ՝ առօրյա կյանքում այն բոլոր խնդիրներն ու պարտավորությունները, որ ունենք, անենք, խոսքը հատկապես վերաբերում է պետական կառույցներին։ Եվ ես երբ որ տնտեսական հաջողությունների մասին եմ խոսում, պատահական չեմ ասում. եթե մենք չունենանք հաջողակ տնտեսություն, ոչ մի խնդիր չենք կարողանա լուծել։ Այս շենքն էլ չէր լինի»,- նշեց նա:

աա.jpg (301 KB)319839316_6100646329946929_4575398901254216465_n.jpg (256 KB)

Նախագահին, նախարարներին, Շիրակի մարզպետին, Գյումրու համայնքապետին ու բոլոր ներկաներին իրար հերթ չտալով՝ բնակարանատեր դարձած գյումրեցիներն իրենց նոր բնակարաններ հրավիրեցին ու օրը համարեցին գտնված երազ։

Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանն ասաց՝ 3 տասնամյակից ավելի ժամանակավոր կացարաններում ապրած մարդկանց շատ լավ է հասկանում։ Անձամբ է 10 տարի ապրել տնակում, դժվարությունների մասին ոչ թե պատմություններից, այլ սեփական փորձից է տեղյակ։

Այս բնակարանները հանձնվեցին կահավորված, կենցաղային տեխնիկայով հագեցած, այնպես, որ բնակիչները տեղափոխվելուց հետո գույքի ձեռք բերման հարցում գրեթե խնդիրներ չեն ունենալու։

Գալիք տարում նույն տարածքում ևս երկու շենք կկառուցվի. այդ բնակարանները հատկացվելու են հաշմանդամություն ունեցող տնակաբնակ գյումրեցիներին։

«Ես՝ որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ամեն ինչ կանեմ, որ այդ ծրագիրը իրականանա, յուրահատուկ շենքեր են սարքում՝ կահավորված, պատրաստի, այստեղ ովքեր ապրելու են, շատ խնդիրներ չեն ունենալու»,- վստահեցրեց ՀՀ նախագահը։

աաաաաաաաաաաաաաաա.jpg (308 KB)

«Համահայկական հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն էլ տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած և բնակարան չունեցող գյումրեցիները ևս այդ նոր շենքերում իրենց բնակարանները կունենան։

Տպել
1342 դիտում

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան