Կրթական վայրերը գործել են որպես գիշերային ակումբներ. Բրյուսովի ռեկտորը և ՊՎԾ ուշագրավ բացահայտումները

Սույն թվականի դեկտեմբերի 7-ին «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորը՝ Կարինե Հարությունյանը, պաշտոնավարման 4 տարվա ընթացքում մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնք լրջագույն վնաս են հասցրել կրթական հաստատությանը:

Մեր հրապարակումից կարճ ժամանակ հետո Կարինե Հարությունյանը, կամ նրա ցուցումով համալսարանի «Ֆեյսբուք»-ի էջում արձագանք էր հրապարակվել, որտեղ հևիհև հերքվում էր մեր հրապարակումը՝ այն որակելով խեղաթյուրված փաստերի ներկայացում:

Առանց որևէ հիմքի մեղադրանք էր ուղղված մեր լրատվամիջոցի հասցեին, թե «հոդվածը  նպատակային պատրաստված և հատուկ հրապարակված է բուհի ռեկտորի ընտրությանն ընդառաջ». «Ռեկտորի ընտրության նախաշեմին հատուկ ուղղորդված և սխալ տեղեկություններ են տրամադրվել: Գտնում ենք, որ այս ընթացքում ռեկտորը ֆինանսական չարաշահումներ թույլ չի տվել, և սա նպատակադրված քայլ է՝ ընտրություններին ընդառաջ բացասական իմիջ ստեղծելու գործող ռեկտոր Կարինե Հարությունյանի անձի շուրջ»:

Հևիհև հերքման տեքստում նաև հաստատել էին, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունն իրականացրել է ստուգումներ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում, և ստուգման արդյունքների մասին տեղեկանքը համալսարանը այդ պահին դեռևս պաշտոնապես չէր ստացել։ «ՀՀ պետական վերահսկողության ծառայության ստուգումների արդյունքների մասին տեղեկանքը ստանալուց հետո, համաձայն կարգի՝ մենք 5-օրյա ժամկետում կտանք համալսարանի կարծիքը և մանրամասն կանդրադառնանք յուրաքանչյուր կետի»,- հավաստիացրել էին գրառման մեջ:

Այնուհետև՝ դեկտեմբերի 9-ին, տեղի էր ունեցել Բրյուսովի անվան ռեկտորի ընտրությունը, և Կարինե Հարությունյանը վերընտրվել էր ռեկտորի պաշտոնում: Ընտրությունից հետո նորընտիր ռեկտորը հարցազրույց էր տվել լրատվամիջոցներին և կրկին «Հայկական ժամանակ»-ի հրապարակումը որակել լրատվական խեղաթյուրված նյութ: Ընդ որում, վերջինս նույն այդ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ երեկ, այսինքն՝ դեկտեմբերի 8-ին են ստացել ՊՎԾ-ի ուսումնասիրության արդյունքները և 5-օրյա ժամկետում դրանց մանրամասն կարձագանքեն, որի մասին հիշատակել էին նաև համալսարանի էջում արված գրառման մեջ: Նկատենք, որ մինչ այսօր մամուլի համար որևէ պարզաբանում այս մասով Կարինե Հարությունյանը չի տվել:

Այսօր արդեն՝ դեկտեմբերի 22-ին, Պետական վերահսկողական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, թե ինչ խախտումներ են հայտնաբերվել Բրյուսովի անվան համալսարանում:

Ըստ ՊՎԾ հաղորդագրության՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013 թվականին մեկնարկած «Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոն» ծրագրի շրջանակներում՝ Հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի միջև շուրջ 498 մլն ՀՀ դրամ արժեքով կնքված Պայմանագրերի կատարման ընթացքում, Հիմնադրամի ղեկավարության կողմից 2013-2019 թվականներին՝ յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսին նպատակ ունենալով ամբողջությամբ ստանալու ընթացիկ տարվա համար նախատեսված գումարը՝ ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող, ոչ հավաստի տեղեկություններ պարունակող հայտեր, որի արդյունքում Հիմնադրամը ՀՀ պետական բյուջեից հավելյալ ստացել է շուրջ 70 մլն ՀՀ դրամ գումար, որն էլ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի կողմից չի հաշվարկվել և չի հաշվանցվել հետագայում վճարվելիք գումարներից։ Բացի այդ, պարզվել է, որ նշված ծրագրի շրջանակներում հատկացված շուրջ 498 մլն ՀՀ դրամ գումարից մոտ 174,3 մլն ՀՀ դրամ գումարը, որպես աշխատավարձ, տրամադրվել է ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին՝ որպես Ծրագրի գիտական ղեկավարի, և  Լ. Հ.-ին՝ որպես Ծրագրի տնօրեն:

ՊՎԾ հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Հիմնադրամի կողմից 2012 թվականին նախաձեռնվել և իրականացվել է Երևան քաղաքի Թումանյան 42 հասցեում գտնվող 370 քմ մակերեսով տարածքի վարձակալության հանձնման գործընթացը ՍՊ ընկերությանը՝ ամսական ընդամենը 480 հազար ՀՀ դրամ արժեքով, 25 տարի ժամկետով, որի արդյունքում Հիմնադրամը և պետությունը զրկվել են հավելյալ շուրջ 37 մլն ՀՀ դրամի եկամուտ ստանալու հնարավորությունից: Բացի այդ, պարզվել է, որ հիմք-փաստաթղթերի և պայմանագրի համաձայն՝ նշված տարածքները պետք է ծառայեին ուսանողներին և քաղաքացիներին, որպես նոր գիտելիքներ ստանալու, մշակութային զարգացվածություն ապահովելու վայր, գրադարան-սրճարան, մինչդեռ փաստացի գործում են որպես գիշերային ակումբներ, փաստաբանական և թարգմանչական գրասենյակներ:

Ուսումնասիրություն իրականացնող խմբի կողմից, ըստ ՊՎԾ հաղորդագրության, պարզվել է նաև, որ 2018-2022 թվականների ընթացքում Հիմնադրամի ռեկտոր Կարինե Հարությունյանը, առանց Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման, խախտելով աշխատանքային օրենսդրության պահանջները, միանձնյա արձակել է հրամաններ, որոնց հիման վրա ինքն իրեն հատկացրել է ընդհանուր 5,44 մլն ՀՀ դրամի չափով պարգևատրում և լրավճար, որի արդյունքում էական վնաս է պատճառվել Հիմնադրամին։

Միաժամանակ պարզվել է, որ 2018-2022 թվականների ընթացքում Հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից խախտվել են ՀՀ կառավարության N որոշմամբ սահմանված պահանջները, որի արդյունքում թվով 16 ուսանողների անհիմն կամ իրականությանը չհամապատասխանող փաստաթղթային հիմքերով տրամադրվել է ընդհանուր 2,9 մլն ՀՀ դրամի զեղչ, ինչպես նաև թվով 41 ուսանողներից գանձվել է ընդհանուր 4,3 մլն ՀՀ դրամի ուսման վարձերի ավել գումար։

Բացի այդ, պարզվել է, որ Հիմնադրամի թվով 9 ուսանողներ, տևական ժամանակ բացակայելով ՀՀ տարածքից, փաստացի չեն հաճախել դասընթացներին և չեն մասնակցել քննաշրջաններին, սակայն նրանց բացակայությունները չեն արձանագրվել Հիմնադրամի աշխատակիցների կողմից, ինչպես նաև քննական տեղեկագրերում ներառելով կեղծ, իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ նշանակվել են միավորներ, որի արդյունքում էլ նշված ուսանողները փոխադրվել են հաջորդ կուրս և հետագայում ստացել անհատական համարանիշներով պետական նմուշի ավարտական դիպլոմներ։ Եվս թվով 4 ուսանողներ փաստացի բացակայել են ՀՀ տարածքից, սակայն նշված ժամանակահատվածում իրենց անունից Հիմնադրամին ներկայացվել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող պրակտիկայի վերաբերյալ հաշվետվություններ։ Միաժամանակ ուսումնասիրվել են Հիմնադրամի կողմից ուսման գործընթացի կազմակերպման պայմանները, որի արդյունքում պարզվել է, որ խախտվել են ՀՀ կառավարության N որոշմամբ սահմանված չափորոշիչները, և չի ապահովել լսարանների լրակազմերի համար անհրաժեշտ մակերեսները, որի պայմաններում հնարավոր չէր իրականացնել արդյունավետ դասապատրաստում:

Նշվում է նաև՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հիմնադրամի և ՍՊ ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագրով Հիմնադրամին պատկանող Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող հանգստյան տունը վարձակալության է հանձնվել շուկայականից զգալի ցածր վարձավճարով՝ ամսական ընդամենը 180 հազար ՀՀ դրամ արժեքով, 7 տարի ժամկետով, որից որպես եկամուտ Հիմնադրամն ամսական ստացել է ընդամենը 56 հազար 400 ՀՀ դրամ: Բացի այդ, վերլուծվել է Երևան քաղաքի Հ. Էմինի փ. 123 հասցեում գտնվող Հիմնադրամի հանրակացարանի գործունեության արդյունավետությունը, որի արդյունքում արձանագրվել է, որ Հիմնադրամը 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հանրակացարանի պահպանման համար ծախսել է շուրջ 125 մլն ՀՀ դրամ գումար, սակայն միևնույն ժամանակ հանրակացարանի գործունեության արդյունքում մուտքագրվել է ընդամենը 31,4 մլն ՀՀ դրամ վարձավճար։ Ըստ էության՝ հանրակացարանի նման անարդյունավետ գործունեության արդյունքում Հիմնադրամին պատճառվել է  շուրջ 93 մլն ՀՀ դրամի վնաս։

Ուսումնասիրության շրջանակներում պարզվել է, որ Հիմնադրամի ռեկտոր Կարինե Հարությունյանը, որպես հնոցապան, հրամանագրել է անձի, ով հրամանագրման պահին և հետագայում աշխատանքային ողջ ժամանակահատվածում գտնվել է արտասահմանում, սակայն վերջինիս անվամբ հաշվարկվել ու դուրս է գրվել ընդհանուր 690 հազար ՀՀ դրամի չափով աշխատավարձ: Բացի այդ, պարզվել է, որ Հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից, խախտելով գնումների օրենսդրության պահանջները, առանց մրցույթի ընդհանուր 4,2 մլն ՀՀ դրամ արժեքով ծառայությունների մատուցման մասին քաղաքացիաիրավական պայմանագրեր են կնքվել Հիմնադրամի ֆինանսական վարչության պետ Հ. Ղ.-ի որդու՝ Ա. Ա.-ի և ևս մեկ անձի հետ։

Հիմնադրամի կողմից հայտարարված և իրականացված գնման ընթացակարգերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ թվով 3 գնման գործընթացներում Հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից թույլ են տրվել մի շարք խախտումներ, որի արդյունքում Հիմնադրամի ֆինանսական միջոցներից հավելյալ ծախսվել է շուրջ 12 մլն ՀՀ դրամ գումար՝ էական վնաս պատճառելով Հիմնադրամի և պետության օրինական շահերին։

Ըստ ՊՎԾ հաղորդագրության՝ հաշվի առնելով, որ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

Տպել
4841 դիտում

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց