Մատենադարանում կայացել է հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված Աշխատաժողովը

Այսօր Մատենադարանում տեղի է ունեցել «Բազմադարյա պատմամշակութային կապերը որպես հայ-իրանական բարեկամության առհավատչյա» խորագրով աշխատաժողովը:

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Նշվում է, որ աշխատաժողովը կայացել է ՊՈԱԿ-ի և Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի համատեղ ջանքերով։

Տեղի ունեցած աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Լիլիթ Սարգսյանը և ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակութային կցորդ Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային: Այն վարել է Օրբելի կենտրոնի ղեկավար Միքայել Յալանուզյանը:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին աշխատաժողովի ընթացքում կարևոր է 2022 թվականի ընթացքում ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի «Օրբելի» վերլուծական կենտրոնի և իրանական կողմի միջև ձևավորված սերտ հարաբերությունները: Նրա խոսքով՝ երկու երկրների ընդհանուր պատմական ժառանգությանը, կրոնական վայրերին, հատկապես Երևանում Կապույտ մզկիթի և Իրանում հայկական եկեղեցիների պահպանության կարևորությունը, իրանագիտական կենտրոնների դերակատարությունը երկու կողմերի՝ միմյանց ավելի լավ ճանաչելու հարցում:

«Կարևոր է, որ իրանցիներն ու հայերը կարող են ներկայացնել Կապույտ մզկիթի կարգավիճակը և մահմեդականների՝ Հայաստանում իրենց կրոնական ծեսերի ազատությունը որպես Հայաստանում հանդուրժողականության խորհրդանիշ, իսկ մյուս կողմից օրինակելի է հայկական եկեղեցիների կարգավիճակը և այն կարևորությունը, որն Իրանի կառավարությունն ու ժողովուրդն են տալիս այդ հարցին»,- նշել է դեսպանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանն էլ իր ելույթում ընդգծել է՝ Հայաստանն ու Իրանն ունեն հարյուրավոր տարիների ռազմական, քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի պատմություն ու, չնայած տարբեր ժամանակներում վայրիվերումներին, կապերը կառուցված են եղել փոխադարձ հարգանքի ու մշակութային հանդուրժողականության վրա: Աշխատաժողովին Ծառուկյանը անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի փակման խնդրին։ Ըստ նրա՝ ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի փակումը գոյաբանական սպառնալիք է ստեղծել Արցախում ապրող տասնյակ հազարավոր մարդկանց համար։

«Աննախադեպ այս քայլը առանձին իրավիճակային դրսևորում չէ. դա նախապես մշակված գործողություն է, որի նպատակը Արցախի հայերին իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքից զրկելն է: Սա նախկինում տեղի ունեցած քաղաքական ու մշակութային հալածանքի հերթական դրսևորումն է, որը նոր տեսք է ստացել ու նոր մարտահրավերների առջև կանգնեցրել Արցախի հայությանը, սակայն մենք պետք է չհուսահատվենք ու շարունակենք առաջ նայել՝ փորձելով գտնել բարդ խնդիրների լուծումները»,- հավելել է նա:

Տպել
706 դիտում

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի