Արթուր Միքայելյանի բացառիկ ունակություններն ու Մեղրաձորի էթնո գաստրո տունը. Կոտայքի մարզում Աննա Հակոբյանի կանգառները

Կոտայքի մարզ այցի շրջանակում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է նաև Հրազդան համայնք, հյուրընկալվել Արթուր Միքայելյանի տանը: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին դիմավորել են Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը և Արթուր Միքայելյանի հայրը:

Այս մասին ասում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքում:

3-min.jpg (448 KB)

Արթուր Միքայելյանը հայտնի է մի շարք հաղորդումներում իր մասնակցությամբ: 3 տարեկանից գրում և կարդում է, չնայած, որ ուշ է սկսել խոսել:

Արթուրը կարողանում է մեծ թվեր գումարել-հանել, անմիջապես հաշվել երաժշտության տևողությունը: Վայրկյանների, րոպենեի հանդեպ առանձնահատուկ սեր ունի, գիտի նաև, թե ցանկացած երկրում որ ժամն է և, օրինակ, 50 տարի առաջ հունվարի 1-ը շաբաթվա ինչ օր է:

Արթուրի նախասիրությունները ժամանակ առ ժամանակ փոխվում են, հիմա հետաքրքրվում է ռուսական սերիալներով և դրանց մասին հնարավոր ամբողջ տեղեկությունները գրում է սպիտակ թերթի վրա իր յուրօրինակ ձեռագրով: Իր կարողությունների համար Արթուրի անունը հայտնվել է նաև դյուցազնագրքում:

Արթուրի մայրը ցանկանում է համապատասխան մասնագետ գտնել, որը կբացահայտի Արթուրի ունակությունները և կօգնի իրեն, բայց դեռ չի հաջողվում:

GEV_6809-min.jpg (525 KB)

Արթուրը նաև չարն ու բարին է տարբերում, պատմում են տան անդամները, կարող է անգամ տանից դուրս հրավիրել այն մարդուն, ում չի հավանում:

Աննա Հակոբյանը զրուցել է Արթուրի ու տան անդամների հետ, հետաքրքրվել նրա նախասիրություններով:

Աննա Հակոբյանը Կոտայքի մարզ այցը ավարտել է Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղում գտնվող «Մեղրաձոր էթնո գաստրո տանը», որտեղ նրան դիմավորել են Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը, Մեղրաձորի մշակույթի տան տնօրեն Գոհար Գոգոլյանն ու գաստրո տան տնօրեն Վարդան Եղիազարյանը:

Այստեղ այցելուները կարող են ծանոթանալ Մեղրաձոր համայնքի ավանդույթներին ու յուրահատուկ խոհանոցին:

Վարդան Եղիազարյանը վարչապետի տիկնոջն է ներկայացրել իր ձեռագործ աշխատանքները, որոնք պատրաստում է խաղողի արմատներից: Հավելել է՝ գրեթե չի միջամտում և ներկայացնում է արվեստի աշխատանքներն այնպես, ինչպես դրանք հողից են դուրս գալիս:

4-min.jpg (825 KB)

Աննա Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչպես գաստրո տուն ստեղծելու միտքն առաջացավ: Վարդան Եղիազարյանի խոսքով՝ փայտի հետ աշխատել մանկուց է սիրել, հաճելի զբաղմունքը կյանքի գործ է դարձրել:

Էթնո գաստրո տուն են գնացել նաև Մեղրաձորի մշակույթի տան սաները: Վարչապետի տիկինը երեխաներից հետաքրքրվել է, թե մշակույթի տանը ինչով են զբաղվում ու ինչ են սովորում: Մշակույթի տանը 4 խմբակ է գործում՝ գորգագործություն, կարպետագործություն, թաղիքագործություն և տիկնիկագործություն:

Մշակույթի տունը նաև վերարտադրում է բոլոր մոռացված տոներն ու ծիսակարգերը. հյուրերի համար բեմադրել ու ավանդական կարգով ներկայացվել են Կաղանդն ու Սուրբ ծնունդը:

Տպել
1485 դիտում

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է