«Բառակերություն». դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանի մտքի շարադրանքը ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած, ԱԺ արտահերթ նիստում նախօրեին ընդունված՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարությունը, ինչպես արդեն հայտնել ենք, ընդունվեց առանց ընդդիմության քվեարկության, քանի որ վերջինս որոշեց ծլկել խորհրդարանից՝ միանալու Կառավարության շենքի դիմաց ՀՀԿ-ի հրավիրած հավաքին։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը նույնպես հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել միեւնույն հարցի վերաբերյալ, սակայն իշխանություն-ընդդիմություն կոնսեսուս՝ մեկ միասնական հայտարարությամբ հանդես գալու շուրջ, այս անգամ եւս չձեւավորվեց, ասել է թե հնարավոր չեղավ ներդաշնակեցնել ՔՊ-ի եւ «Հայաստան» խմբակցության հայտարարությունները Լաչինի միջանցքում ստեղծված  իրավիճակի վերաբերյալ եւ միասնական կոչ-ուղերձ հղել միջազգային հանրությանը։ 

«Հայաստան»-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով ՔՊ-ի եւ իրենց հեղինակած հայտարարությունների նախապատմությանը, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՔՊ-ի հայտարարությունը «անատամ, ոչինչ չասող եւ իրականությունից կտրված» է որակել։

«ԱԺ խորհրդի նիստում էլ նրանց ասվել էր, որ իշխող խմբակցության հայտարարությունը ոչ միայն անատամ է, այլեւ վտանգավոր եւ կարող է վաղն օգտագործվել Արցախի ու Հայաստանի դեմ: Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, նշեմ, որ արցախահայերն այդ հայտարարության մեջ հիշատակված են որպես «Լեռնային Ղարաբաղի բնակիչներ»: Նրանք նույնիսկ «հայ բնակիչներ» չեն, այլ պարզապես մարդիկ, որ ապրում են Արցախում: Բայց այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը առանձին միավոր է, պետական միավոր է, որ նրա քաղաքացիները իրավունքներ ունեն, նաեւ ինքնորոշման իրավունք, ոչ մի հիշատակություն չկա ՀՀ ԱԺ իշխանական հայտարարության մեջ: Վաղը, մյուս օրը Ադրբեջանը կարող է միջազգային հարթակներում օգտագործել այդ հանգամանքը եւ հայտարարել՝ եղբայր, դուք ինձնից ի՞նչ եք ուզում, երբ Հայաստանի խորհրդարանը որեւէ ձեւակերպում չի տալիս արցախահայությանը»,- մասնավորապես նշել է դաշնակցական պատգամավորը։

Լրագրողական անցյալ ունեցող Գեղամ Մանուկյանը, որը տեքստեր ընթերցելու խնդիր չպետք է ունենար, փաստորեն կարդացել ու չի տեսել կամ միտումնավոր չտեսնելու է տվել հայտարարության մեջ առկա այն ձեւակերպումները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցներին։

Նախ՝ հայտարարության մեջ գործածված է ոչ միայն «Լեռնային Ղարաբաղ» կապակցությունը՝ որպես պետական միավոր, այլ այդ պետական միավորում բնակվող բնակիչները անվանվել են «ԼՂ հայեր» (պարբերություն 5), «Լեռնային Ղարաբաղի հայություն» (պարբերություն 6, տեքստում երկու անգամ է գործածվել այս կապակցությունը)։ Միայն մեկ անգամ է գործածվել «ԼՂ բնակչություն» կապակցությունը՝ հայտարարության տեքստի 3-րդ պարբերության մեջ։

Ակնհայտ է, որ Գեղամ Մանուկյանը սուտ եւ կեղծ պնդումներ է անում տեքստում առկա՝ Արցախում ապրող մեր հայրենակիցներին տրված ձեւակերպումների մասին՝ միտումնավոր խեղաթյուրելով իրականությունն ու մոլորեցնելով հանրությանը։

Գեղամ Մանուկյանը նաեւ ստում է՝ խոսելով այն մասին, թե իբր հայտարարության մեջ «նշված չէ արցախահայության իրավունքների մասին, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի»։ Նկատենք, որ հայտարարության կոնտեքստն ամբողջության Արցախում ապրող մեր հայրենակիցների խախտված իրավունքների մասին է՝ կյանքի իրավունքից մինչեւ անվտանգության իրավունք, կրթության, սոցիալական այլ իրավունքներ։

«120 հազար մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում»,- նշված է ՔՊ-ի հեղինակած հայտարարության մեջ։ 

Իշխանության հեղինակած տեքստերի բառերից, տառերից կառչող Մանուկյանը թերեւս կարիք ունի, որ իր համար պարզաբանվի «պատանդ» տերմինի իմաստը․ անձ, որին պատերազմող կողմն առեւանգում եւ պահում է, որպեսզի որեւէ պետության, կազմակերպության կամ անհատների ստիպի կատարել որոշակի պահանջներ կամ պարտավորություններ։ Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» ժնեւի կոնվենցիայով պատանդ վերցնելն արգելվում է։ Մասնավորապես անթույլատրելի է համարվում պատանդ վերցնել քաղաքացիական բնակչությունից, զենքը վայր դրած զինվորական անձնակազմից, հիվանդության, վիրավորվելու կամ այլ պատճառներով ռազմական գործողությունից դուրս մնացած անձանցից։

ԼՂ բնակչությանը «փաստացի պատանդի» կարգավիճակում ներկայացնելը պետք է որ Մանուկյանի եւ հայտարարության հասցեատերերի համար հնչի որպես ահազանգ՝ մարդկանց «կոլեկտիվ իրավունքների» խախտման վերաբերյալ։

Նշենք նաեւ՝ հայտարարության մեջ նշված է, որ «ստեղծված իրավիճակում գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետեւանքով շուրջ 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից»: «Ադրբեջանի վերոնշյալ գործողությունների հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է սկսվում, կոպտորեն խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ԼՂ հայերի անվտանգությունը հայտնվել է ուղիղ սպառնալիքի ներքո: Այս ամենը հերթական ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը ԼՂ հայության նկատմամբ որդեգրել է ցեղասպանության քաղաքականություն»,- նշված է հայտարարության հաջորդ պարբերության մեջ։

«Հիմնարար իրավունքներ եւ ազատություններ» կապակցությունը, փաստորեն, ըստ Մանուկյանի տրամաբանության, արցախահայության իրավունքների մասին չէ, այլ Մոզամբիկում ապրող բնիկների, «ԼՂ հայության նկատմամբ ցեղասպանության քաղաքականության մասին» հիշատակումը, փաստորեն, վկայում է ոչ թե մարդկանց կոլեկտիվին կյանքի իրավունքից մասսայաբար զրկելուն, այլ կյանքի իրավունքի երաշխավորմանը․․․․։ Ինչպես ասում են՝ դաշնակցած պատգամավորի մտքի շարադրանքը ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։

Ինչ վերաբերում է ինքնորոշման իրավունքի մասին հայտարարության տեքստում չհիշատակմանը, ապա Մանուկյանը լավ կանի կարդա հայտարարության վերնագիրը՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին», որը հուշում է հայտարարության մեջ բարձրացված հարցերի այսրոպեական, հրատապ, անհետաձգելի լուծումների պահանջի մասին, իսկ «ինքնորոշման իրավունքի իրացումը», որքան գիտենք, հրատապ իրացող իրավունք չէ։ Եվ երբ սպառնալիքի տակ է որեւէ հանրույթի կյանքի իրավունքը, ապա պետք է հրատապ վերացնել այդ իրավունքին սպառնացող խախտումները, որը երաշխիքն է մյուս իրավունքների իրացման համար։ 

Ի դեպ, ուշադրության է արժանի Մանուկյանի ձեւակերպումը՝ արցախահայությունը «ինքնորոշման իրավունք ունի»․․․․ Պատմաբանի մասնագիտությամբ դաշնակցական պատգամավորը խաբար չէ՞, որ Արցախի ժողովուրդը երեք տասնամյակ առաջ է իրացրել իր ինքնորոշման իրավունքը, եւ այժմ մեր բոլորի կռիվը այդ՝ արդեն իսկ իրացված իրավունքի միջազգային ճանաչումն է։ Ի դեպ, այդ՝ իրավական առումով խոցելի ձեւակերպումը՝ «ինքնորոշման իրավունքի իրացում», (ոչ թե՝ «ինքնորոշման իրացված իրավունքի ճանաչում») տեղ է գտել նաեւ «տառակերությամբ» զբաղվող ընդդիմության հայտարարության տեքստում։

Հ․Գ․ Ընթերցողին առաջարկում ենք եւս մեկ անգամ ընթերցել եւ համեմատել ՔՊ-ի եւ «Հայաստան»-ի հայտարարությունների տեքստերն ու անձամբ համոզվել, թե դրանցից որն է «անատամ», որը՝ «բազմատամ», որն է թերասածություններով, կիսատ-պռատ ու որը՝ ավելի կոնկրետ ձեւակերպված եւ հասցեական։ Նկատենք, որ «Հայաստան»-ի հայտարարության վերնագիրը չունի հնչեղություն եւ չի ազդարարում ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հրատապ լուծման անհրաժեշտության մասին։ Վերնագիրն է «ՀՀ ԱԺ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու վերաբերյալ»։   

Ի դեպ, ընդդիմության տեքստում կոչ է արվում միջազգային հանրությանը մասնավորապես «ձեռնարկել ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող գործողություններ», իսկ ՔՊ-ի տեքստում կոնկրետացված են միջազգային հանրությունից ակնկալիքներն ու պահանջները՝ «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկում կամ վերագործարկում», ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եւ անդամ երկրների կողմից հումանիտար իրավիճակի մոնիտորինգի նպատակով ԼՂ փաստահավաք առաքելության ուղարկում։

Մի ձեւակերպման էլ անդրադառնանք․ ընդդիմադիրներն իրենց հայտարարության մեջ նշում են, թե «զորակցում են» Արցախում խաղաղապահ առաքելությանը եւ կոչ անում ՌԴ-ին «նոյեմբերի 9-ի հայտարարությունից բխող անհրաժեշտ միջոցներ կիրառել»՝ մասնավորապես Ադրբեջանի սադրանքները կանխելու համար։

Պարոնայք ընդդիմադիրները երեւի տեղերով խառնել են այն սուբյեկտներին, որոնց պետք է կոչ անել, որոնց՝ զորակցություն հայտել։ Զորակցության կարիք ունեցող սուբյեկտը, ենթադրում ենք, ոչ թե խաղաղապահներն են, այլ ԼՂ հայությունը։ ՌԴ-ն ներկայացնող խաղաղապահները կոնկրետ առաքելություն իրականացնելու համար են տեղակայվել իրենց պատասխանատվության գոտում՝ Լաչինի միջանցքում, եւ նրանց իրենց պարտականությունները կատարելու համար զորակցություն հայտնելու կարիք, կարծում ենք, չկա։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից բխող անհրաժեշտ միջոցն էլ, ի դեպ, ստանձնած պարտավորությունը՝ խաղաղապահությունը, պատշաճորեն կատարելն է, որը նաեւ սադրանքների ուղղությամբ իրականացվող կանխարգելիչ գործողություն է ենթադրում։

Հեղինե Մանուկյան

Տպել
2623 դիտում

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից