ՀՀ վարչապետի գլխավորությամբ շարունակվել են ՏԿԵՆ 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում շարունակվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկումը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Վարչապետին նախ զեկուցվել են ճանապարհաշինության ոլորտի կառավարման մասնագետների պատրաստման, ճանապարհային անվտանգության ապահովման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ավտոճանապարհների կառուցման ու վերանորոգման գործում նկատվում է որակի բարձրացման դրական փոփոխություն, սակայն այն դեռևս հեռու է միջազգային չափանիշներին համապատասխանելուց:

«Աշխատանքներն իրականացնելիս պետք է ապահովվի ներդրումների արդյունավետությունը»,- ընդգծել է վարչապետը՝ ավելացնելով, որ որակի բարձրացման, համապատասախան ստանդարտների ներդրման ուղղությամբ աշխատանքները պետք է կրեն հետևողական ու շարունակական բնույթ:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել մարզային ուղևորափոխադրումների կազմակերպման, տաքսի ծառայությունների ոլորտի կարգավորումներին, մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ իրականացվելիք քայլերին:

Զեկուցվել է երկաթուղային ոլորտում տեղի ունեցող զարգացումների, մասնավորապես, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Վարչապետը կարևորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից ստանձնած պարտավորություններին համապատասխան ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացումը և նշել, որ երկարաժամկետ առումով պետք է ունենալ երկաթուղու զարգացման ռազմավարական տեսլական:

Այնուհետև անդրադարձ է կատարվել էներգետիկայի ոլորտի ազատականացման գործընթացին, Հայաստան-Վրաստան փոխարկիչ կայանի և Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի, Մասրիկ-1 էլեկտրակայանի կառուցման ընթացքին, արևային էներգիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումներին: Վարչապետն ընդգծել է էներգետիկ ոլորտի զարգացման ծրագրերի իրականացման կարևորությունը և ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված վերոնշյալ աշխատանքների արդյունավետ կյանքի կոչման անհրաժեշտությունը:

Տեղեկացվել է նաև, որ շարունակվում է բնակելի շենքերում էներգաարդյունավետության ապահովման ծրագիրը, մասնավորապես, այն արդեն իսկ կյանքի է կոչվել 57 շենքում: Պատասխանատուների խոսքով՝ արդյունքում արձանագրվել է 40-50 տոկոս էներգախնայողություն:

Քննարկվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը, հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող կարգավորումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է առավել հետևողական լինել հանքերի ապօրինի շահագործման բոլոր դեպքերին, ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ դրանք արդյունավետ կերպով բացահայտելու նպատակով:

Զեկուցվել է նաև մեր երկրում աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու գործընթացի վերաբերյալ: Նշվել է, որ այն թվայնացվել է, վարչարարությունն իրականացվում է էլեկտրոնային հարթակի միջոցով, ինչի արդյունքում էապես կրճատվել են գործընթացի ժամկետներն ու բարելավվել մատուցվող ծառայությունների որակը:

Տեղեկացվել է, որ Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու պարտավորությունը կառավարությունը հաջողությամբ իրականացնում է և այն լիովին կամփոփի մարզերում՝ 2023 թվականին: Երևանում արդեն իսկ ԲԳՎ-ներ են հատկացվել 270 ընտանիքի, իսկ մարզերում կհատկացվի 194 ընտանիքի:

Տպել
759 դիտում

Որքան երկար սա տևի, այնքան եկեղեցուն մեծ, ծանր վնաս է հասցվելու. Գալջյան

Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Պատկերացնենք՝ հոջողեցիք, հարցնում են՝ ո՞րն է ձեր դիրքորոշումը, ասելո՞ւ եք հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված. Գրիգորյան

Վնաս պատճառելու համար դիտավորյալ կրակել է 2 մեքենայի վրա ու փախել. մանրամասներ Աշտարակում կրակոցների դեպքից (տեսանյութ)

Մտեք Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինք ու մասնակցեք ընտրություններին․ Վարդանյանը՝ Գալստանյանին

Գալստանյանի անհաջողությունների ֆոնին ավագանու իրենց գործընկեր խմբակցությունը փորձեց բեմադրություն անել. Փամբուխչյան

Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի էջով մարդկանց բռնության ենթարկելու կոչերի համար հարուցվել է վարույթ

Տիկնիկային թատրոնի հարակից տարածքում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը

Աղջիկը մեղադրում է սուրճ խմելու «հանցանքի» մեջ, տղան՝ հրամանների․ Լուսինե Թովմասյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութի մասին

Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանն ու Լիտվան համագործակցության հուշագիր կկնքեն

Պուտինը Պատրուշևին նշանակել է իր օգնական

«Ամենալկտի ոստիկանն է, այդ տավարը, լրիվ անգրագետ բութ եք». Բադոյանը սադրում և վիրավորում է ոստիկաններին (տեսանյութ)

Երևանում մեկնարկում է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը իր դեմ հայտարարությունները անվանեց զրպարտանք, Գալստանյանը ներողություն խնդրեց

Մի խումբ անձինք մահակներով ու փայտերով հարվածներ են հասցրել հանդիպակաց եկող մեքենայի ուղևորներին, հնչել են կրակոցներ

2 տարեկան երեխան ընկել է պատուհանից. փոքրիկին հոսպիտալացրել են

Բելգիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

ՀՀ-ի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը. ԲՏԱ նախարար

Հայտնի է, թե ով կփոխարինի Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցմանն առնչվող հարցեր

Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Երևանում փակ փողոցներ չկան, ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների մասին. թարմացվող

Աշխատում ենք, որ միգրանտների հոսքը ահաբեկչության համար սպառնալիք չդառնա. ՌԴ ԱԳՆ

Որքանո՞վ է հիմնավոր քահանաների՝ հարկ չտալը, «Բենթլի» վարելով՝ զերծ մնան պետության կարիքների համար վճարումից. Իոաննիսյան

Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է․ Պատել

Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները. կան բերման ենթարկվածներ

2-6-ժամյա հոսանքազրկումներ՝ Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն. ինչ է նախատեսվում

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Քաղաքացին մոտ 7 մետրից ընկել է փոսը. նրան դուրս են բերել, հոսպիտալացրել

Ի՞նչն է օրհնում Բագրատ Գալստանյանը և ի՞նչը նզովում. որտե՞ղ է սկսվում և վերջանում նրա համար սիրո և ատելության սահմանը

ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հնարավոր․ Պատել

Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Սևանա լճի մակարդակը բարձրացել է

Առաջնահերթ է հարաբերություններ կառուցել հետխորհրդային տարածքում ձևավորված անկախ պետությունների հետ․ Պուտին

Որքան էլ ոմանց սրտով չլինի, մեր ժողովուրդն արժանի է նորմալ ապրելուն, և ամեն ինչ անելու ենք, որ այդ օրը շուտ գա․ Թունյան

Նոր կառուցվող էլիտար թաղամասի 18 հարկանի շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել

Վստահ ենք, որ ճիշտ ճանապահին ենք․ Երևանյան լճի հարակից տարածքում շուրջ 130 հասուն ծառ և ավելի քան 2000 թուփ է տնկվել

Այս մարդիկ ներկայացնում են եկեղեցի՞ն, թե՞ փարիսեցիների շարքին են դասվում. ինչ նպատակ է հետապնդում Գալստանյանի շարժումը

Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել