25 տարի պետությունը փոխանակ պատրաստվեր այս օրվան, պետական այրերը զբաղվել են թալանով. Սինանյան

Լաչինում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար պետք է օգտագործենք մեր ամբողջ ռեսուսը: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Պետական ռեսուրսը սահմանափակ է, իսկ սփյուռքն այդ ռեսուրսներից մեկն է: Մենք տեղեկացրել ենք մեր հայրենակիցներին իրավիճակի մասին և շարունակում ենք դա անել ամենօրյա ռեժիմով: Ակնկալում ենք, որ մեր հայրենակիցները իրավիճակի մասին կտեղեկացնեն իրենց համապատասխան պետական մարմիններին և ճնշում կբանեցնեն, որպեսզի նրանք դիմեն համապատասխան քայլերի»,- նշեց Սինանյանը:

Վերջինիս խոսքով՝ որոշ պետություններից արդեն ստացել են արձագանքներ, սակայն դրանք բավարար չեն:

«Որոշ երկրներից էլ, որոնք պարտավորվածություններ ունեն մեր նկատմամբ, ոչինչ չենք լսել, անգամ հայտարարության տեսքով: Համոզված եմ, որ մեր համայնքները իրենց զինանոցում եղած բոլոր մեխանիզմներն օգտագործելու են, որպեսզի կարողանան ազդել այս իրավիճակի վրա: Բնական է, ուղղակիորեն չենք կարող կոչ անել նրանց դիմել կոնկրետ քայլերի, բայց պարբերաբար փոխանցում ենք իրավիճակի լրջությունը»,- ասաց նա:

Սինանյանը մատնանշեց, որ Ռուսաստանը խնդրի հանգուցալուծման գործում մասնավոր դեր ունի, որովհետև պարտավորվածություններ ունի որպես երաշխավոր Նոյեմբերի 9-ի պայմանները բավարարելու իմաստով: Իսկ մյուս բոլոր պետությունները, վերջինիս կարծիքով, պետք է անեն ավելին, քան անում են:

«Լաչինի միջանցքը փակելով՝ ադրբեջանցիները խախտում են բոլոր մարդասիրական օրենքները, և այս ամենը միտված է արցախահայության ցեղասպանությանը: Դա կլինի զենքի ուժով, թե էթնիկ զտման, կամ այլ տեսքով, էական չէ, վերջնական արդյունքը Լեռնային Ղարաբաղի հայաթափումն է»,- ընդգծեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:

Նա նկատեց, որ պատճառները բացահայտ են, թե ինչու ենք հասել այստեղ. «Հասանք այստեղ, քանի որ 25 տարի պետությունը փոխանակ պատրաստվեր այս օրվան, 2020 թվականի պատերազմին և հետևող բոլոր իրադարձություններին, պետական այրերը զբաղվել են թալանով և պետականակործան գործունեությամբ: Հայաստանից հեռացել է միլիոնից ավելի մարդ, տնտեսությունը չի աճել, չենք ստեղծել ռազմական կարողություններ, չենք ստեղծել ժամանակակից կրթություն, հասարակություն և բանակ, արդյունքում ունենք այն, ինչ ունենք»:

Տպել
1141 դիտում

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը

Կոտայքում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Միշուստինը ներկայացրել է ՌԴ կառավարության նոր կազմը. ով է մնալու պաշտոնում և ում են հեռացնելու

Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա (լուսանկարներ)

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Շվեյցարիան․ հայտնի է, թե որ հորիզոնականում է Հայաստանը

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

«Լադանիվա» խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

Զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու փորձերից, ԶՈՒ հեղինակությանը վնասելու գործելաոճից․ ՊՆ

Եվրոպան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում զսպելու Ռուսաստանին, ԵՄ-ն կուժեղացնի աջակցությունը Կիևին. Մակրոն

Էջմիածնից բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում

Երեխեք, ո՞նց եք․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Բամբակաշատում (տեսանյութ)

Կա՞ն հերթագրված երեխաներ․ վարչապետն այցելել է Մեծամորի Արևիկ բնակավայրի նորակառույց մոդուլային մանկապարտեզ (տեսանյութ)

Երևանի կենտրոնում բախվել են 4 ավտոմեքենա և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր

Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը հյուրընկալող երկիր

Եզրափակչից ժամեր առաջ Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-ից

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Սալիվան

«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին

Չեմպիոնի գործն արժևորվում է իր կենդանության օրոք․ Արայիկ Հարությունյան

«Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Տոյոտա»-ն

Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը (տեսանյութ)

Նախագահը Լոս Անջելեսում խոսել է սահմանազատման գործընթացի, առկա զարգացումների, նաև քարոզչական ապատեղեկատվության մասին