Աշտարակի թիվ 4 և Ուշիի միջնակարգ դպրոցներն արդեն հիմնանորոգված մարզադահլիճներ ունեն

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 և Ուշիի Նիկոլ Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցներում հանդիսավորությամբ բացվել են հիմնանորոգված մարզադահլիճները։ Աշակերտները բացման արարողությունը հարստացրել են գեղեցիկ կատարումներով ու մարզական խաղերի ցուցադրությամբ։

Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։

319060915_176622868346514_1682497924782387828_n.jpg (643 KB)

Հիմնանորոգումը կատարվել է Արագածոտնի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների տնտեսված միջոցներից վերաբաշխումների արդյունքում․ 2022 թ․ 324 մլն դրամ ուղղվել է մարզի դպրոցներին՝ շենքային պայմանների բարելավման և նոր գույքի ձեռքբերման համար։

318964297_176622951679839_5899252987184145787_n.jpg (453 KB)

Իր խոսքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը նշել է, որ մարզպետարանը դպրոցաշինական ծրագրեր է մեկնարկել, որի առանցքում կրթական պայմանների բարելավումն է, աշակերտների սովորելու մոտիվացիայի բարձրացումը։

Շնորհավորելով նոր ու ժամանակակից մարզադահլիճների բացման առիթով՝ Սերգեյ Մովսիսյանն աշակերտներին հորդորել է լավ սովորել, իսկ ուսուցիչներին՝ հետևողական լինել կրթության որակի բարելավման գործում։

«Արագածոտնի մարզպետարանը ամեն ինչ անելու է մարզում կրթության որակի բարձրացման, կրթական արդիական միջավայրի ձևավորման համար»,- ընդգծել է մարզպետը։

Աշտարակի թիվ 4 հիմնական դպրոցին հատկացվել է 21 մլն 845 հազար դրամ, որով կատարվել են մարզադահլիճի ու հանդերձարանների հիմնանորոգում, կառուցվել՝ թեքահարթակ, վերանորոգվել՝ 5 դասասենյակ, արդիականացվել՝ կոյուղագիծը, ձեռք բերվել՝ սեղան-աթոռներ, մարզական գույք, վերանորոգվել՝ ջեռուցման համակարգի խողովակները, հիմնանորոգվել՝ ճաշարանը, որը կգործարկվի առաջիկայում, և որտեղ 300 աշակերտ կկարողանա օգտվել դպրոցական «Տաք սնունդ» ծրագրից։

օ.jpg (415 KB)

Ուշիի միջնակարգ դպրոցին հատկացումը 13 մլն 125 հազար դրամ է, որով հիմնանորոգվել են մարզադահլիճն ու հանդերձարանները, ձեռք բերվել՝ նոր մարզագույք,
համակարգիչներ, սեղան-աթոռներ։

1 տասնյակից ավելի վերակառուցված դպրոցներում ևս հանդիսավոր բացումներ կլինեն մինչև տարեվերջ։

319064532_176625231679611_3466821276493088123_n.jpg (449 KB)

Տպել
2814 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ