Երվանի Բրյուսովի անվան համալսարանում այս պահին փակ նիստով ռեկտոր են ընտրում․ կա երկու թեկնածու

Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում այս պահին ընտրում են բուհի ռեկտոր։ Համալսարանից «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրին՝ նիստը ընթանում է փակ և լուսաբանման ենթակա չէ։

Ռեկտորի պաշտոնի համար պայքարում է երկու հոգի․ համալսարանի ներկայիս ռեկտոր Կարինե Հարությունյանը և ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուջինյանը։

Նիստը տեղի է ունենում համալսարանի հոգաբարձուների 20 հոգուց բաղկացած խորհրդի կազմով, որի նախագահն է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

Հիշեցնենք՝ բուհում հոկտեմբերի 12-ից կրթական պրոցեսը խաթարվել էր, երբ պարզ դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախագծով նախատեսվում է Բրյուսովի անվան պետական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը միացնել Հայկական պետական մանկավարժական համալսարանին։ Այդ օրվանից համալսարանի ուսանողները բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ նշելով՝ 90-ամյա պատմություն ունեցող բուհը չի կարող այսպիսի ավարտ ունենալ, և մինչև վերջ կանգնելու են իրենց համալսարանը պաշտպանելու հարցում ու ավարտելու են այն համալսարանը, որն ընդունվել են։

Չնայած բուհի շուրջ պտտվող խոսակցություններին՝ համալսարանը հոկտեմբերի 26-ին հայտարարեց ռեկտորի պաշտոնի համար մրցույթ։

Նշենք՝ օրերս էլ «Հայկական ժամանակ»-ին տեղեկություններ էին հասել, որ Բրյուսովի ռեկտոր Կարինե Հարությունյանը կատարել է մի շարք չարաշահումներ, որոնց շրջանակներում գործ է քննվում իրավապահ մարմիններում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա 4 տարում ինքն իրեն հատկացրել է մի քանի միլիոն դրամի պարգևավճար, 10-ից ավելի ուսանողների՝ անհիմն տրամադրել մի քանի միլիոն դրամի զեղչ, բազմաթիվ ուսանողներից էլ՝ վերցրել մի քանի միլիոն դրամից ավելի հավելյալ ուսման վարձ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ եղել են դեպքեր, երբ համալսարանի որոշ ուսանողներ բացակայել են երկրից, սակայն նրանց բացակաները չեն գրանցվել, քննությունների համար ստացել են միավորներ, փոխադրվել հաջորդ կուրս, վերցրել դիպլոմներ:

Տպել
3388 դիտում

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարո՞ղ է կանգնեն և հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել