Աշխարհում հայտնի մի լուսանկարի պատմություն. 34 տարի անց հարցազրույց երկրաշարժի փլատակներից հրաշքով փրկված կնոջ հետ

«Տարա աղջկաս դպրոց, ձյուն կմաղեր, եկա տուն, պստիկին քնեցրի. էլ լավ չեմ հիշե արդեն՝ ինչ գիրք էր, բայց գիրք կկարդայի՝ կողքը նստած, ու սկսեց ցնցվել շենքը։ Գիրքս արագ փակեցի, գրկեցի պստիկին, խաղացող աղջկաս կանչեցի, ձեռքից բռնցի ու դեպի դուռը վազեցի։ Երկար միջանցք ունեինք, դռանը չհասած՝ հենվեցի պատին՝ մեկին գրկած, մյուսին էլ՝ ոտքերիս մոտ՝ ձեռքով պահած։

Ու հետո ինչըղ լիֆտով գիջնիս... հենց ըդպես գնացինք խորքը։ Ամեն ցնցումին հա գիջնեինք, հետո էլի կկանգնեինք. փոշի էր, օդ չկար, անընդհատ Աստված կկանչեի։ Երկու օր մնացինք ըդպես»։

88-ին 30 տարեկան էր։ Գյումրեցի Մարինե Նուրոյանն է պատմում փլատակներից հրաշքով իր ու երկու դուստրերի փրկվելու անիրական թվացող պատմությունը։ Նրան հանդիպելու հնարավորություն «Հայկական ժամանակ»-ին ընձեռել է Գյումրու «Վառեմ-մարեմ արվեստանոց»-ը։

«Անընդհատ կգոռայի, պապայիս ու ամուսնուս ձայները կլսեի, պապաս կլացեր, մեռա գոռալով... չէին լսե։ Երկրորդ օրը մեկը կար, ձայնն իմացել էի, մի կերպ հասկացրի, որ Սարոյին ասա՝ ողջ ենք, ստեղ ենք։ Ինքն էր վերևում ասել՝ Սարոն ո՞վ է, փլատակներում մարդ կա կանչող, եկեք»,- պատմում է արհավիրքից հրաշքով փրկված կինը:

Սարոն՝ Մարինեի ամուսինն է։ Նա տեղյակ է պահել տարածքում գտնվողներին, ու դեկտեմբերի 8-ին «Նաիրիտ» գործարանից օգնության եկած փրկարարական աշխատանքով զբաղվողները կարողացել են 9 հարկանի շենքի փլատակներից անվնաս դուրս բերել Մարինեին ու նրա երեխաներին։

Կինն ասում է՝ հրաշքով են փրկվել, տան սառնարանն է իր վրա կրել փլվող պանելների ծանրությունն ու թեք ընկել՝ ծածկելով իրենց։

կկկկկկկկկկկկկկկկկկ.jpg (340 KB)

«Փլատակներից որ ելանք, խարույկ էին վառել, հարևաններից ինձ կհարցնեին իրանց կորածների մասին, բայց էդ պահին ես բան չիդեի։ Որ փլատակների տակն էի, մեր 4-րդ հարկի հարևաններն էին մնացել, ես իրանց ձայները կլսեի, ասեցի տեղերը, հանեցին։

Մեր հարկից մենք էինք ողջ մնացել, դիմացի հարևանը մահացել էր, մյուս երկու հարևաններն էլ, երեխաներին գրկած, զոհվել էին։ Անընդհատ կկանչեր էդ երեխեքին, մաման կգոռար վերևից, ես կլսեի, բայց ոչ մի բան անել չէի կարող։ Ու հետո անընդհատ երազիս կտեսնեի, ձայները կլսեի։ Շատ երկար ժամանակ ես կլսեի էդ ձայները, ընձի կթվար, կփրկեմ իրանց»,- ծանրացած շնչառությամբ պատմում է տիկին Մարինեն ու լռում երկար։

կկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկ.jpg (339 KB)

Փրկվելուց հետո վախի ու սարսափի հետևանքով առաջացած հոգեբանական դժվարությունների մասին մտածելու ժամանակ անգամ չի եղել. երեխաները հագուստ չեն ունեցել։

«Երեխեքը փոքր էին, պստիկը երկու տարեկան էլ չկար, ու ընդհանրապես շորեր չունեին, ոչ մի բան։ Տատս ըսեց՝ ելնինք հրապարակ, շորեր կբաժնեին, տեսնինք՝ կուտա՞ն։ Ու դուրս եկանք։ Մեկ էլ մեր հարևանը՝ հենց դիմացի ապրողը, որ տեսավ պապայիս, աչքի լույս տվեց, որ երեխեքը սաղ են մնացել։ Էդ ժամանակ էլ փողոցները նկարելով մարդիկ կերտային, շատ կային էդ օրերին»,- վերհիշում է կինը:

Հրապարակ գնալու և հագուստ վերցնելու օրն էլ հենց Մարինեի համար ինչ-որ առումով եղել է ճակատագրական. մեկ լուսանկարը որոշ ժամանակահատված փոխել է կնոջ կյանքը, նրան դարձրել հայտնի։

կ.jpg (53 KB)

«Արմենպրես»-ի աշխատակից Մխիթար Խաչատրյանի՝ 1988-ի դեկտեմբերի 9-ին արված լուսանկարն է

Տան շեմին՝ երեխաների հետ։ Այս լուսանկարն 89-ից որպես մեծադիր լուսանկար փակցված է եղել նախկին քաղսովետի պատին։ Լուսանկարն աշխարհի տարբեր անկյուններում է հայտնի նաև։

«Էն ժամանակ քաղսովետ էր, նկարս մեծ զարգած էր, որ կերտայի դոմիկ ուզելու, անընդհատ կտեսնեի։ Մե ամիսմ միջանցքներն էի իրանց, վայրենի էլ քարտուղարուհի կար, ներս էլ չէր թողնի»,- այսօր արդեն ժպիտով հիշում է Մարինեն։

Հետո ամուսնուն «Նաիրիտ» գործարանը կաուչուկ տեղափոխող գնացքի վագոններից մեկն է տվել, որն էլ ընտանիքի համար տուն է դարձել մի քանի ամիս, մինչև ավստրիացիները Գյումրիում կառուցել են Ավստրիական թաղամասն ու լուսանկարի հետքերով գտել Մարինեին, հանդիպել, խնդրել և տեղեկացրել, որ քարաշեն բնակարան են նվիրելու։

կկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկկ.jpg (516 KB)կկկկկկկկկկկկկկկկկկկկկ.jpg (292 KB)

Հայտնի լուսանկարի ևս մեկ տարբերակը 2008 թվականին տարիներ անց կրկին նույն լուսանկարիչն է նկարել, բայց արդեն՝ ոչ պատահական։ 88-ի աղետի 20-րդ տարելիցի կապակցությամբ է արվել երկրորդ լուսանկարը, այս անգամ՝ արդեն Մարինեն թոռնիկների հետ։

Այսօր նրանցից մեկը՝ Սյուզին էր ուղեկցում տատին, երբեմն-երբեմն նաև լրացնում այն պատմությունը, որը լսել է տան մեծերից։ Այս լուսանկարում Սյուզին վարդագույն հագուստով փոքրիկն է։

կկ.jpg (43 KB)

«Արմենպրես»-ի աշխատակից Մխիթար Խաչատրյանի՝ 2008-ին արված լուսանկարն է

64-ամյա Մարինեն ընտանիքի հետ մինչ օրս էլ ապրում է այդ բնակարանում. 90-ականներին նաև որդի է ունեցել, գեղեցիկ, ամուր ընտանիք ունի, ասում է՝ այլ կերպ չէր կարող լինել։

Երբեք չի մտածել Գյումրիից հեռանալու մասին։ Սակայն մեկ-մեկ համացանցում հայտնված իր լուսանկարների մասին կարդում է, որ բնակվում է Ֆրանսիայում, նաև շրջանառվում են լուրեր կնոջ մահվան մասին։

Ժպտալով ասում է․ «Ամենահեռու տեղը, որ գնացել եմ, Կրասնոդարն է եղել»։

Սամսոն Մատինյան

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»

Տպել
2393 դիտում

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել