Բացառել ամանորյա դրամահավաքությունը, դասասենյակներում ապահովել նորմալ ջերմաստիճան․ Շիրակի մարզպետն այցելել է դպրոցներ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր շրջայց է կատարել մարզի մի շարք դպրոցներում։ Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջը։

Շրջայցի ժամանակ Նազելի Բաղդասարյանը կարևորել է դասասենյակներում դասերի կազմակերպման համար բավարար ջերմաստիճանի ապահովումն ու հակահամաճարակային կանոնների պահպանումը, անհարկի բացակայությունների, ինչպես նաև դպրոցներում ամանորյա տոներին ընդառաջ դրամահավաքության բացառումը։

Պատասխանատուների առաջին կանգառը Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցում է եղել, որտեղ սովորում է 767 աշակերտ։
Մարզպետը շրջել է դպրոցում, հորդորել ուսուցչական և աշակերտական կազմին լինել առավել զգոն տարատեսակ սեզոնային վիրուսների տարածումը կանխելու նպատակով։ Մարզպետը հետաքրքրվել է նաև աշակերտների հաճախելիության ցուցանիշներով։

Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում Նազելի Բաղդասարյանը ծանոթացել է Շիրակի մարզում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Շուրջ 15 մլն 640 հազար դրամի սահմաններում փոխվելու են դպրոցի շենքի պատուհանները։ Մարզպետը շինարարին հորդորել է աշխատանքներն իրականացնել որակով և տեղավորվել նախատեսված ժամկետներում։

Կարևորելով դպրոցներում կրթական որակի բարձրացումը, ինչպես նաև դասապրոցեսի արդյունավետ ու որակով կազմակերպումը՝ մարզպետը անդրադարձ է կատարել դպրոցի շուրջ քաղաքացիների կողմից հնչած բողոքներին, որի առնչությամբ տնօրենը տվել է պարզաբանումներ։

Պատասխանատուներն այցելել են նաև Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց, անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրով 28 մլն 372 հազար դրամի շրջանակներում, դպրոցի շենքի պատուհաններն ու դռները փոխարինվելու են նորերով, փոփոխվելու է նաև դպրոցի մուտքի դուռը։ Խոսելով ծրագրի կարևորության մասին մարզպետը նշել է, որ հարկավոր է իսկապես գնահատել առաջնահերթ կարիքները, որպեսզի իրականացվող աշխատանքներն ինքնանպատակ չլինեն և կառավարության կողմից տրամադրվող ցանկացած լումա ծառայի նպատակին։

Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցում Նազելի Բաղդասարյանին զեկուցվել է, որ 11 մլն 703 հազար դրամի սահմաններում իրականացվելու են դպրոցի շենքի մասնակի վերանորոգման աշխատանքներ, փոխարինվելու են դպրոցի դռներն ու պատուհանները։

Շիրակի մարզում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրի շրջանակներում սկսվել են մարզի 22 դպրոցների տանիքների վերանորոգման, ներքին հարդարման, դռների, պատուհանների փոխարինման աշխատանքները` 531 մլն դրամ ընդհանուր գումարով։

Տպել
1852 դիտում

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան