ԿԸՀ-ն ձևավորել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը․ նշանակվել է առաջին նիստի օրը

02/12/2022 schedule17:30

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն  այսօր կայացած նիստում ձևավորել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը։  Հանձնաժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ ձևավորել է 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը և ԸԸՀ-ների առաջին նիստի օր նշանակել դեկտեմբերի 17-ը։

Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ին գումարել էր արտահերթ նիստ՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման և ընտրատարածքային հանձնաժողովների անդամներ նշանակելու օրակարգով։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նիստի սկզբում հիշեցրել է, որ ընտրատարածքային գործող ընտրական հանձնաժողովների լիազորությունները դադարում են դեկտեմբերի 17-ին, և Ընտրական օրենսգրքի 44 հոդվածի 10-րդ մասի համաձայն, գործող հանձնաժողովների լիազորությունների դադարումից ոչ ուշ, քան 14 օր առաջ, ԿԸՀ-ն պետք  է հաստատի նոր հանձնաժողովների կազմերը։

Հանձնաժողովը նոյեմբերի 8-ից 25-ը ընդունել է ԸԸՀ-ի անդամության թեկնածուների հայտերը, ստացվել է 619 դիմում։ Դիմումները ներկայացվել են 539 անձանց կողմից, 500 անձ դիմել է մեկ տեղի համար, 39 անձ ներկայացրել է մեկից ավելի դիմում՝ մեկից ավելի ընտրատարածքներում ընդգրկվելու համար։ 342 դիմում ներկայացվել է տղամարդկանց, 277 դիմում՝ կանանց կողմից։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն իր խոսքում նշել է, որ բոլոր ընտրական հանձնաժողովների համար առկա էր նախատեսված տեղերից ավելի շատ դիմում, և մի մասի վերաբերյալ չի եղել ընդհանուր կոնսենսուս, ուստի հանձնաժողովը որոշել է բոլոր ընտրատեղամասերը ձևավորել նախապատվության քվեակարգով։ Այն ամրագրված է Ընտրական օրենսգրքի 143-րդ հոդվածում և կիրառվում է 2011 թվականից սկսած։ Այն փակ-գաղտնի քվերկություն է, որի ժամանակ ԿԸՀ յուրաքանչյուր անդամ բոլոր թեկնածուներին գնահատում է մեկից մինչև թեկնածուների առավելագույն քանակ միավորով։ Ծրագիրը ռեյտինգային քվեարկության հաշվարկ է կատարում, և դրա արդյունքում ընտրվում են ԸԸՀ անդամներ։

Սմբատյանն անդրադարձել է նաև Ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային պահանջի դրույթին․ բոլոր ԸԸՀ-ներում պետք է յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվն առնվազն պակաս չլինի երկուսից, յուրաքանչյուր ԸԸՀ-ում առնվազն երկու կին և առնվազն երկու տղամարդ սեռային համամասնություն պետք է ապահովվի։

Արմեն Սմբատյանը նաև դիմումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է ներկայացրելԼ։ Նոյեմբերի 8-ին ստացվել է ընդամենը 11 դիմում, նոյեմբերի 24-ին՝ 160, իսկ դիմումներ ընդունելու վերջին օրը՝ նոյեմբերի 25-ին՝ 115 դիմում։

Տպել
558 դիտում

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը