Ադրբեջանի քարոզչական և ռազմական ագրեսիային համարժեք պատասխան չի տրվում. Թևանյանը ներկայացրեց հայտարարության նախագիծը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն անընդունելի է համարում Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությունը: ԱԺ արտահերթ նիստում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ ներկայացնելով Ազգային ժողովի հայտարարության իրենց նախագիծը:

«ՀՀ Խորհրդարանը պարտավոր է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի Միլի մեջլիսի ընդունած հայտարարությանը, որում Հայաստանի Հանրապետությանը ներկայացվել են անընդունելի, իրավական հիմք չունեցող պահանջներ, կիրառվել է ռազմատենչ հռետորաբանություն, օգտագործվել են անընդունելի ձևակերպումներ։ Այսպես կոչված՝ խաղաղության համաձայնագրի հիմքում դրվել է այն գաղափարը, որ ԼՂ հարցը փակված է, և որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս։ Այն, որ Ադրբեջանի տեղեկատվաքարոզչական և ռազմական ագրեսիային համարժեք պատասխան չի տրվում, բերում է նրան, որ միջազգային հանրության մոտ ձևավորվում է համոզմունք, որ ՀՀ-ն ասելիք չունի, իսկ Ադրբեջանը մտածում է, որ Հայաստանը համակերպվել է իր պայմաններին։ Մեր անվտանգությանը սպառնացող կարմիր գծերը պետք է հստակ ձևով ներկայացնենք միջազգային հանրությանը»,- նշեց Թևանյանը։

Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ առաջարկված հայտարարությունը հավաքական պատասխան կլինի Ադրբեջանին: Նա նաև հայտնեց՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իրենց հայտարարությունից որոշակի հատվածներ հանել է: Նրա խոսքով՝ ՔՊ-ն դեմ է եղել Լեռնային Ղարաբաղ կամ Արցախի Հանրապետություն ձևակերպմանը:

«Խորհրդարանական ընդդիմությունը կոնցեպտուալ հակասություն ունի իշխանության այն մոտեցումների հետ, որ ԼՂ կարգավիճակը պետք է բխեցնել անվտանգությունից և իրավունքներից։ Մենք գտնում ենք, որ կարգավիճակի հարցը և ինքնորոշման իրավունքի հետապնդումն այն կարևորագույն երաշխիքներից է, որն ապահովելու է արցախահայության համար անվտանգություն, իրավունքներ։ Այն ապահովելու է նաև Հայաստանի անվտանգությունը։ Ֆունդամենտալ չենք ընդունում այն մոտեցումը, որ Հայաստանի և Արցախի շահերը պետք է տարանջատել»,- ասաց Թևանյանը։

Նա նշեց, թե իրենք կողմ են խաղաղությանն ու տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, բայց դա չպետք է իրականացվի ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցքի տրամադրման միջոցով, չպետք է լինի շանտաժի ու ճնշման ներքո, չպետք է լինի ուժի կիրառման միջոցով։

«Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, ու դա այն կարևորագույն երաշխիքներից է, որի շրջանակներում մենք հնարավորություն կունենանք ապահովել արցախահայության ազատությունը, իրավունքներն ու ազատությունը։ Մենք համոզված ենք, որ Արցախի հանձնման գնով հնարավոր չէ ապահովել խաղաղություն, ճիշտ հակառակը՝ դա բերելու է պատերազմի ու պարտության, այս անգամ՝ Հայաստանի կապիտուլյացիայի: Համոզված ենք, որ արցախահայության իրավունքների պաշտպանությամբ մենք պաշտպանում ենք ոչ միայն Ստեփանակերտը, այլև Վարդենիսը, Գորիսը, Ստեփանավանը, Երևանը, Գյումրին ու մյուս բոլոր քաղաքները»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Նշենք, որ ավելի վաղ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ էր քվեարկել «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծին՝ առաջարկելով նախագծի վերաբերյալ բովանդակային քննարկումներ ծավալել ԱԺ արտահերթ նիստում, որը հրավիրել է «Հայաստան» խմբակցությունը:
Տպել
744 դիտում

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում, և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկունություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters