Կիսաշինարարական աղբի մեջ կորած տարածքները չեն կարող կհավերժ մնալ. շինթույլտվության տուրքը կավելանա 2-10 անգամ

ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։

Ըստ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ նախագծի նպատակն է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված շինությունների, այդ թվում՝ ինքնակամ անշարժ գույքի հարկով հարկման ընթացակարգերի կատարելագործումը, ինչպես նաև անավարտ կիսակառույց շինություններն ավարտին հասցնելու համար խթաններ ստեղծելու նպատակով այդ շինությունների մասով հարկային բեռի վերանայումը:

«Առաջին կարգավորումը վերաբերում է նրան, որ երբ առաջին շինարարական թույլտվության ժամկետն ավարտվում է, պետք է այդ անավարտ շինության համար գույքահարկը վճարվի այնպես, ինչպես կվճարվեր ավարտված շինության կամ շենքի համար»,- ասաց  Խաչատրյանը:

Վերջինիս խոսքով՝ անավարտ շինություններն ավարտին չհասցնելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ տեղական տուրքի դրույքաչափերը թույլտվության համար շատ ցածր են: Որպես օրինակ՝ նախարարը նշեց, որ Երևանում ցանկացած գոտում 5000 քմ շինարարության տեղական տուրքի դրույքաչափը կազմում է 500 հազար դրամ: 

«Մենք առաջարկում ենք տուրքի դրույքաչափերը բարձրացնել՝ տարբերակելով ըստ գոտիականության: Այդ բարձրացումը կարող է կազմել 2-10 անգամ: Երևանում առաջինից չորրորդ գոտիներում 5 հազար քմ տարածքի համար շինթույլտվության տուրքը կկազմի ոչ թե 500 հազար, այլ 5 մլն դրամ: Նախատեսում ենք նաև, որ սահմանված ժամկետում շինարարությունն ավարտին չհասցնելու դեպքում, երբ երկրորդ կամ երրորդ անգամ դիմի շինարարության ժամկետը երկարացնելու համար, պետք է վճարի ավելի բարձր դրույքաչափով տեղական տուրք, քան առաջին անգամ շինարարական թույլտվություն ստանալու համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափն է:

Երևանում այս փոփոխությունը վերաբերելու է բոլոր տիպի շենքերի և շինությունների կարգավորումներին, Երևանից դուրս՝ բացառապես բնակելի շենքերին, հասարակական և արտադրական շինություններին, այսինքն՝ բնակելի տները բարձրացված դրույքաչափերի կարգավորումների տակ չեն ընկնի: Սահմանամերձ համայնքներում էլ որևէ փոփոխություն չի լինի»,- հայտնեց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ հաճախ ականատես ենք լինում, երբ որևէ տեղում ստեղծվում է շինարարական փոս ու տարիներով մնում. «Դա կարծես մեզ մոտ դիտվում է նորմալ երևույթ, և որևէ մեկը չի արձանագրում, որ դա անհարգալից վերաբերմունք է հանրության նկատմամբ, անհարմարություններ է ստեղծում, խաթարում է միջավայրը, միջավայրի գեղագիտական տեսքը: Հիմա մենք ասում ենք՝ եթե շինթույլտվության ժամկետն ավարտվեց, դրանից սկսած՝ այլ կարգավորումներ են, պետք է վճարվի գույքահարկ, իսկ շինթույլտվությունները երկրորդ անգամ երկարացնելու համար այլ չափով դրույքաչափեր պետք է վճարվեն»։

Փաշինյանը նաև ընդգծեց, որ կան բացառություններ, բայց միայն սահմանամերձ բնակավայրերի դեպքում։

«Շինարարությունը սկսվեց, պետք է ավարտվի, չեն կարող քաղաքի կենտրոնում կամ ոչ կենտրոնում, մայրուղու վրա ցելոֆաններով կիսաշինարարական աղբի մեջ կորած տարածքները հավերժ մնան, դա պետք է իր հետ բերի ֆինանսական հետևանքներ: Եթե որևէ մեկը հասցնի գիշերվա ընթացքում Հանրապետության հրապարակի կենտրոնում բուդկա դնի, հետո մենք պետք է տարիներով դատական պրոցեսներով անցնենք, որ այդ բուդկան հանենք: Ես տպավորություն եմ ստանում, որ մեզ մոտ օրենսդրական կարգավորումները ոչ թե օրինականությունը, այլ ապօրինությունը պաշտպանելու համար են»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն էլ նշեց, որ այս պահին շուրջ 18 հազար ինքնակամ կառույց կա հաշվառված, որի զգալի զանգվածը համայնքային կամ պետական հողերի վրա կառուցված ինքնակամ շինություն են՝ հավելելով, որ դրանք նույնպես պետք է հարկվեն:

Տպել
886 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ