Ուրախությամբ պիտի նշեմ, որ Արցախն ունի ձևավորված ոստիկանական համակարգ և բարեխիղճ ծառայողներ. ԱՀ ՆԳ նախարար

30/11/2022 schedule10:11

Նոյեմբերի 30-ը Արցախի Հանրապետության ոստիկանության աշխատակցի մասնագիտական օրն է:

Օրվա առթիվ Արցախի ոստիկանության աշխատակիցներին ուղերձ է հղել ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը: Ուղերձը ներկայացնում ենք ստորև.

Արցախի Հանրապետության շուրջ 31-ամյա պետականության կայացման ու ամրապնդման, պետության ու հասարակության անվտանգության ապահովման գործում ոստիկանության համակարգն ունեցել է և ունի իր մեծ դերակատարումը՝ իրականացնելով կարևորագույն առաքելություն:

Հետևողական պայքար մղելով հանցավորության դեմ՝ Արցախի ոստիկանը պաշտպանում է մարդու, հասարակության ու պետության շահերը:

Ուրախությամբ պիտի նշեմ, որ Արցախն արդեն ունի ձևավորված ոստիկանական համակարգ և բարեխիղճ ծառայողներ, որոնք հմտորեն կատարում են իրենց պարտականությունները: Այսօրվա ոստիկանությունն էապես տարբերվում է. այն ավելի արդիական է, թափանցիկ և ավելի հանդուրժող, իսկ ծառայողներն ավելի գրագետ են ու պատրաստված: Առաջնորդվելով օրենքի պահանջներով՝ Արցախի ոստիկանը բարդ ու վտանգավոր, սակայն անհրաժեշտ ու պատվաբեր գործառույթ է իրականացնում:

Փառք ու խոնարհում արցախյան պատերազմներում և իրավակարգի ամրապնդման զոհասեղանին իրենց կյանքը դրած հերոսներին, փառք ու պատիվ այն ոստիկաններին, ովքեր, կրելով համազգեստը և հավատարիմ մնալով սպայի արժանապատվությանը, անվերապահորեն կատարում են իրավակարգի պաշտպանի գործառույթները:

2020 թվականի Արցախի դեմ իրականացված ռազմական գործողությունները, դրան հաջորդած սահմանային լարվածությունները մեզ ստիպել են փոխել մեր օրակարգը:

Սահմանամերձ բնակավայրերում ծառայություն իրականացնող ոստիկանները մեծ պատասխանատվություն են ստանձնել հայրենիքի պաշտպանության և սահմանապահ համայնքների անվտանգությունը պատշաճ ապահովելու գործում:

Ոստիկանի նոր կերպար ունենալը և համակարգի հանդեպ հանրության վստահությունը ձեռք բերելը ՆԳ նախարարության հիմնական առաջադրանքներից մեկն է: Այս ուղղությամբ ամենօրյա աշխատանք է իրականացվում, որովհետև մեզ համար գլխավորը հասարակության հավատն է ու հարգանքը ԱՀ ոստիկանի նկատմամբ: Ցանկացած իրավիճակում մեր ժողովուրդը գիտի՝ ինքը մենակ չէ, որ պաշտպանված են նրա իրավունքները:

Հարգելի՛ գործընկերներ,

Ամփոփելով ուղերձս՝ շնորհավորանքի հետ մեկտեղ երախտագիտություն եմ հայտնում բոլորիդ: Միասին երկար ու դժվարին ճանապարհ ունենք անցնելու: Մաղթում եմ համախմբվածություն, ուժ և համբերություն:

Տպել
583 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ