Եթե Ադրբեջանն Արցախում գործադրի ռազմական ուժ, կնշանակի՝ ունի համաձայնություն, և հակագործողություններ չեն լինի. քաղաքագետ

Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ գրեթե ամենօրյա ռեժիմով սահմանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, իրավիճակի վերաբերյալ ապատեղեկատվություններ տարածելը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար հող է նախապատրաստում։

Արեգ Քոչինյանի հետ «Հայկական ժամանակ» զրույցը՝ ստորև․

- Պարոն Քոչինյան, վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման վերաբերյալ դեպքեր են տեղի ունենում գրեթե ամենօրյա կտրվածքով, որը, բնականաբար, նախաձեռնում է ադրբեջանական կողմը՝ այն վերագրելով ՀՀ-ին: Այս համատեքստում պատահական չէ նաև ամենօրյա ռեժիմով ադրբեջանական կողմից ապատեղեկատվության տարածումը: Ի՞նչ ենթադրություններ կարող ենք սրանից անել. արդյոք նոր հո՞ղ է նախապատրաստվում հերթական մեծ ռազմական էսկալացիայի համար՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը:

- Այո՛, ես կարծում եմ, որ Ադրբեջանը գնում է այս քայլերին՝ հնարավորինս ապակայունացնելու սահմանագիծը և նախապատրաստվում լայնամասշտաբ ռազմական գործողությունների, որոնցով նպատակ ունի հասնել այն խնդիրների լուծմանը, որոնց, ըստ Ադրբեջանի նախագահի, հնարավոր չէ հասնել բանակցությունների միջոցով։ Այդ խնդիրներն են՝ ՊԲ կազմալուծումը, կամ, ինչպես Ադրբեջանն է համարում, հայկական զորքերի դուրսբերումը Արցախից, Լաչինի միջանցքի և Մեղրիում իրենց ցանկալի ճանապարհի նույնական կարգավիճակ ունենալը, այսինքն՝ այն միջանցքը, որի մասին միշտ խոսում են։ Ադրբեջանի նպատակը նաև սահմանազատում և սահմանագծումն է՝ համաձայն իրենց առաջարկների, այդ թվում՝ անկլավների հարցով։

- ՀԱՊԿ նիստից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազանգ էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Այդ նիստից առաջ էլ Ալիևը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ում իրենք ավելի շատ ընկերներ ունեն, քան Հայաստանը։ Նկատենք, որ ՌԴ նախագահը նաև նիստից հետո հեռախոսազրույց ունեցավ Ալիևի հետ: Ի՞նչ եզրակացություններ կարող ենք անել այս ամենից. կա՞ն արդյոք թաքնված ուղերձներ՝ ուղղված ՀՀ-ին:

- Ես կարծում եմ, որ զանգերը հիմնականում կապված են կոմունիկացիաների բացման հետ, որի մասին նշում է նաև Ռուսաստանի Դաշնությունը։ Ունեմ կասկածներ, որ կոմունիկացիաների բացումը փաթեթային տարբերակով ՌԴ-ում նկատի ունեն հենց միջանցքային տրամաբնությունը, երբ նաև համադրում ենք ՀԱՊԿ-ի քաղաքական գնահատականի բացակայությունը։ Ընդհանրապես, որևէ միջոցառման կազմակերպման բացակայությունը ՀԱՊԿ-ի մասով հասկանալի է դարձնում, որ այն պահանջները, որոնք Ադրբեջանը ներկայացնում է, կիսում է ՌԴ-ն: Այսինքն՝ այդ պահանջները երկու տեր ունեն․ մեկը Ադրբեջանն է, մյուսը՝ ՌԴ-ն։

- Ադրբեջանը Արցախում գտնվող ՌԴ զորախմբից պահանջում է չօգտագործել «Ղարաբաղ» տերմինը։ Սակայն ընդգծենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում էլ է այդ տերմինը գործածված։ Այս մասով ի՞նչ դիտարկումներ կարող ենք անել:

- Ամբողջությամբ Ադրբեջանի անպատրաստության մասին է խոսում այս հայտարարությունը, որ բանակցային որևէ տրամաբանության մեջ պատրաստ չէ շարժվել։ Ադրբեջանի մաքսիմալիստական ակնկալիքներն են ցույց տալիս, որ չկա՛ Ղարաբաղ, չկա՛ Ղարաբաղյան հարց, կա միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց, որի հետ Հայաստանը կապ չունի։ Այս պահանջները վկայում են այն մասին, որ երբ Ադրբեջանը հայտարարում է՝ կխոսի հայերի հետ, անվտանգությունը կապահովի, դրանք լուրջ չեն, քանի որ հրաժարվում է անգամ ընդունել, որ նման հարց կա դրված սեղանին։

- Իսկ, ըստ Ձեզ, Ադրբեջանը Արցախում կդիմի՞ ռազմական էսկալացիայի՝ հաշվի առնելով ՌԴ զորախմբի այնտեղ գտնվելը: Եվ եթե դիմի, ՌԴ-ի արձագանքը, ինչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինի: 

- Եթե Ադրբեջանը դիմի որոշակի ռազմական գործողությունների Արցախում, ապա կնշանակի, որ որևէ համաձայնություն ստացել է, ինչը կնշանակի՝ հակագործողություններ այդ դեպքում չեն լինի։ Ես բացառում եմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Արցախում սրացում սկսի՝ առանց նախապես համաձայնեցնելու ՌԴ-ի հետ։

- Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե հայկական կողմը հրաժարվել է Բրյուսելում հանդիպել՝ նշելով՝ «Հայաստանի ղեկավարը չի ցանկացել առանց Ֆրանսիայի նախագահի մասնակցել այդ հանդիպմանը»: Այնինչ շատ սուր աչք պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ հենց Ալիևն է խուսափում նման ձևաչափով հանդիպումից: Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը. գուցե Ֆրանսիայի Սենատի հայանպաստ բանաձևի ընդունո՞ւմը:

- Մտավախությունները և պատճառները պարզ են․ Մակրոնը, ի տարբերություն բրյուսելյան ֆորմատի միջնորդի՝ Շառլ Միշելի, բավականին հստակ դիրքորոշում ունի հետևյալ հարցերում․ բոլոր պայմանավորվածությունները պետք է իրականացվեն։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Բրյուսելում նախկին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, հատկապես հումանիտար հարցերի վերաբերյալ, չեն պահվում, ինչը հարմար է Ադրբեջանի համար, քանի որ պետք չեն առանձին պայմանավորվածություններ, այսպես ասած, առաջ տալու համար, այլ Ալիևը փաթեթային պայմանավորվածություններ է ցանկանում միայն իր պահանջածները ստանալուց հետո։

Մակրոնի ներկայությամբ դա հնարավոր չէ։ Ենթադրում եմ՝ եթե լիներ այդ հանդիպումը, ապա պետք է հարց բարձրացվեր ԵՄ-ի ուղարկած քաղաքացիական առաքելության դիտորդների ներկայության երկարաձգման վերաբերյալ, որոնց ներկայությանը Ադրբեջանն ի սկզբանե դժկամությամբ էր համաձայնել։ Այս ամենից զատ, հանդիպումից հրաժարվելը, այո, Ալիևի պատասխանն էր Ֆրանսիայի Սենատի ընդունած հայանպաստ բանաձևին, որով պահանջվում է ադրբեջանական զինուժն անհապաղ դուրս բերել Հայաստանի օկուպացված տարածքներից՝ ապահովելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կատարումը և կոչ արվում Ֆրանսիայի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։

Տպել
3114 դիտում

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել