Ալիևը փակուղում է, միջազգային դաշտում տանուլ է տալիս, հաջորդ քայլը կարող է լինել պատերազմական էսկալացիան. Խալաթյան

Իրավաբան, «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Արտաշես Խալաթյանի կարծիքով՝ Ալիևը փակուղում է հայտնվել հայկական դիվանագիտության վերջին ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ: Ըստ նրա՝ վերջին մի քանի ամիսները նոր էջ են բացել հայ-ադրբեջանական հարաբերությունների և արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցությունների պատմության մեջ:

«Հայկական ժամանակ»-ի հարցազրույցը Արտաշես Խալաթյանի հետ՝ ստորև.

- Պարոն Խալաթյան, հայտնի է, որ դեկտեմբերի 7-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը չի կայանալու, որի մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Պատճառը, ըստ նրա, այն է, որ հայկական կողմը համաձայնել է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա. ինչո՞ւ է Ալիևը ոչ ուղիղ կերպով խուսափում այդ հանդիպումից:

- Հայկական դիվանագիտությունը հարաբերությունների կարգավորման և բանակացությունների համար նոր էջ է բացել, որի հիմքում հստակ իրավական սկզբունքներ ու կողմնորոշումներ են, այլ ոչ թե քաղաքական սակարկումներ կամ չոր շահերի հաշվարկ, իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանն այլևս զրկվել է իր համար այս տարիների ընթացքում ամենակարևոր դեպքերից մեկից՝ քաղաքական, ռազմական ճնշումներից և դրանց միջոցով՝ Հայաստանից ինչ-որ բան պոկելու քաղաքական գործիքից: Այս ամենն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նկատմամբ բացարձակ քամահրանք է, որը որոշակի հակակրություն է ստեղծել միջազգային կանոնների վրա հիմնված՝ միջազգային իրավակարգի ջատագով Արևմուտքի հետ, ինչը նաև բարենպաստ պայմաններ է ստեղծում հայկական կողմի համար, որպեսզի ՀՀ-ն լինի ավելի ընկալելի Արևմուտքի համար և, ըստ երևույթին, օգտագործի Ադրբեջանի ղեկավարության ոչ խոհեմ գործունեությունը հօգուտ Հայաստանի:

Տվյալ պարագայում Իլհամ Ալիևը հասկանում է, որ ստեղծված իրավիճակում Ֆրանսիան ընդունել է Սենատի մակարդակով հայանպաստ և Ադրբեջանի դեմ կոնկրետ գործողություններ նախատեսող բանաձև: Նաև հասկանում է, որ բանաձևից հետո Ֆրանսիայի միջնորդությամբ բանակցությունների գնալը, փաստացի, նշանակում է Ադրբեջանի հռչակած առավելապաշտական քաղաքականությունից նահանջ, ինչը կարող է վատ հետևանքներ ունենալ Ադրբեջանի համար, հատկապես, եթե հաշվի ենք առնում թուրքական և ռուսական գործոնները, որոնք մեծ ազդեցություն ունեն Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա և, իհարկե, դրա հետ փոխկապակցված ներքաղաքական գործոնները:

Ալիևի այս տարիների բռնապետական վարչակարգն Ադրբեջանում ունեցել է լեգիտիմության մեկ աղբյուր՝ արմենիահոբիան և Հայաստանին ամեն գնով ծնկի բերելու՝ Ադրբեջանի նախագահի հռչակած ռազմավարությունը: Եթե Ալիևը սկսի նահանջել իր այս արտաքին քաղաքական հիմնական սկզբունքից, կթուլացնին իշխանությունը երկրի ներսում, որն էլ Ալիևի համար հղի է բազում լրջագույն վտանգներով, ընդհուպ մինչև կենսական նշանակության՝ իր և իր ընտանիքի համար:

- Ալիևը նաև ասում է, որ Հայաստանն ի վիճակի չէ արգելափակել երևակայական «Զանգեզուրի միջանցք»վերաբերյալ իր պահանջը. ի՞նչ է սա նշանակում է, ի՞նչ է ակնարկում Ադրբեջանի նախագահը:

- Սա իմ նշած գնահատականի ապացույցն է կամ հիմնավորումը: Ալիևը, ըստ էության, փակուղում է հայտնվել, քանի որ միջազգային իրավական դաշտում Ադրբեջանը տանուլ է տալիս: Նրա տարիների ռազմավարությունը հիմված է եղել բացառապես քաղաքական առևտրի և ճնշման տակտիկայի վրա Հայաստանի դեմ: Ալիևի ներկայիս հայտարարությունները ցույց են տալիս, որ վերջինս չունի այլ տարբերակ, քան շարունակել ապավինել ուժի կիրառման սպառնալիքի իր ավանդական հռետորաբանությանն ու հնարավոր նպատակադրումներին: Սա նշանակում է, որ Ադրբեջանը, փաստացի, գնում է  էսկալացիայի ճանապարհով և վիժեցնում այն բանակցային գործընթացը, որը վարվում է Արևմուտքի և ռուսական ձևաչափով:

Ստացվում է, որ Ադրբեջանը դեմ է գնում հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտարարությունների հոգուն և նաև բրուսելյան, վաշինգտոնյան պայմանավորվածություններին, այսինքն՝ իրեն դնում է լեգիտիմ բանակցային ձևաչափից դուրս: Սրան հաջորդող քայլը կարող է լինել պատերազմական էսկալացիան, որն Ադրբեջանի համար շատ լուրջ գին է ունենալու, հատկապես, երբ և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի դեմ միջազգային հանրությունն ունի որոշակի անհանդուրժողականություն, որն ավելի ու ավելի է սրվում անբռնազբոս պահվածքի պատճառով: Չեմ կարծում, որ այս երկու երկրները՝ Ալիևի հիմնական հովանավորները, այդքան քաղաքական, ռազմական, դիվանագիտական ռեսուրս կունենան՝ ապահովագրելու նրան հերթական ռազմական արկածախնդրության պարագայում խիստ անբարենպաստ հետևանքներից:

- Դատելով Ալիևի հայտարարություններից՝ կարո՞ղ ենք կարծել, որ նա լրջագույն հովանավորություն ունի ՌԴ-ից, դիցուք, երբ ասում է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը քննարկել են ռուս պաշտոնյաների հետ վերջին զրույցի ժամանակ։

- Ինչպես ասում են, գնդակը Ռուսաստանի դաշտում է, ռուսական պաշտոնական շրջանակները պետք է կա՛մ հերքեն Ալիևի այս հայտարարությունը՝ ի ցույց դնելով այն, որ նա ստում կամ նենգափոխում է ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքները, կա՛մ հակառակ պարագայում ստացվում է, որ, այո՛, Ռուսաստանը փաստացի խաղում է արդեն բաց քարտերով, և Ալիևը ճիշտ է: Բոլոր դեպքերում Ռուսաստանի առաջիկա արձագանքը կամ դրա բացակայությունը կվկայեն, թե այս տարբերակներից որն է ճիշտ: Հետևաբար, ՀՀ ղեկավարությունն ու հանրությունը կանեն համապատասխան և համարժեք իրավիճակին հետևություններ:

- Ադրբեջանի ղեկավարը նաև հայտարարում է, որ Իրանը նույնպես չի խոչընդոտի «Զանգեզուրի միջանցք» գործարկմանը: Ըստ Ձեզ՝ սա ի՞նչ ուղերձ է պարունակում:

- Կարծում եմ՝ Ալիևի այս խոսքերն ուղղված են Իրանին, և այն հայտարարությունները, որ իրենք չեն վախենում Իրանից և համարժեք պատասխան կտան նրան, ավելի շատ մատնում է Ալիևի մտահոգությունները Իրանի կոշտ դիրքորոշման մասով: Եվ այստեղ առկա հիմնական խոչընդոտը, որը նրան արկածախնդրությունից հետ է պահում, Ֆրանսիայի հստակ դիրքորոշումն է՝ դիվանագիտական և միջազգային իրավունքի դաշտում Ալիևին դատապարտելու և նրան հնարավոր էսկալացիայից հետ պահելու առումով: Մյուսը՝ Իրանի կոշտ դիրքորոշումը՝ Սյունիքի մասով, որը չի բացառում նաև ռազմական միջամտությունը:

Վերջերս Հայաստանում Իրանի դեսպանը ևս մեկ անգամ հստակ նշեց, որ Սյունիքի դեմ որևէ երրորդ երկրի ոտնձգություն կամ նկրտում Իրանի համար անընդունելի է և կոշտ պատասխան կստանա: Չմոռանանք նաև Իրանի հոգևոր առաջնորդի հայտնած դիրքորոշման մասին, երբ առերես հանդիպել էր Պուտինին և Էրդողանին, ըստ որի՝ որևէ աշխարհաքաղական փոփոխություններ սահմաններին Իրանի համար կարմիր գիծ է և անընդունելի:

- Ինչպես նկատում ենք, ադրբեջանական կողմը շարունակում է նաև լարված իրավիճակ պահել թե՛ սահմանին, թե՛ մեդիահարթակում: Դուք նշեցիք, որ չի բացառվում ռազմական էսկալացիայի սրումը, սա կարո՞ղ ենք համարել դրա նախերգանքը:

- Սա Ալիևի ագրեսիվ քաղաքականության մի մասն է և դրսևորումը, որը ենթադրում է տեղեկատվական պատերազմի վարում՝ զուգորդված նաև սահմանային միջադեպերով: Սա հայտնի տակտիկա է, որը պատերազմական քաղաքականության բաղկացուցիչ մասերից է, այսինքն՝ վախեցնել, պառակտել թշնամի երկրի հասարակությանը և ապատեղեկատվության միջոցով մոլորեցնել, որի շնորհիվ ձևավորվում է անպաշտպանության զգացում: Այս պարագայում մենք պետք է տոկուն լինենք և չտրվենք սադրանքներին: Սույն իրավիճակում մեծ անելիք ունի նաև քաղաքական դաշտի ոչ իշխանական հատվածը՝ հնարավորինս զերծ մնալ ներքաղաքական կոնյուկտուրային կամ այլ հաշվարկներով՝ քաղաքական դաշտը մասնատելու փորձերից և գոնե մեկ հարցում համախոհ լինել. դա Հայաստանի սահմանների անվտանգությունն է և Հայաստանի ինքնիշխանությունը:

Մեր ակտիվ հակազդեցությունից է կախված՝ արդյոք Ալիևը կգնա՞ դիվանագիտական կամ ռազմական արկածախնդրության, թե՞ ոչ: Համալիր աշխատանքներ պետք է տանենք, որպեսզի կարողանանք ավելի մեծ արդյունքներ գրանցել և թույլ չտալ, որ իրավիճակը շրջվի մեր դեմ:

Նատալի Մկրտչյան

Տպել
1928 դիտում

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի