Նոր ավտոբուսները ածելիով դիտավորյալ վնասում են. Հայկ Սարգսյանը՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասին

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանի խոսքով՝ քաղաքապետարանը չի գնում ամեն ինչ համայնքային տիրապետության տակ վերցնելու ուղղությամբ: Հասարակական երթուղիները, բնականաբար, կշարունակեն սպասարկել նաեւ մասնավոր տնտեսվարողները, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցել մրցույթներին եւ ուղեւորափոխադրում իրականացնել Երեւան քաղաքում:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սարգսյանը խոսել է, թե մինչ օրս որքան համալրում է եղել մայրաքաղաքի տրանսպորտային համակարգում, առաջիկայում որքան կլինի, նաեւ անդրադարձել տրանսպորտի ուշացումներին, դրանց սանիտարական վիճակին եւ այլ հարցերի:

 - Պարոն Սարգսյան, վերջին տարիներին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտում տեսանելի փոփոխություններ են արձանագրվում. թարմացվում է շարժակազմը, համալրվում նոր ավտոբուսներով, տրոլեյբուսներով եւ միկրոավտոբուսներով: Խնդրում ենք մանրամասնել՝ այս տարի ընդհանուր առմամբ որքա՞ն համալրում է եղել հասարակական տրանսպորտի շարժակազմում:

- 2018 թվականից մինչ օրս Հայաստան ենք ներկրել 211 միջին դասի եւ 100 փոքր դասի ավտոբուս: Այս տարի շահագործման են հանձնվել այն տրանսպորտային միջոցները, որոնք մինչեւ 2021-ի վերջ էին ներկրվել: Ըստ նախատեսվածի՝ մենք մինչեւ այս տարեվերջ կունենանք եւս 150 միջին դասի ավտոբուս, 15 տրոլեյբուս: Պայմանագրով մինչեւ 2023 թվականի առաջին եռամսյակի ավարտն էլ ունենալու ենք 87 հատ 12 մետրանոց «MAN» գերմանական բարձր դասի ավտոբուս, սակայն պայմանագրից մի փոքր էլ առաջ ենք ընկել:

- Նկատել ենք, որ հաճախ ավտոբուսների վարորդների եւ ուղեւորների միջեւ խոսակցություն, երբեմն վիճաբանություն է առաջանում այն բանի համար, որ գերծանրաբեռնված ավտոբուսում դժվար է հետեւի կամ մեջտեղի դռնից դուրս գալը: Ծանո՞թ եք արդյոք այս խնդրին, եթե այո, ապա որեւէ քայլ ձեռնարկվո՞ւմ է դրա լուծման համար:

- Ծանոթ եմ խնդրին, բայց շատ անհասկանալի է, թե ինչու է այն բարձրաձայնելիս հանրությունը կապում նոր ավտոբուսների կամ հասարակական տրանսպորտի մեր կատարած բարեփոխումների հետ: Երկար ավտոբուսները Հայաստանում՝ Երեւանում, նորույթ չեն. երկար տարիներ է՝ մենք ունենք այդ մեծ ավտոբուսները, նույն կերպ պիկ ու մի բան էլ ավելի աշխատել են: Հայաստանից դուրս՝ այլ երկրներում, ուղեւորները բարձրանում են ավտոբուս դիմացի դռնից, վճարում եւ ետնադռնից իջնում: Սակայն նշեմ, որ երբ անցնենք միասնական տոմսային համակարգի, դրանց միջին դռների մոտ էլ կահավորված կլինեն վճարման համակարգերը: Ամեն դեպքում մեր ազգաբնակչությունը պետք է սովորի, որ սկզբում պետք է վճարել, հետո նոր օգտվել ծառայությունից:

- Դժգոհություններ կան նաեւ ավտոբուսների հաճախականության հետ կապված: Քաղաքացիները նշում են՝ երբ բաց են թողնում «իքս» համարի տրանսպորտը, հաջորդը գալիս է 30-40 րոպե ուշացումով:

- Հասարակական տրանսպորտի ուշացման կամ միջակայքի ավելացման պատճառները մի քանիսն են Երեւանի դեպքում: Առաջնահերթ գործոնն այն է, որ համայնքը չունի բավարար շարժակազմ, որով կհամալրի ու կփակի այդ բացը: Երկրորդը ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն է: Կարծում եմ՝ տեղյակ եք, որ յուրաքանչյուր երկուշաբթի գործակարգավարականի ժամանակ զեկուցվում է ՃՏՊ-երի թիվը. օրվա ընթացքում կարող է գրանցվել մեկ եւ ավելի, մի քանի ՃՏՊ հասարակական տրանսպորտի մասնակցությամբ, ինչը թույլ չի տալիս այլեւս այդ փոխադրամիջոցը շահագործել: Իսկ մենք չունենք բավարար շարժակազմ, որ միանգամից նորը դուրս գա դրան փոխլրացնելու:

Հանրային տրանսպորտին զիջելու հետ կապված խնդիրը եւս շատ տարածված է: Այսօր վարորդների 80 տոկոսից ավելին չի զիջում հասարակական տրանսպորտին, թեկուզ օրենքով նախատեսված է, որ կանգառի կետից դուրս եկող տրանսպորտային միջոցին պարտավոր են զիջել: Այսինքն՝ միանշանակ ասել, որ բավարար շարժակազմ չունենալու պատճառով է միայն առաջանում խնդիրը, սուտ կլինի:

Բացի դա, մայրաքաղաքում այլընտրանքային ճանապարհի խնդիր կա. մի հանգույց, որը եւս պետք է կառուցվի, Արշակունյաց պողոտան Իսակովի պողոտայի հետ կապող հատվածն է լինելու: Ուշացումները մեղմելու նպատակով առաջիկայում նախատեսել ենք ավտոբուսների համար առանձնացված երթեւեկելի գոտի ունենալ, բայց դա էլ բնակիչների մեկ այլ հատվածի մոտ կառաջացնի դժգոհություն: Այն մարդիկ, որոնք օգտվում են կայանատեղիներից, երթեւեկելի գոտու աջ կողմի կայանատեղիները պետք է վերացվեն: Այժմ մենք քննարկում ենք, թե որ հատվածում կարելի է ունենալ ավտոբուսների համար առանձնացված գոտիներ: Քննարկվում է նաեւ խելացի խաչմերուկներ ու լուսացույցներ ունենալու հարցը: Շուտով կունենանք մի քանի խելացի լուսացույց, եւ դրանց արդյունավետության վերլուծությունից ելնելով՝ կշարունակենք հետագա աշխատանքները:

- Կրկին դժգոհությունների մասով. քաղաքացիները դժգոհում են նաեւ հին ավտոբուսների եւ գազելների հակահիգիենիկ վիճակի հետ կապված: Մենք եւս կարող ենք փաստել, որ երբեմն նստատեղերն այնքան են կեղտոտ, որ փայլում են կեղտից: Ինչ եք կարծում. հնարավոր չէ՞ տարբերակ գտնել եւ թեթեւ միջամտություններով փոքրիշատե պատշաճ տեսքի ու սանիտարական վիճակի բերել դրանք:

- Հաճախ ինձ էլ են ուղարկում վնասված, պատռված նստարանների նկարներ: Տեսեք, ավտոբուսները առավոտյան դուրս են գալիս շահագործման հիմնականում մաքուր վիճակում, ընթացքում մեր քաղաքացիները սկսում են կեղտոտել, ու, ցավոք սրտի, շատ հաճախ այդ անձինք են հենց դժգոհողները: Վարորդը իր երկրորդ շրջապտույտից հետո պետք է գնա, ժամանակ ծախսի ու ավտոբուսի մեջը կարգի բերի, սա եւս խոսում է պակաս շարժակազմի մասին: Ափսոսանքով եմ նշում, բայց մեր նոր բերած ավտոբուսները, որ 6 ամսի է, ինչ շահագործվում են, արդեն ածելիով կամ այլ գործիքով դիտավորությամբ վնասել են: Պարզապես բոլորս պետք է մտածենք այնպես անել, որ չվնասենք ու չկեղտոտենք հասարակական տրանսպորտը: Իհարկե, չի բացառվում, որ տարիներ շարունակ շահագործման հետեւանքով էլ են վնասվում ու թարմացման կարիք ունեն:

Նշեմ նաեւ, որ կան մասնավոր երթուղիներ, որոնց մենք զգուշացնում ենք հաճախ, որ մաքրեն, տեսքի բերեն: Մասնավորին էլ թե՛ բանավոր, թե՛ գրավոր զգուշացումներ են ուղարկվում: Ոչ հեռու ապագայում տրանսպորտի հարցը կկարգավորվի: 

- Ընդհանուր քանի՞ շարժակազմով պետք է համալրվի տրանսպորտային համակարգը, որպեսզի մայրաքաղաքում գոնե մասամբ լուծվեն առկա խնդիրները:

- Նախ եւ առաջ անպայման ուզում եմ շեշտել, որ Երեւանի քաղաքապետարանը չի գնում ամեն ինչ համայնքային տիրապետության տակ վերցնելու ուղղությամբ: Հասարակական երթուղիները, բնականաբար, կշարունակեն սպասարկել նաեւ մասնավոր տնտեսվարողները: Համայնքային պարկը կհամալրվի 165 միջին եւ 87 բարձր դասի ավտոբուսով, կլինի նաեւ 30 նոր տրոլեյբուս: Բայց սա չի նշանակում, որ սրանից հետո դադարեցնելու ենք ներկրումը կամ շարժակազմի թարմացումը: Դրան զուգահեռ կունենանք մասնավոր կազմակերպություններ, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցել մրցույթներին եւ ուղեւորափոխադրում իրականացնել Երեւան քաղաքում: Համայնքային միջոցներով նախատեսվող տրանսպորտային միջոցների քանակը 840 է, դրա մեջ մտնում են բարձր դասի եւ 18 մետրանոց ավտոբուսները: Սակայն հնարավոր է՝ մասնավորը չմասնակցի, եւ մենք նորից շարժակազմ ավելացնենք:

Տպել
3968 դիտում

56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լցված արկղը

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում