«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի մասնակիցները գիտելիքները կծառայեցնեն ի նպաստ համայնքի

Ամփոփվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» եռափուլ դասընթացը։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 2022 թվականին դասընթացին մասնակցել է 25 հոգի Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։ Մասնակիցների թվում էին մարզերում գործող երիտասարդական կենտրոնների աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքապետարանների աշխատակիցներ, որոնց աշխատանքային գործունեությունը և պաշտոնից բխող աշխատանքային գործառույթները սերտորեն առնչվում են երիտասարդության ոլորտին։

Ամփոփիչ միջոցառմանը դասընթացի մասնակիցներին ողջունել և վկայականներ է հանձնել ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը:

Զարա Ասլանյանը շնորհավորել է մասնակիցներին դասընթացը հաջող ավարտելու կապակցությամբ. «Շատ ուրախ եմ, որ պետական աջակցությամբ իրականացվող այս դասընթացը զինել է ձեզ նոր գիտելիքով ու հմտություններով և ծառայել է որպես միասնական խումբ ձևավորելու հարթակ, որտեղ քննարկում եք ձեր գաղափարներն ու հնարավոր համագործակցության հեռանկարները»:

Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետը հետաքրքրվել է՝ ի լրումն ծրագրի՝ ինչ նոր թեմաների կարիք ունեն երիտասարդները, որ կցանկանային ներառել դասընթացում:

Երիտասարդները նախ շնորհակալություն են հայտնել ծրագրին մասնակցելու հնարավորության համար և վստահեցրել՝ ձեռք բերած փորձն ու գիտելիքը կծառայեցնեն իրենց համայնքների զարգացմանն ու իրազեկվածության բարձրացմանը: Նրանք մատնանշել են դրամաշնորհային մրցույթների մասնակցության, ֆոնդահայթայթման հմտությունների ձեռքբերման, սոցիոլոգիական և հոգեբանական ոլորտներին առնչվող դասընթացների, նեղ մասնագիտական թրեյնինգների անցկացման անհրաժեշտությունը:

Ծրագրով դասընթացներ են իրականացվել երիտասարդների սոցիալական հիմնախնդիրները, ղեկավարման հմտություններ, մասնագիտական կողմնորոշում, անձնային աճ, ծրագրերի մշակում, երիտասարդական միջազգային համագործակցություն, կոնֆլիկտների հաղթահարում, սահմանափակ հնարավորություն ունեցող երիտասարդների հետ աշխատանքի հմտություններ և այլ թեմաներով:

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի արդյունավետությունը չափելու նպատակով ամփոփիչ փուլում մասնակիցներին ներկայացվել է գործողությունների ծրագիր՝ «ի՞նչ ունեմ անելու ինձ համար, ի՞նչ ունեմ անելու համայնքի համար» հարցադրումներով: Պատասխանները կամփոփվեն և երիտասարդները հետադարձ կապով կիրազեկեն արդյունքների մասին:

Հանդիպման ավարտին Զարա Ասլանյանը երիտասարդներին կոչ է արել հնարավորինս ակտիվ լինել, հստակ և նպատակային առաջարկներով մասնակցություն ունենալ երիտասարդության մասին օրենքի մշակման աշխատանքներին: Վարչության պետը նաև առաջարկել է ներգրավվել 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում անցկացվելիք միջոցառումներում:

Տպել
2910 դիտում

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված, մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել