Ներթիմային խնդիրներ կան. Աննա Գրիգորյանը՝ Վահե Հակոբյանի կուսակցությունից դուրս գալու մասին

ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ լուրերը, թե «Հայաստան» խմբակցությունը կազմաքանդվում է, իրականությանը չեն համապատասխանում: Ըստ նրա՝ պարզապես դադարեցրել են համագործակցությունը Վահե Հակոբյանի հետ։

Հիշեցնենք՝ երեկ մամուլում տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը դուրս է եկել «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից։ Գրիգորյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը:

««Վերածնվող Հայաստան» կուսակցությունը միակ կուսակցությունն է, որ ես երբևէ անդամակցել եմ։ Հիմա պարզապես Սյունիքը ներկայացնող պատգամավորները մաս չեն կազմում «Վերածնվող Հայաստան» կուսակցության, միևնույն ժամանակ «Հայաստան» խմբակցության անդամներ են։ «Հայաստան» կուսակցությունը կուռ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շեշտեց Աննա Գրիգորյանը:

Ըստ պատգամավորի՝ կուսակցությունից դուրս գալու պատճառը ներթիմային խնդիրներ են։

«Լրջագույն գաղափարական տարաձայնություններ չունենք։ Մենք երկուսս էլ (-խմբ. նկատի ունի Վահե Հակոբյանին) կարծում ենք, որ միայն այս իշխանություններին հեռացնելով հնարավոր կլինի երկրին կայունություն բերել։ Քանի դեռ մեր երկրում կան ներքաղաքական լարված վիճակ և արտաքին լրջագույն մարտահրավերներ, տեղին չէ ներթիմային որոշակի տարաձայնությունների մասին բարձրաձայնելը»,- ասաց նա։

Գրիգորյանը նաև հերքեց լուրերը, թե իր և Արթուր Սարգսյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից դուրս գալը կապ ունի Վահե Հակոբյանի և մյուս գործընկերների նկատմամբ քրեական հետապնդումների մասին շրջանառվող խոսակցությունների հետ:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները վայր դնեն իրենց մանդատները, որի մասին լուրեր են շրջանառվում մամուլում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ նշել էր՝ իր հստակ աղբյուրներն էլ հուշում են, որ դաշինքը կազմալուծվելու է, ընդդիմադիր կին պատգամավորը պատասխանեց․ «Սա միայն թեթև ծիծաղ է առաջացնում։ Տեսականորեն որևէ բան հնարավոր չէ բացառել, բայց նման քննարկում չի եղել կուսակցության ներսում մինչ այս պահը»։

Ըստ Գրիգորյանի՝ երբ անհրաժեշտություն է լինում, ընդդիմադիր պատգամավորները իրենց ձայնը բարձրացնում են խորհրդարանի նիստերի դահլիճում․ «Մեր խմբակցությունը կազմված է հասուն և քաղաքական հստակ անցյալ ունեցող մարդկանցից։ Բնական է, որ քննարկումների արդյունքում եղել են մարդիկ, ովքեր տարբեր կարծիքներ են ունեցել: Բայց ես խնդրում եմ, որ մենք առաջնորդվենք «Հայաստան» խմբակցության ընդունած դիրքորոշմամբ»:

Տպել
2089 դիտում

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը