ԿԳՄՍՆ-ն հայտարարում է դասագրքերի համապատասխանությունը գնահատող հանձնաժողովներում ընդգրկվելու հայտերի ընդունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին դասագրքերի համապատասխանությանը գնահատելու նպատակով ձևավորվող առարկայական հանձնաժողովներում ընդգրկվելու հայտերի ընդունում:

Հանձնաժողովների գործունեության նպատակն է 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների դասագրքերի ստեղծման մրցույթում իրականացվող փորձաքննության արդյունքում դասագրքերի համապատասխանության գնահատումը հանրակրթության պետական չափորոշչին:

Հանձնաժողովում ընդգրկվելու համար թեկնածուներ կարող են առաջադրվել կամ ինքնաառաջադրվել.

  • նախարարության,
  • գիտական և գիտահետազոտական կազմակերպությունների,
  • ուսումնական հաստատությունների,
  • պետական կառավարման, տարածքային մարմինների,
  • Երևանի քաղաքապետարանի,
  • կրթական գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների կողմից:

Հանձնաժողովում ընդգրկվելու պարտադիր պահանջներ են`

  • բարձրագույն մասնագիտական կրթություն (բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի,կրթական աստիճանով),
  • մասնագիտական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ:

Հանձնաժողովի անդամության թեկնածուների ընտրությունն իրականացվում է՝ ըստ հետևյալ մասնագիտական ուղղությունների՝

1) տվյալ առարկայի 3-5 մասնագետներ,
2) մանկավարժ-մեթոդիստ,
3) մանկավարժ-հոգեբան,
4) հայոց լեզվի մասնագետ,
5) նկարիչ-ձևավորող,
6) բժիշկ-հիգիենիստ։

Յուրաքանչյուր մասնագիտական ուղղությունից ընտրվում է մինչև 5 թեկնածու՝ յուրաքանչյուր առարկայի համար։

Դասագրքի էջերը չպետք է գերազանցեն տարրական՝ 1-4-րդ և միջին՝ 5-9-րդ դասարաններում 176 էջը (11 մամուլ), ավագ՝ 10-12-րդ դասարաններում՝ 192 էջը (12 մամուլ):
Հանձնաժողովների կողմից սահմանվում է դասագրքերի բովանդակային անցողիկ շեմ։
Թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված դասագրքի հեղինակ է, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ, վերջիններիս հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձ կամ որևէ այլ ձևով մասնակից է դասագրքի ստեղծմանը:

Հանձնաժողովները ձևավորվում են դասագրքի ստեղծման մրցույթի բացման օրվանից երկու աշխատանքային օր առաջ՝ համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից ինքնաշխատ եղանակով, պատահականության սկզբունքով ընտրված թեկնածուներից, իսկ շահերի բախում հայտնաբերվելու դեպքում՝ թեկնածուն կփոխարինվի:

Դասագրքերի ստեղծման փորձաքննության համար սահմանված է առավելագույնը մեկ ամիս և նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին:

Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են 2022 թվականի նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ [email protected] էլեկտրոնային հասցեով:

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի:

Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված ստեղծվող դասագրքերի ցանկը հրապարակված է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում:

Տպել
3071 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը