Ծրագիրը գործում է առանց ինտերնետի. 23 տարվա մանկավարժի ստեղծած հավելվածը՝ սպասվող երկրաշարժը նախապես իմանալու միջոց

Ի՞նչ անել և ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ, ի՞նչ գիտենք կամ չգիտենք երկրաշարժի մասին․ այս հարցերը մտահոգել են 23 տարվա մանկավարժական փորձ ունեցող աստղագետ, ֆիզիկոս Լալա Խուրշուդյանին, և վերջինս դրանց պատասխանները մեկտեղել է բջջային հավելվածում։ Ըստ նրա՝ մեծ մասամբ թե՛ աշակերտները թե՛ բնակչությունը համապատասխան գիտելիք չունեն, օրինակ, ինչպե՞ս երկրաշարժի ժամանակ շրջանցել վտանգները, և որո՞նք են տարերային աղետի վարքականոնները։

Խուրշուդյանի խոսքով՝ ցավոք, դեռ 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո մեր բնակչությունը չի սովորել և ընկալել անվտանգության պարզ կանոնները, որոնք անհրաժեշտ են աղետի ժամանակ ավելի անվտանգ լինելու համար։ Մանկավարժի մոտ հավելվածը ստեղծելու գաղափարը առաջացել է 2021 թվականի փետրվարին՝ Երևանին բավականին մոտ արձանագրված երկրաշարժից հետո։ Դրա ստեղծման մասին Խուրշուդյանը երկար է մտորել: 2021-ին, ի վերջո, կյանքի է կոչել՝․ Future Voice》թիմի՝ Լ. Խուրշուդյան և Երևան քաղաքի Դավիթաշեն համայնքի Գևորգ Վարդանյանի անվան թիվ 192 դպրոցի կրտսեր տարիքի չորս աշակերտուհիներ,《Be Safe》 հավելվածն ստեղծելու գաղափարն առաջացել է 2021 թվականին 《Կանայք և տեղեկատվական հասարակություն》ՀԿ _ի կողմից 《Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021》 մրցույթի հրավերը ստանալուց հետո։

«Բջջային հավելվածը համեմված է VR տեխնոլոգիայով, որոշակի տատանողական համակարգերի միջոցով այն հնարավորություն է տալիս նախապես զգալ երկրաշարժը: Հավելվածը ներբեռնում են, մուտք գործում, սովորում վարքականոնները, առաջադրանքներ են լրացնում։ Ձայնային տարբերակով կարող են լսել երկրաշարժին վերաբերող նյութերը։ Ընդգրկված են բոլոր բաժինները՝ ինչպես երկրաշարժի ժամանակ գործել անվտանգ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է նա։

Հավելվածը նախատեսված է բոլորի համար և ցանկալի է կիրառել կրթական նպատակով՝ նախակրթարանից մինչև բուհական համակարգ։ Նախակրթարանի սաների համար ընդգրկված են խաղեր, ձայնային ինֆորմացիաներ։ Տեղեկատվությունը նրանք ստանում են հավելվածում փազլների եւ լոգոների խաղը խաղալով։  

Հավելվածի համակարգումը շուրջ 6 ամիս է տևել: Խուրշուդյանի խոսքով՝ մեր բնակչությունը պետք է ոչ թե վախենա երկրաշարժից, այլ զգոն ու իրազեկ լինի նման դեպքերում։

«Հայաստանում չկար նման՝ երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններին առնչվող հավելված, այս միջոցով առկա խնդրին լուծում տրվեց։ Այն հասանելի է բոլոր սմարթֆոնների համար։ Սովորում են, օրինակ, եթե բնակելի տարածքում են՝ շենքերի հարևանությամբ, ոչ թե պետք է մտնել շենք, այլ արագորեն հեռանալ այդ տարածքից: Եթե 1-ին կամ 2-րդ հարկերում են, մտնել սեղանի տակ՝ մեջքով դեպի պատուհանները։ Այսինքն՝ ուսուցողական և գործածական բաժինների համադրությամբ ու օգնությամբ յուրաքանչյուր ոք կարող է իրազեկվել ու պաշտպանվել»,- նշում է նա։

Լալա Խուրշուդյանի վստահեցմամբ՝ հավելվածը նաև ազդանշանի միջոցով կահազանգի բնակիչներին, որ այդ պահին տվյալ վայրում տեղի է ունենում երկրաշարժ։ Բացի երկրաշարժից, հավելված ունեցող յուրաքանչյուր անձի կահազանգվի տվյալ պահին տեղի ունեցող այլ արտակարգ դեպքի մասին։ 

Այս հնարավորության համար համագործակցություն են առաջարկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Ուսուցիչն առաջարկել է նաև որպես առանձին առարկա դպրոցում դասավանդել քաղպաշտպանությունը․ «Եկրաշարժի ահազանգը կստանա յուրաքանչյուր անձ, որը ներբեռնած կլինի հավելվածը։ Նաև բնակիչը հնարավորություն է ունենալու այդ հավելվածով հետադարձ կապ հաստատել ԱԻՆ-ի հետ։ Ինտերնետի հասանելիությունը ծրագրի հետ կապ չունի, այսինքն՝ ինտերնետ անհրաժեշտ է միայն ներբեռնելուց, դրանից հետո ծրագիրը առանց ինտերնետ կարող է գործել։ Հավելվածի օգնությամբ քաղպաշտպանություն դասավանդող ուսուցիչները կարող են բաց դաս անցկացնել»:

Նախաձեռնող թիմը նպատակ ունի նաև բջջային հավելվածը կիրառելի դարձնել դասապրոցեսներում՝ նախակրթարաններից մինչև բուհական համակարգ։ Այդ նպատակով էլ դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Վերջերս էլ «Տարվա լավագույնները» մրցույթի ժամանակ նորարար ուսուցիչներ անվանակարգում Լալա Խուրշուդյանը հաղթող է ճանաչվել։

Ըստ նրա՝ նպատակ ունեն Թալինի ավագ դպրոցում հիմնել նաև վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիաներով հագեցած շարժական լաբորատորիա։ Մանկավարժի խոսքով՝ հավելվածը շահույթ հետապնդող գործիք չէ։ «Իմ առաքելությունն ունեցած գիտելիքիս անմնացորդ փոխանցումն է սերունդներին»,- ասում է նա:

Տպել
4188 դիտում

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան