«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումն ապատեղեկատվություն է. հակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանում է ազատումների մասին լուրերը

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր «Կադրային ջարդ՝ Հակակոռուպցիոն կոմիտեում. քննիչներն ընդդեմ Սասուն Խաչատրյանի» վերտառությամբ տեղեկատվությունն է տարածել՝ գրելով, թե իր տեղեկությունների համաձայն՝ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը պաշտոնից ազատում է քննիչների, որոնք հերթով կոմիտեի նախագահի որոշումների դեմ դատարան հայցեր են ներկայացնում»:

Այս առնչությամբ կոմիտեից հայտնում են, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնին հավակնող թեկնածուներից դատական հայց ներկայացվել է միայն հրապարակման մեջ հիշատակված Սիմոն Հարությունյանի կողմից:

«Ընդ որում՝ նրան ոչ թե Կոմիտեի նախագահն է իր հայեցողությամբ ազատել պաշտոնից, ինչպես նշված է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման մեջ, այլ քննիչի պաշտոնակատարը պարզապես Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացված մրցույթում հաղթող չի ճանաչվել, քանի որ հարցազրույցի փուլի անցողիկ միավորի շեմը չի հաղթահարել: Մասնավորապես` վերջինս «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` նշանակվել է որպես քննիչի պաշտոնակատար, իսկ նույն հոդվածի 16-րդ մասի համաձայն` տվյալ անձինք Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայող ընտրվելու նպատակով պետք է սույն օրենքով սահմանված կարգով մասնակցեն մրցույթի: Մրցույթի արդյունքներով հաղթող չճանաչվելու դեպքում պաշտոնակատարը ազատվում է պաշտոնից:

Ուստի «Ժողովուրդ» օրաթերթի «եզրակացությունը», թե «քաղաքացին անցել է պաշտոնի նշանակման համար անհրաժեշտ մրցույթի փուլը, սակայն չի նշանակվում այդ պաշտոնում», ընդամենը ապատեղեկատվություն է:

Վերոգրյալը հաշվի առնելով` «Ժողովուրդ» օրաթերթին հերթական անգամ կոչ ենք անում և հորդորում զերծ մնալ «իր տեղեկությունները» որպես տեղեկատվության հավաստի աղբյուր վկայակոչելուց և չստուգված ու մանիպուլատիվ բնույթի լուրեր տարածելուց: Լրատվամիջոցներին և հանրությանն էլ կոչ ենք անում վերը նշված ապատեղեկատվությունը հիմք չընդունել և չտարածել», -ասվում է պարզաբանման մեջ:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Սիմոն Հարությունյանը դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի որոշման: 

«Հարությունյանը Վարչական դատարան ներկայացրած հայցով պահանջում է, որ դատարանը ստիպի կոմիտեի նախագահին իր՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարելու եւ մրցույթում հաղթող ճանաչվելու առկայությունը ճանաչվի, որպես հետեւանք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի՝ իրեն աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչվի ու, դեռ ավելին, միջին աշխատավարձ՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, սկսած 24.10.2022 թվականից, բռնագանձվի: 

Այսինքն՝ քաղաքացին անցել է պաշտոնի նշանակման համար անհրաժեշտ մրցույթի փուլը, ստացել ցանկալի «գնահատական», սակայն չի նշանակվում այդ պաշտոնում, եւ հիմա դատարանից պահանջում է ոչ միայն վերանշանակում, այլեւ հարկադիր պարապուրդի համար գումար»»,- ասվում է հրապարակման մեջ:

Տպել
566 դիտում

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ