Հումանիտար առաքելությունը կարևոր է Սիրիայի և Հայաստանի բարեկամության համար. դեսպան

11/11/2022 schedule16:00

«Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը զրուցել է Երևանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նորա Արիսյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.

- Ձերդ Գերազանցություն, ինչպես գիտենք՝ այս տարի լրացել է Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին: Երեք տասնամյակների ընթացքում տարբեր ոլորտներում նկատում ենք հաջողված համագործակցություն: Երկկողմ համագործակցությունը որակապես նոր փուլ է մտել Հայաստանում և Սիրիայում երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների բացման և արդյունավետ գործունեության շնորհիվ: Ըստ Ձեզ՝ ո՞ր ոլորտներում է արձանագրվել առավել նկատելի առաջընթաց:

- Շնորհակալ եմ հարցազրույցի հրավերի համար: Սիրիայի Արաբական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները բնական շարունակությունն են Սիրիայի ժողովրդի և հայ ժողովրդի միջև դարերի ընթացքում ունեցած բարեկամական հարաբերությունների, որոնք խարսխված են եղել քաղաքակրթական, պատմական, մշակութային և ընկերային հիմքերի վրա: Սիրիայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները հիմնված են եղել փոխադարձ հարգանքի և վստահության վրա, և երկու երկրները պարտավորվել են ընդլայնել հարաբերությունները՝ տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ մակարդակներում:

Պետք է արձանագրել որ երեք տասնամյակների ընթացքում երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները մեծ ջանք գործադրած են, որի արդյունքով ստորագրվել է ավելի քան հինգ տասնյակ փաստաթղթեր՝ (պայմանագիր, փոխըմբռնման հուշագիր, արձանագրություն), կրթական, տնտեսական, մշակութային, առողջապահական, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: Համագործակցության ոլորտները բազմաշերտ են երեսուն տարվա ընթացքին, սակայն, երևի կառանձնացնեմ կրթական ոլորտը, որ բավական առաջընթաց արձանագրած է:

Իսկ ներկայիս, շեշտեմ որ Սիրիան ցանկանում է, որ Հայաստանը մասնակցություն ունենա Սիրիայի վերաշինության հանգրվանին, որ ընդգրկում է տնտեսական, շինարարական և ներդրումային ոլորտներ:

- Տիկի՛ն դեսպան, Երևան-Դամասկոս փոխհարաբերությունների որակական մակարդակում կարելի է դիտարկել սիրիական հակամարտության ընթացքում ՀՀ սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև արդեն մի քանի տարի Հալեպում ՀՀ հումանիտար առաքելության հաջող գործունեությունը։ Դուք ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Սիրիայի միջև քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը:

- Սիրիայի և Հայաստանի միջև քաղաքական հարաբերություները միշտ եղած են բարձր մակարդակի: Սիրիան մեծապես գնահատում է Հայաստանի դիրքորոշումը Սիրիայի պատերազմի ժամանակ: Ավելացնեմ, որ այդ ժամանակ քաղաքական հարաբերությունները դրսևորվեցին մի քանի ուղղությամբ՝ ինչպես միջազգային հարթակների վրա բարձր մակարդակի մեր համագործակցությունը: Մյուս կողմից, Սիրիայում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունները պահպանելու վերաբերյալ Հայաստանի որոշումը, ինչպես նաև Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու հանգամանքը՝ սննդամթերք և հագուստ, որոնք բաժանվում էին Սիրիայի մի քանի նահանգներում:

Սիրիայի կառավարությունը մեծապես գնահատում է 2019 թվականին Հայաստանի կառավարության որոշումը՝ մարդասիրական առաքելություն Սիրիա ուղարկելու կապակցությամբ: Առաքելությունը բժշկական ծառայություններ մատուցեց և հումանիտար ականազերծման, նաև բնակչության հակաականային իրազեկման գործունեություն ծավալեց Սիրիայի տարբեր շրջանների մեջ:

Իմ կարծիքով, հումանիտար այս առաքելությունը լավագույն դրսևորումն է Սիրիայի և Հայաստանի բարեկամական սերտ հարաբերություններին: Հարկ է հիշել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ուղերձներ են փոխանակել՝ շեշտվելով, որ հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները հետագա տարիներին առավել կընդլայնվեն և կամրապնդվեն։ Սիրիական կողմը պատրաստակամություն է հայտնում առավել խորացնել հայ-սիրիական հարաբերությունները և ամրապնդել պատմական կապերն՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների և երկրների։

- Տիկի՛ն դեսպան, հայտնի է, որ տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրներում ՀՀ-ն և Սիրիան ունեն բավականաչափ մոտ դիրքորոշում: Հնարավոր համարու՞մ եք այս ուղղությամբ երկկողմ առարկայական համագործակցությունը:

- Երկու երկրների դիրքորոշումները միշտ եղել են մոտ, ու դրա արդյունքով է, որ միջազգային հարթակներում ծավալել ենք արդյունավետ համագործակցություն և փոխադարձ աջակցություն: Այդ մոտ դիրքորոշումները առիթ կարող են հանդիսանալ տարածաշրջանի հիմնախնդիրների շուրջ ավելի սերտ համակարգման և առարկայական համագործակցության:

- Երկկողմ հարաբերությունների զարգացման համար ինչպիսի՞ խոչընդոտներ եք տեսնում, որոնց լուծմանը կարող են նպաստել ՀՀ իշխանությունները:

- Դարավոր բարեկամների միջև խոչընդոտները վերացված պետք է լինեն, իսկ եթե կան, պետք է աշխատել վերացնել՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների: Կարծում եմ մուտքի արտոնագրի գործընթացի դյուրացումը, լավապես նպաստելու է երկկողմ հարաբերությունների զարգացման նոր փուլեր թևակոխելու:

- Տիկի՛ն դեսպան, այսօր ինչպիսի՞ խնդիրների է առերեսվում հայկական համայնքը Սիրիայում:

- Սիրիայի դեմ ահաբեկչական պատերազմից 11 տարի անց, Սիրիայի պետությունը աջակցություն ցուցաբերեց՝ Սիրիայում վնասված հայկական եկեղեցիների, դպրոցների և հայերի արհեստանոցների վերաշինության համար: Սա մի հանգամանք է, որ ապացուցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ղեկավարության տեսլականի մասին՝ պահպանելու հայկական պատմամշակութային արժեքները Սիրիայում: Նշեմ, որ սիրիահայերը օգտվում են Սիրիայի սահմանադրությամբ ճշտված բազմազանության պահպանման իրավունքներից:

Իմ կարծիքով նոսրացած գաղութին համար այսօր մասնագիտացած հայերեն լեզվի դասավանդումը գերակշիռ տեղ է գրավում դիմագրաված զանազան խնդիրների շարքում:

Տպել
819 դիտում

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան