Անձամբ գնացել, Վեհափառին հրավիրել եմ, երկու ժամ համոզել եմ, իսկ սրանից հետո նամակներով կաշխատենք. Զարեհ Սինանյան

Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ Հայաստան-Սփյուռք համաժողովին Ամենայն հայոց կաթողիկոսին անձամբ է հրավիրել։ 

«Երեք ամիս առաջ անձամբ գնացել եմ՝ ի հարգանս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ի հարգանս ինստիտուտի, Վեհափառին հրավիրել եմ, երկու ժամ փորձել եմ համոզել, որ ճիշտ է ներկա լինելը, և չի ստացվել, փաստորեն։ Ծիծաղելի է հնչում, որ նամակով հրավիրելը ավելի լավ կլիներ։ Չոր նամակ ուղարկե՞ի, առանց առերեսվելու դա ավելի լա՞վ կլիներ։ Իրենց արձագանքի մեջ նման առաջարկ կար, որ ճիշտ ձևով չեն հրավիրել: Լավ, սրանից հետո ուրեմն մենակ նամակներով կաշխատենք, որը ճիշտ չէ։ Երբ գործ ունենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ինստիտուտի հետ, մոտեցումը պետք է անձնական լինի։

Ավելին ասեմ՝ Արամ Ա-ին նույնպես անձամբ եմ հրավիրել, գնացել եմ, հասել Բեյրութ: Գնացել եմ, որ դա ոչ թե անեմ հեռախոսով կամ նամակով, այլ՝ անձամբ»,- նշեց Սինանյանը՝ ընդգծելով, որ դա հարգանքի նշան է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական համաժողովի չեն մասնակցել Ամենայն հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները:

Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցու երկու ղեկավարները՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, հայտարարել էին, որ բոյկոտելու են Սինանյանի կազմակերպած հատվածական «Գագաթնաժողովը»։ Գարեգին Բ-ի խոսնակն ասել էր, որ «գագաթնաժողովը կարող է նոր զգայունություններ և լարվածություն առաջացնել մեր ազգային կյանքում, իսկ դա արդյունավետ չի լինի»։

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կազմակերպած «Համաշխարհային հայկական գագաթնաժողովը» տեղի էր ունեցել Երևանում հոկտեմբերի 28-31-ը։

Տպել
1297 դիտում

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ