Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնատար անձինք պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափերի վնաս

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնատար անձինք պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափերի վնաս։

Այս մասին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը հետևյալ հաղորդագրությունն է տարածել․

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2017 թվականի ընթացքում 2 տարբեր ընկերություններից «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կարիքների համար ձեռք է բերել 51 մլն 900 հազար դրամի բժշկական սարքավորումներ, 9 մլն 245 հազար 300 դրամի էլեկտրական տեխնիկա և 34 մլն դրամի երկու ավտոմեքենա:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, Հաշվեքննիչ պալատի քննության արդյունքների հիման վրա նախաձեռնված ուսումնասիրությամբ, արձանագրվել է, որ Նախարարության պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, պաշտոնեական դիրքը օգտագործելով, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 17 մլն 509 հազար 976 դրամ գումարը յուրացրել կամ վատնել են՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Մասնավորապես, ձեռք բերված 4 մլն 670 հազար դրամ արժողությամբ բժշկական սարքավորումը` «Ուլտրաձայնային սոնոգրաֆիկ ապարատը», գնման օրվանից՝ 2017 թվականից, չի շահագործվել: Ավելին, Առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիայի համաձայն՝ ՊՈԱԿ-ը նշված սարքավորմամբ բժշկական հետազոտություններ իրականացնելու թույլտվություն չի ունեցել:

Բացի այդ, ձեռք են բերվել էլեկտրական կառավարմամբ բժշկական 72 մահճակալ՝ մեկ միավորի արժեքը 500 հազար դրամ (ընդհանուր՝ 36 մլն դրամ) և նույն քանակով բժշկական մահճակալի ներքնակ՝ մեկ միավորի արժեքը 58 հազար 333 դրամ (ընդհանուր՝ 4 մլն 200 հազար դրամ):

Պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ մահճակալի «Ձգման կանգնակի թույլատրելի ծանրաբեռնունակությունը՝ 110 կգ է», իսկ ներքնակի բեռնունակությունը՝ 125 կգ: Մինչդեռ, համացանցի բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ նմանատիպ էլեկտրական կառավարմամբ մահճակալը ներքնակով, շուրջ երկու անգամ ավել՝ 280 կգ առավելագույն անրաբեռնունակությամբ, առաջարկվում է ընդամենը 380 հազար դրամ նախահաշվային գնով (գնի տարբերությունը 72 մահճակալի դեպքում՝ 12 մլն 839 հազար 976 դրամ):

Պայմանագրերով 9 մլն 245 հազար 300 դրամ արժեքով մատակարարված 14 անուն էլեկտրական տեխնիկայից 6-ը և «Նիսան Ուրվան» մակնիշի 2 ավտոմեքենաները՝ 34 մլն դրամ ընդհանուր արժեքով չեն համապատասխանել պայմանագրերի տեխնիկական բնութագրերի պահանջներին, սակայն ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2017 թվականին պատվիրատուի և մատակարարի հետ կազմել են իրականությանը չհամապատասխանող հանձնման-ընդունման կեղծ ակտեր՝ արձանագրելով, որ նախատեսված մատակարարումները համապատասխանում են պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին:

Ուսումնասիրությամբ նաև պարզվել է, որ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությունը 2022 թվականին ստուգումներ է իրականացրել «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում և պարզել, որ 2020 թվականին պետական բյուջե վերադարձման ենթակա 10 մլն դրամը որպես պարգևավճար հատկացվել է տնօրենին և վարչական անձնակազմին՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Արձանագրվել է նաև, որ 2018 թվականին ՊՈԱԿ-ի ճաշացուցակներով դուրս գրված 83 մլն 395 հազար 200 դրամի սննդամթերքի փոխարեն հաշվապահական հաշվառման տվյալներով դուրս է գրվել 85 մլն 814 հազար 300 դրամի սննդամթերք՝ 2 մլն 419 հազար 100 դրամով ավելի:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Գլխավոր դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով»:

Տպել
683 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ