Աննա Հակոբյանը Հայաստան է հրավիրել Էլիզա Ռիդին․ Իսլանդիայում կայացել է նրանց հանդիպումն ու առանձնազրույցը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Իսլանդիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Իսլանդիայի առաջին տիկին Էլիզա Ռիդի հետ:

Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը։

Նկարներ-3-min (1).jpg (399 KB)

Վարչապետի տիկինը Իսլանդիայի նախագահական նստավայրում նախ գրություն է թողել հյուրերի համար նախատեսված գրանցամատյանում, ինչից հետո կայացել է տիկինների առանձնազրույցը:

Աննա Հակոբյանը և Էլիզա Ռիդը խոսել են այս օրերին Ռեյկյավիկում անցկացվող՝ «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրովամենամյա համաժողովի, դրա կարևորության մասին, քննարկել նաև առաջիկայում համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունները:

Նկարներ-5-min.jpg (422 KB)Նկարներ-4-min.jpg (229 KB)

Վարչապետի տիկինը Էլիզա Ռիդին տեղեկացրել է, որ երկրորդ անգամ է «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով համաժողովի շրջանակներում այցելել Իսլանդիա: Մատնանշել է, որ ֆորումը հանդիսանում է լավ հարթակ համաշխարհային կարևոր հարցերին անդրադառնալու տեսանկյունից:

Քննարկվել են նաև առաջին տիկնանց ձևաչափով հանդիպում կազմակերպելու հնարավորությունները, ինչ թույլ կտա նոր լուծումներ փնտրել կանանց, գենդերային հավասարության ու այլ հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձել են հասարակությունում կանանց դերի բարձրացման անհրաժեշտությանը, իրավունքների պաշտպանությանը ինչպես նաև տարբեր պաշտոններում կանանց ներգրավվածության ընդլայնմանը:

Նկարներ-6-min.jpg (728 KB)

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Էլիզա Ռիդին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մանրամասները, դրա առաջ ծառացած մարտահրավերները, կարևորվել է խաղաղության հաստատումը, ինչը տարածաշրջանում կբերի կայունություն և բարեկեցություն:

Աննա Հակոբյանը ներկայացրել է նաև 2018 թվականին Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունից հետո արձանագրված ժողովրդավարական ձեռքբերումները:

Էլիզա Ռիդը ներկայացրել է իր գործունեությունը, ընդծել, որ հանդիսանում է զբոսաշրջության հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպան, ինչպես նաև գործակցում է «Բիզնես Իսլանդիայի» հետ, որը միտված է բարձրացնելու Իսլանդիայի մասին տեղեկացվածությունը:

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Հայաստանի և Իսլանդիայի միջև գործակցության հնարավորությունները:

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը Էլիզա Ռիդին հրավիրել է Հայաստան:

Նկարներ-7-min.jpg (416 KB)

Տպել
1183 դիտում

Ժաննա Անդրեասյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները

Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից. Յուրի Ուշակով

Ֆրանսիան զինվորներ չի ուղարկել Ուկրաինա․ ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունները

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Կասկադը կհասցվի ավարտուն տեսքի, քննարկվում են տարբերակները․ Տիգրան Ավինյան

Սա քյալագյոզություն է, մի քանի հոգևորական և քաղաքական գործիչ չի կարող 3 միլիոն քաղաքացու պատերազմ պարտադրել. Մկրտչյան

Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Արտակարգ իրավիճակ Երևանում․ ճանապարհի տակով անցնող գազախողովակը վնասվել է, սկսվել է ուժեղ արտահոսք

Վերականգնվում են ավտոճանապարհների մետաղական արգելափակոցները

Գարեգին Բ-ն կգա՞ հրապարակ. ինչ սպասել առաջիկայում, և ինչի կարող է հանգեցնել արկածախնդրությունը

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա․ որ մարզերը կսպասարկվեն

Եգիպտոսն ուսումնասիրում է քաղաքացիների հետընդունման և վերաինտեգրման՝ Հայաստանում գործող մեխանիզմները

«Աղի լիճ» ջրավազանում լողալ, կենցաղային կարիքների համար ջուրն օգտագործել չի կարելի․ արգելվում է մտնել սահմանային շերտ

Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում․ Ուշակով

Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ժամանակ Նորք-Մարաշի կանխված ահաբեկչությունը․ ով կա Բագրատ սրբազանի երթի կազմում․ Սաֆարյան

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանը կնախագահի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Արդարադատության նախարարն Արմավիրում ծառայությունների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Գևորգ Պապոյանը Ջոն Ալելոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բեմադրիչները մտածել են, որ իշխանության միակ հենարան հասարակ ժողովուրդը «Աստծո մարդու» առաջ կընկրկի․ Ոսկանյան

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Հայտնի է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել