Չերչիլն ասում էր՝ ամեն հաչող շան հետևից, որ քար նետես, տեղ չես հասնի․ Դավոյանը՝ որոշ լրատվամիջոցների և լրագրողների մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը պատվեր է համարում տեղեկությունների տարածումը, թե ՔՊ համագումարում կուսակցության վարչության ընտրություններում «կեղծիքների» հետևում ինքն է կանգնած եղել:

«Ո՞վ ունի նման ինֆորմացիա, որ այդպիսի պնդումներով հանդես է գալիս, որտեղի՞ց այդպիսի ինֆորմացիա: Նման պնդում անող մամուլի ներկայացուցիչների հետ կհանդիպենք այլ հարթակում, իրավական հարթակում, որտեղ իրենք կապացուցեն իրենց ասածի ճշմարտացիությունը: Այդ մամուլը գրում է այնպիսի բաներ, ինչպիսի պատվերներ ստանում է: Ուինսթոն Չերչիլն ասում էր՝ ամեն հաչող շան հետևից, որ քար նետես, տեղ չես հասնի: Այլ բան չունեմ ավելացնելու»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Դավոյանը:

Անդրադառնալով ՔՊ վարչության ընտրությունների արդյունքներին և իրականացված վերահաշվարկին՝ նա նշեց՝ եղել են թերություններ, վերահաշվարկ է իրականացվել. «Նույն բանի մասին տարբեր ձևերով սկսում են խոսել, քննարկել: Պետք է հասկանալ՝ ովքե՞ր են այդ մարդիկ, և ո՞ւմ էր ձեռնտու այդ մասին խոսել։ Եղել է վերահաշվարկ, որը ժողովրդավարության ցուցիչ է, այլ բան չունեմ ավելացնելու»։

Հարցին՝ երեկ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման ժամանակ այս հարցը քննարկե՞լ են, Արփի Դավոյանը չհերքեց՝ ընդգծելով, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ տարբեր հարցեր են քննարկում, բայց փակ հանդիպումից որևէ բան չի կարող ասել։

Հիշեցնենք՝ տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրության արդյունքներում փոփոխություններ են եղել, քանի որ սխալ վերահաշվարկ է իրականացվել:

Մասնավորապես, արված վերահաշվարկի արդյունքում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դուրս են մնացել վարչության կազմից՝ տեղը զիջելով պատգամավոր Արսեն Թորոսյանին և ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանին։

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տեղեկացրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների առնչությամբ ստացված դիմումի հիման վրա իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ, ճշգրտումների արդյունքում թեկնածուների առաջին քսանյակը, ըստ ստացած քվեների, ունի հետևյալ տեսքը՝ այստեղ:

Տպել
3709 դիտում

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի` զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ