Բացառում եմ նման բան. Պապոյանը՝ ՔՊ վարչության ընտրությունները Պապիկյանի և Դավոյանի կողմից «կեղծված» լինելու մասին

Սովորական վերահաշվարկ է տեղի ունեցել, այդքան մեծ ձայների մեջ, կարծում եմ, նորմալ է, որ ինչ-որ մեկի ձայնը երկուսով ավելացավ կամ երեքով պակասեց։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների քվեաթերթիկների վերահաշվարկին՝ ասաց իշխող խմբակցության պատգամավոր, վարչության նորընտիր անդամ Գևորգ Պապոյանը։

Հարցին՝ ո՞ւմ հորդորով է առաջարկվել վերահաշվարկ իրականացնել՝ հաշվի առնելով՝ տեղեկություններ կան, որ վերահաշվարկի առաջարկ անողը եղել է Արսեն Թորոսյանը, Պապոյանն ասաց. «Վստահ չեմ, միգուցե։ Հաշվարկի հետ կապված չեմ բացառում, որ մուտքագրողը հոգնած է եղել, մկնիկը մի հատ վերև, մի հատ ներքև է արել։ Ես կարծում եմ՝ նման սխալներ են տեղի ունեցել, իսկ վերահաշվարկի ժամանակ շատ ավելի ուշադիր ու դանդաղ է հաշվարկը տեղի ունեցել՝ փորձելով բացառել սխալները։ Չեմ կարծում, որ լուրջ սխալ է տեղի ունեցել։ Ձայները իրար այնքան մոտ են, այդքանի մեջ 30 տոկոսը մնացել է նույնը, 30 տոկոսինը, օրինակ, 3-4 ով ավելացել է, մի 30 տոկոսինն էլ՝ պակասել, սրանք միջինացված եմ ասում»։

Դիտարկմանը, որ իրենց մեղադրում են ընտրության արդյունքները կեղծելու համար, Պապոյանը վստահություն հայտնեց՝ այդպիսի բան չի կարող տեղի ունենալ: «Սա արձանագրվել է նաև վերահաշվարկի արդյունքում, նման գնահատական ես չէի հնչեցնի»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն են համակարգել «ընտրությունների կեղծման» գործընթացը, պատգամավորն արձագանքեց. «Լավ էլի, դրանք ուղղորդված հրապարակումներ են, բացառում եմ նման բան, չեմ հավատում դրան: Կարծում եմ՝ վարչության ներսում էլ են բացառում, ես այլ կարծիք չեմ լսել»:

Հիշեցնենք՝ երեկ տեղեկություններ էին տարածվել, ըստ որոնց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ նախորդ շաբաթ կայացած ընտրության արդյունքներում փոփոխություններ են եղել, քանի որ սխալ վերահաշվարկ է իրականացվել:

Մասնավորապես, արված վերահաշվարկի արդյունքում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դուրս են մնացել վարչության կազմից՝ տեղը զիջելով պատգամավոր Արսեն Թորոսյանին և ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանին։

Այսօր առավոտյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տեղեկացրել է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների առնչությամբ ստացված դիմումի հիման վրա իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ, ճշգրտումների արդյունքում թեկնածուների առաջին քսանյակը, ըստ ստացած քվեների, ունի հետևյալ տեսքը՝ այստեղ:

Տպել
2691 դիտում

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին